Չեմպիոնը կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ, Կարապետյանն առաջին գոլը խփեց VBET Պրեմիեր լիգայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Չեմպիոնը կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ, Կարապետյանն առաջին գոլը խփեց VBET Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Հայաստան, VBET Պրեմիեր Լիգա, 6 տուր

21 Փետրվար 2021 - 14:45

2

ՖԱ Արարատ-Արմենիա

1

ՖԱ Փյունիկ

0 - 1 Նիկիտա Տատարկով - 8`

1 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 47`

2 - 1 Վբեյմար Անգուլո - 51`

«Արարատ-Արմենիան» 10 խաղից հետո վաստակել է 21 միավոր և աղյուսակի 1-2-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Արարատի» (11 հանդիպում) հետ: Լավագույն եռյակը եզրափակում է 20 միավոր իր ակտիվում գրանցած «Լոռին» (11 մրցավեճ):

«Փյունիկը» 11 խաղից հետո ունեցած 5 միավորով 8-9-րդ տեղերն է կիսում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Շիրակի» հետ:

«Արարատ-Արմենիան» անպարտելի է VBET Պրեմիեր լիգայում իր վերջին 8 հանդիպումներում՝ գրանցելով 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմն առաջնությունում իր վերջին և առայժմ միակ պարտությունը կրել է անցած տարվա սեպտեմբերի 11-ին, երբ 4-րդ տուրում սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Լոռիին»:

«Փյունիկը» ոչ մի հաղթանակ չի տոնել ընթացիկ առաջնությունում՝ անցկացրած 11 մրցավեճում գրանցելով 5 ոչ-ոքի և 6 պարտություն: Երևանյան թիմը պարտվել է VBET Պրեմիեր լիգայում իր վերջին 3 խաղերում:

Թիմերի միջև առաջնությունում կայացած վերջին 5 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» հաղթել է 4 անգամ, «Փյունիկը»՝ 1:

Հետաձգված 6-րդ տուրում ավելի վաղ կայացել էր ևս 3 մրցավեճ՝ «Նոա» 4-0 «Վան»«Շիրակ» 0-1 «Լոռի», «Արարատ» 2-0 «Ուրարտու»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վարդան Բիչախչյան. «Որոշել էինք չփոխել մեկնարկային կազմը, երևի հենց այդտեղ էլ սխալվեցինք»

«Փյունիկը» հաղթեց «Շիրակին». Տատարկովը՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Արարատ» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Շիրակ» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Արարատ» – «Վան» խաղը նախատեսվածից ուշ կմեկնարկի

Անսպասելի տրանսֆեր Հայաստանում. Հարձակվողը երկու շաբաթ անց փոխեց թիմը

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Արթուր Ավագյան․ «Տարին մի քիչ դժվար ենք մեկնարկել, բայց կամաց-կամաց կսկսենք միավորներ վաստակել» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Չեմ մտածում տարիքի մասին, այլ ուզում եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորինս երկար խաղալ» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Պատճառները շատ են, բայց կասեմ մեկը՝ չէինք հասցրել վերականգնվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Ալաշկերտի» նպատակները բոլորը գիտեն՝ եթե ոչ դառնալ չեմպիոն, ապա գոնե եվրոպական ուղեգիր նվաճել» (տեսանյութ)

Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան․ «Հուսով եմ՝ «Նոայում» հաջող հանդես գալու դեպքում կրկին կհրավիրվեմ հավաքական»

Արտակ Գրիգորյանի գոլն «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց «Լոռիի» դեմ խաղում (տեսանյութ)

Դավիդ Դավիդյանն ստացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)