fbpx

«Չաղլիկն ու իր թիմը». Թոփ ֆուտբոլիստներ, որոնք, գուցե, տուժեն Ռայոլայի որակազրկումնից

Այս ամառային տրանսֆերային պատուհանից դուրս, ինչպես և նախորդներին, պիտի քամուն տրվեին հարյուր միլիոնավոր դոլարներ/եվրոներ: Սակայն այս մեկը լրջորեն տարբերվելու է մյուսներից մի պարզ պատճառով: «Ամենայն աշխարօյ» գործակալներից մեկը՝ Մինո Ռայոլային արգելվել է զբաղվել տրանսֆերային գործունեությամբ առաջիկա 3 ամսվա ընթացքում: Իտալական «շարժիչով» հոլանդացին անչափահաս ֆուտբոլիստի տրանսֆերով զբաղվելու համար ենթարվել է պատասխանատվության: Ընդ որում՝ բավական խիստ:

Նրա արգելքն իր ուժը կորցնում է օգոստոսի 9-ին՝ Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակվելու հաջորդ օրը: Միանշանակ, այդ օրը պատահական չէ ընտրված: Մինո Ռայոլային պատժել ցանկացողները միտումնավոր միջնորդել են մինչև այդ օրը պատժել նրան՝ իր գործատուների մուտքն Անգլիա բացառելու համար: Դա նշանակում է, որ Ռայոլան ստիպված դիտարկելու է ֆուտբոլիստներին Անգլիայի սահմաններից դուրս «գործի տեղավորելու» տարբերակը:

Գաղտնիք չէ, որ Մինոն տնօրինում է համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերից շատերի տրանսֆերային իրավունքը: Դրանց մի ստվար զանգված ներկայացնում է անգլիական Պրեմիեր լիգան, ոմանք էլ ցանկանում են պայմանական Իտալիայից տեղափովել Անգլիա: Համառոտ ներկայացնենք այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են այս ամառ փոխել ակումբային գրանցումը:

Պոլ Պոգբա

Պոլ Պոգբան այս ամռանը դարձյալ ակնալում է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը: Դեռևս նախորդ ամռանը շշուկներ էին պտվվում, որ Պոգբան ծրագրում է համալրել «Բարսելոնան», սակայն «մանկերը» որոշեցին բաց չթողնել իրենց առաջատարին: Ժամանակի ընթացքում Պոգբան «սթրվեց», իսկ Սուլշերի գալուց հետո սկսեց իր մակարդակին համաատասխան ֆուտբոլ ցուցադրել: Իսկ հետո «Ռեալը» նորից գլխավորեց Զիդանը:

Ֆրանսիացի մասնագետն ամեն կերպ ցանկանում է իր թիմ բերել Ազարին ու Պոգբային: Եթե Ազարի տրանսֆերը կարելի է իրականացնել արդեն հուլիսին, Պոգբայի դեպքում հարկավոր է սպասել մինչև օգոստոսի 9-ը: Եթե անգամ Պոգբան ցանկանա էլ, նա բաց կթողնի հավանական նոր թիմի նախամրցաշրջանային հավաքը (ստորև՝ բոլոր ֆուտբոլիստները նույն կարգավիճակում կլինեն): Ռայոլայի որակազրկումից հետո Պոգբան արդեն ստիպված կլինի երկար մտածել՝ հեռանա՞լ, թե՞ ոչ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Վան Պերսին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին. «Արսենալը» ունի առավելություն, բայց պետք չէ մոռանալ Ազարի մասին»

Պաշտոնական. Տորգան Ազարը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

«Նապոլին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային առաջարկը

Գարեթ Բեյլ. «Ֆուտբոլիստները նման են ռոբոտների, ընտրելու հնարավորություն չունեն»

«Արսենալը» կհանդիպի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին Մխիթարյանի հարցով

Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ»

Սուլշերը Պոգբային թիմում պահելու միջոց է գտել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» կհայտարարի թոփ տրանսֆերի մասին

Կոսիելնին՝ Մխիթարյանի որոշման մասին. «ՈւԵՖԱ-ն չպետք է եզրափակիչի անցկացումը վստահեր այդ երկրին»

Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Վարանը հայտարարել է իր վերջնական որոշման մասին