fbpx

Champions Showdown. Արոնյանը մեծ առավելությամբ հաղթեց Դոմինգեսին

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Ֆիշերի շախմատի մրցակարգով անցկացված Champions Showdown մրցաշարը: Մրցումների վերջին օրը մրցաշարի մասնակիցներն անցկացրին կայծակնային շախմատի 8 պարտիաները:

Լևոն Արոնյանին հաջողվեց կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի նկատմամբ առավելության հասնել նաև կայծակնային շախմատի մրցախաղում: Նախորդ օրերին անցկացված 6 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 3-3:

7-8-րդ տուրերում Լևոնը հաշտություն կնքեց, այնուհետև տոնեց մեկ հաղթանակ ու կրեց մեկ պարտություն: 11-րդ տուրում կրկին ոչ-ոքի խաղալուց հետո Արոնյանը հաղթանակով ավարտեց վերջին 3 պարտիաները: Այսպիսով, նա կայծակնային մրցախաղում Դոմինգեսին հաղթեց 8,5-5,5 հաշվով:

Լևոն Արոնյանը մեծ առավելությամբ շահեց նաև ընդհանուր մրցախաղը՝ 17,5-8,5: Արոնյանն արժանացավ 30 հազար դոլար դրամական պարգևի, Դոմինգեսը պարգևատրվեց 20 հազար դոլարով:

Մյուս մրցախաղերում միայն Մաքսիմ Վաշիե-Լագրավին հաջողվեց Արոնյանի պես մեծ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Նա Սեմ Շենկլենդին հաղթեց միևնույն 17,5-8,5 հաշվով:

Մյուս մրցախաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Գարի Կասպարով – Վեսելին Թոփալով՝ 11,5-14,5, Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր՝ 14-12, Ուեսլի Սո -Անիշ Գիրի՝ 15,5-10,5: Այդ մրցախաղերում ևս հաղթողները պարգևատրվեցին 30 հազար դոլարով, պարտվողները բավարարվեցին 20 հազարով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների

Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Արոնյանը նախընտրեց հանգիստը և զիջեց առաջատարի դիրքը

Ջիբրալթարի փառատոն․ Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հայ շախմատիստներին չհաջողվեց հաղթանակ տոնել

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Լևոն Արոնյանը

Հրանտ Մելքումյանն առաջատարների խմբում է

Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց իր տիտղոսի պաշտպանությունը

Հայ շախմատիստներից ամենահաջողը Լևոն Արոնյանի ելույթն էր

Հայ շախմատիստներից ամենահաջողը Լևոն Արոնյանի մեկնարկն էր

Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի ելույթն էր

Մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Հայաստանցի 11 շախմատիստներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը