fbpx

Champions Showdown. Արոնյանը մեծացնում է առավելությունը Դոմինգեսի նկատմամբ

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown մրցաշարի երկրորդ օրը Լևոն Արոնյանը կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի հետ մրցախաղում զարգացրեց հաջողությունը՝ ավելի մեծ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ:

Արագ շախմատի երկու պարտիաներից առաջինում Լևոնը սևերով հաշտություն կնքեց, իսկ երկրորդում սպիտակներով հաղթեց: Նույն հաջորդականությամբ պատմությունը կրկնվեց նաև կայծակնային շախմատի երկու պարտիաներում:

Այսպիսով, անցկացված արագ և կայծակնային շախմատի 4-ական պարտիաներից հետո Լևոն Արոնյանը Լենյեր Դոմինգեսին հաղթում է 8-4 հաշվով:

Մնացած մրցախաղերում առայժմ ամենամեծ առավելությանը հասել է Ուեսլի Սոն, ով Անիշ Գիրիի հետ մրցավեճում առջևում է 9-3 հաշվով: Իսկ ահա Հիկարու Նակամուրայի և Պյոտր Սվիդլերի մրցախաղում հաշիվը հավասար է՝ 6-6:

Վեսելին Թոփալովը 8-4 հաշվով հաղթում է Գարի Կասպարովին, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը Սեմ Շենկլենդի նկատմամբ մեկ միավորի առավելություն ունի (6,5-5,5):

Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երկու պարտիաները, ինչպես նաև կանցկացվի կայծակնային շախմատի երկու հանդիպում: Իսկ վաղը մրցաշարը կավարտվի կայծակնային շախմատի 8 պարտիաներով: Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 250 հազար եվրո է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զբաղեցրին 8-րդ տեղը

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զիջեցին օլիմպիական չեմպիոններին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները միավորը բաժանեցին լեհերի հետ

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները հաղթեցին մակեդոնացիներին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զիջեցին ադրբեջանցիներին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Արոնյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ պարգևեցին Հայաստանի հավաքականին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան

Champions Showdown. Արոնյանը մեծ առավելությամբ հաղթեց Դոմինգեսին

Champions Showdown. Արոնյանը հաղթեց արագ շախմատի մրցախաղում

Champions Showdown. Արոնյանը հաղթում է արագ շախմատում, պարտվում՝ կայծակնայինում

Champions Showdown. Արոնյանի մրցակիցը Լենյեր Դոմինգեսն է

Լևոն Արոնյանը բարելավել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour. Արոնյանը Կարուանայի և Կառլսենի հետ դարձավ Սինկֆիլդի գավաթի հաղթող