fbpx
Բաժիններ

Champions Showdown. Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել Սենթ Լուիսում անցկացվող Champions Showdown մրցաշարում, որում Ֆիշերի շախմատի մրցակարգով մրցում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Արագ շախմատի երկու պարտիաներում էլ Լևոնը հաղթեց մրցակցին: Կայծակնային մրցախաղի 2 պարտիաներից առաջինում ևս Արոնյանը հաղթեց, երկրորդում գրանցվեց ոչ-ոքի:

Այսպիսով, մրցումների առաջին օրվանից հետո Արոնյանը 5,5-0,5 հաշվով առջևում է Հիկարու Նակամուրայի հետ մրցախաղում: Հիշեցնենք, որ մրցակիցներն ընդհանուր առմամբ կանցկացնեն արագ շախմատի 6 և կայծակնային մրցախաղի 14 պարտիա:

Մյուս մրցախաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ֆաբիանո Կարուանա- Գարի Կասպարով՝ 5-1, Ուեսլի Սո- Վեսելին Թոփալով՝ 4-2, Լենիեր Դոմինգես – Պյոտր Սվիդլեր՝ 1,5-4,5:

Արագ շախմատի մրցախաղում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավորով: Կայծակնային շախմատի մրցախաղում գործում է միավորների սովորական հաշվարկը: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 200 հազար դոլար է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է