Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին - VNews
Բաժիններ

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 8-րդ տուրի ավարտական խաղում հաղթելով առաջատար «Վանին», «Ուրարտուն» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Գերազանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվի ռեկորդային ցուցանիշը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի 5 հանդիպումներից կայացան 4-ը («Նոա» «Լոռի» հանդիպումը հետաձգվել է): Տուրն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց «Փյունիկը»: Առաջնությունում կայացած 22 հանդիպումներից 10-ում հաղթել են դաշտի տերերը, 7-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայության

Տիգրան Դավթյան. «Երիտասարդ թիմ է, փորձառու թիմ չէ, որ կարողանա այսպիսի իրավիճակներից դուրս գալ» (տեսանյութ)

4 խաղում խփվեց 12 գոլ, որից միայն մեկը բաժին հասավ հյուրերին՝ «Գանձասար-Կապանին»: Առաջնությունում կայացած 22 հանդիպումներում 49 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,2 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Դա ոչ միայն ընթացիկ առաջնության, այլև Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Մինչ այդ չեմպիոնն ամենախոշոր հաշվով (7-2) հաղթել էր «Երևանին» նախորդ առաջնությունում: Իսկ ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը գրանցվել էր սեպտեմբերի 23-ին կայացած «Շիրակ» «Գանձասար-Կապան» մրցախաղում, որում հյուրերը 5 անպատասխան գնդակ էին խփել շիրակցիների դարպասը:

Դավիդ Կամպանյա. «Մենք ունենք պլան A, B, C» (տեսանյութ)

3․ «Շիրակն» էլ կրկնեց Բարձրագույն խմբում իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը: Նախկինում գյումրեցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.): Շիրակցիները խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 15 անպատասխան գնդակ:

4․ Ջոնել Դեսիրեն դուբլի հեղինակ դառնալով, 4 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Դա ընթացիկ առաջնությունում նրա երկրորդ դուբլն էր: Դեսիրեն կարող էր նաև հեթ-տրիկ ձևակերպել, սակայն դիպուկ չիրացրեց «Վանի» դարպասին նշանակված 11մ հարվածը, որը հետ մղեց Հենրի Ավագյանը: ՀՀ առաջնություններում Դեսիրեն առաջին 11մ հարվածը չիրացրեց: Մինչ այդ նա անվրեպ էր գտնվել 11մ 11 հարվածներն իրացնելիս, որից 10-ը կատարել էր նախորդ երկու մրցաշրջաններում «Լոռիում» խաղալիս: Դեսիրեն 2 գոլով դարձավ «Վանի» հետ դիմակայության լավագույն ռմբարկուն:

Ալեքսանդր Գրիգորյան. «Մեր թիմը կարող է ավելի լավ խաղալ ու կխաղա ավելի լավ» (տեսանյութ)

23-ամյա Դեսիրեն «Ուրարտուի» լեգեոնականների մեջ արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ մեկնարկային 4 հանդիպումներում նույնքան գոլ խփելով: Այդ տարիքում թիմում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ էին գործել Պատրիկ Ումոմոն, Յարեմա Կավացիվը, Վալմերսոն Գարսիան և Սոլոմոն Իմե Ուդոն՝ խփելով 2-ական գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)

Ֆուրջել Նարսինգ․ «Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

«Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

«Շիրակ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)