Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում - VNews
Բաժիններ

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

gabuzyan 2 - Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:19

-

-

Այսօր կայացած շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերից հետո կարող էր ժամկետից շուտ հայտնի դառնալ հանրապետության նոր չեմպիոնը:

Այն բանից հետո, երբ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արման Փաշիկյանը պարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանին, մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանին բավարար էր անհաջող հանդես եկող Լևոն Բաբուջյանի հետ պարտիան ավարտել ոչ-ոքի և անհասանելի դառնալ մրցակիցների համար: Սակայն Գաբուզյանն անսպասելիորեն պարտվեց և չեմպիոնության հարցը հետաձգվեց: Դա առաջնությունում առաջատարի առաջին պարտությունն էր:

Եվ այսպես, վաղը կայանալիք ավարտական տուրից առաջ Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 6,5-ական միավորով նրան հետապնդում են Արման Փաշիկյանն ու գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որը հաշտություն կնքեց Մամիկոն Ղարիբյանի հետ:

5,5-ական միավորով հաջորդ տեղերում են Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը: Սարգսյանը հաղթեց Հարությունյանին, Մարտիրոսյանը պարտության մատնեց Զավեն Անդրիասյանին, Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեց Տիգրան Պետրոսյանի հետ:

Վաղը կայանալիք ավարտական տուրում չեմպիոնության համար պայքարում վճռորոշ կլինեն Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Արման Փաշիկյան-Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան-Մանուել Պետրոսյան մրցախաղերը:

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ երկու շախմատիստներն էլ մրցանակակիր դարձան

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի շախմատային փառատոնի հաղթող

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Հայկ Մարտիրոսյանը մեծ նվաճման հասավ

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Առաջատարները բաժանվեցին խաղաղությամբ

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանն առայժմ անպարտելի է

Հովհաննես Գաբուզյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը