Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով - VNews
Բաժիններ

Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով

16161490010417 - Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:27

-

-

Նիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը: Ձևավորվեցին ոչ միայն 1/4 եզրափակիչի զույգերը, այլ նաև պարզ դարձավ մինչև եզրափակիչ թիմերի ճանապարհային քարտեզը. առաջին ցանցը «մահացու» է. «Բավարիա» – ՊՍԺ զույգի հաղթողը խաղալու է «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» զույգի հաղթողի հետ: Ինչպես հասկանում ենք՝ մրցաշարի 3 ֆավորիտներից միայն մեկն է հասնելու եզրափակիչ: Մյուս ցանցում «Ռեալը» խաղալու է «Լիվերպուլի» հետ, իսկ նրանց հաղթողը կխաղա «Պորտու» – «Չելսի» զույգի հաղթողի հետ:

Untitled 2 960x640 - Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով

Այժմ ուսումնասիրենք 1/4-ի զույգերն ու հասկանանք՝ որ թիմերն ինչ շանսեր ունեն ՉԼ այս խաղարկությունում:

Գվարդիոլայի համակարգն ընդդեմ Հալանդի «Բորուսիայի»

«Մանչեսթեր Սիթիի» անունն առաջինը դուրս եկավ վիճակահանության ժամանակ: «Սիթին» մրցաշարի գլխավոր ֆավորիտներից է ու ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում այս տարի: Գվարդիոլայի թիմը 21 անընդմեջ հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում, ու միայն «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ կանգնեցնել Պեպի մեքենան: Պրեմիեր լիգայում «Սիթին» առաջատար է՝ մեծ առավելությամբ. անցկացրած 30 խաղից հետո «քաղաքաբնակները» 71 միավոր են վաստակել ու 14 միավորով գերազանցում են 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Մանչեսթեր Սիթին» փայլում է նաև Չեմպիոնների լիգայում: Անցկացրած 8 խաղում մանչեսթերցիները հաղթել են 7-ում ու անցկացրել 1 ոչ-ոքի: Գվարդիոլայի թիմն այս մրցաշրջանում կարծես նաև կարողացել է ուժեղացնել վերջին տարիների իր ամենախոցելի օղակը՝ պաշտպանությունը: Ռուբեն Դիաշի տրանսֆերն արդարացրեց բոլոր սպասումները. ՉԼ 8 խաղում «Սիթին» բաց է թողել ընդամենը 1 գոլ ու 8 խաղից 7-ում դարպասն անառիկ է պահել: Անհատապես էլ «Սիթիի» ֆուտբոլիստներից ոմանք հրաշալի են խաղում, մասնավորապես՝ Ժոաու Կանսելուն, Ֆիլ Ֆոդենը և Իլկայ Գյունդողանը:

gabriel jesus manchester city 960x640 - Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով

Մյուս կողմում «Բորուսիան» է. դորտմունդցիների համար մրցաշրջանը հեշտ չի ստացվում. հեռացվեց Լուսիեն Ֆավրը, իսկ թիմը գլխավորում է 38-ամյա Էդին Թերզիչը: Քաոսային իրավիճակում «Բորուսիան» շարունակում է առաջ շարժվել ու լուծել իր խնդիրները՝ հասնել ՉԼ 1/4 եզրափակիչ՝ հաղթահարելով «Սևիլիայի» նման մրցակցի արգելքը:

Այս թիմի գլխավոր ուժը Էրլինգ Հալանդն է: Նորվեգացին իրեն շատ լավ է զգում ՉԼ-ում, որտեղ, նախորդ մրցաշրջանից սկսած, արդեն խփել է 20 գոլ և այս խաղարկության լավագույն ռմբարկուն է՝ խփած 10 գոլով: Հալանդը, ի դեպ, «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային գլխավոր թիրախներից է: «Բորուսիայի» մյուս աստղը Ջեյդոն Սանչոն է, որի համար այս դիմակայությունն առանձին ինտրիգ ունի. անգլիացին «Մանչեսթեր Սիթիի» սան է, որտեղ նրան չէին հավատացել: Սանչոն ապացուցելու շատ բան կունենա «Էթիհադում»:

«Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս

Ամուր «Պորտուն» ընդդեմ Տուխելի «նորաստեղծ» «Չելսիի»

«Պորտուն» այս վիճակահանության «չալաղաջն» էր՝ ամենացանկալի պատառը բոլորի համար:

Իհարկե՝ «Բավարիայի», «Սիթիի» ու ՊՍԺ-ի կողքին «Պորտուն» ցանկալի մրցակից է, բայց Սերժիու Կոնսեյսաուի թիմի դեմ խաղալը հեշտ չէ, ինչն ապացուցվեց «Յուվենտուսի» հետ 1/8 եզրափակիչում դիմակայությունից հետո, երբ բոլորը շտապում էին շնորհավորել Ռոնալդուին ու ընկերներին: Պորտուգալական ակումբը բավական ամուր պաշտպանություն և միջին գիծ ունի, որ մտածելու և գործելու շատ ժամանակ չի տալիս մրցակիցներին: 38-ամյա Պեպեն 2-րդ շնչառություն է առել ու խաղում է իր լավագույն տարիների նման:

«Պորտուն» էլ հեշտ մրցակից չունեցավ: «Չելսին» այս պահին Եվրոպայում լավագույն մարզավիճակ ունեցող թիմերից մեկն է, որը Տոմաս Տուխելի ժամանումից հետո անպարտելի է 13 խաղում: «Ատլետիկոյի» հետ դիմակայությունը ցույց տվեց, թե որքան հզոր է այս պահին լոնդոնյան թիմը և որքան բան է փոխվել գերմանացի մասնագետի օրոք թիմի թե՛ խաղում, թե՛ արդյունքներում: Սկսել են նաև իրենց վերգտնել աստղային տրանսֆերները, որոնք մինչև հիմա լռում էին. Հակիմ Զիեշ, Կայ Հավերց, Տիմո Վերներ…

Screenshot 5 1 960x554 - Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով

Դիմակայությունում ֆավորիտ են հենց «ազնվականները», որոնք 7 տարվա դադարից հետո կիսաեզրափակիչ դուրս գալու լավ շանսեր ունեն:

#Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում

«Բավարիա» – ՊՍԺ. նախորդ եզրափակիչի կրկնությունը՝ երկխաղյա դիմակայությունում

«Բավարիա» – ՊՍԺ դիմակայությունը, հավանաբար, ամենահավասարն ու ամենաթեժն է այս խաղարկության 1/4 եզրափակիչում:

Եզրափակիչում «Բավարիան» ավելի ուժեղ էր, բայց ՊՍԺ-ն նույնպես լավ պահեր ուներ ու կարող էր հաղթել այդ խաղում: Մբապեն, Նեյմարն ու ՊՍԺ-ի մյուս ֆուտբոլիստները դեռ երազում են ՉԼ փառքի մասին և հաստատ չեն մոռացել մյունխենցիներից կրած ցավալի պարտությունը: Պոչետինոյի ՊՍԺ-ն Լիգա 1-ում խնդիրներ ունի ու չի կարողանում բարձրանալ առաջին հորիզոնական: Չեմպիոնների լիգայում մինչև այս պահը ՊՍԺ-ն հաջող ելույթներ է ունեցել. խմբում գրավեց առաջին տեղը, իսկ 1/8-ում հաղթահարեց «Բարսելոնայի» արգելքը՝ Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ, ու այն էլ՝ առանց Նեյմարի, որը կխաղա «Բավարիայի» դեմ: Հարկ է նշել, որ Պոչետինոն, մեղմ ասած, նույնպես լավ հիշողություններ չունի Գերմանիայի գործող չեմպիոնի հետ կապված. վերջին անգամ արգենտինացին առճակատվել է մյունխենցիների «Տոտենհեմի» ղեկին ու պարտվել 2-7 հաշվով:

1A05B475 32FB 4C62 ADFA 9F9597B4F6E7 960x576 - Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով

«Բավարիան»՝ ՉԼ գործող չեմպիոնը առանձնապես չի փոխվել ու թուլացել: Գերմանիայում սովորականի նման արդեն 10 միավորի առավելություն չունի 2-րդ հորիզոնականում ընթացող թիմի նկատմամբ, բայց ամեն ինչ կարգին է Ֆլիկի թիմի մոտ: 56-ամյա մասնագետի գլխավորությամբ «Բավարիան» անպարտելի է ՉԼ-ում: Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է իր բարձր արդյունավետությունը, որը վստահ քայլերով շարժվում է դեպի «Ոսկե խաղակոշիկ» (Բունդեսլիգայում՝ 32 գոլ), բայց դեռ իր խոսքը չի ասել ՉԼ-ում ու լավագույն ռմբարկուի պայքարում Հալանդին զիջում է 5 գոլով:

Մբապե՞, թե՞ լեգենդ. Ո՞վ է ավելի շատ գոլ խփել Չեմպիոնների լիգայում. VNews-ի Quiz-ը

2018-ի եզրափակիչի կրկնությունն ու Ռամոս-Սալահ հանդիպումը 

Եվ վերջին՝ չորրորդ դիմակայությունը նույնպես եզրափակիչի կրկնություն է, այս դեպքում՝ 2017/18 խաղարկության:

«Լիվերպուլը», որը 2019-ին նվաճեց ՉԼ-ն, 2020-ին հաղթեց Պրեմիեր լիգան, դիմակայությանը մոտենում է՝ գտնվելով խորը ճգնաժամում: Կլոպի թիմը 6-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում: Կլոպի տակտիկաներն այս տարի չեն աշխատում, իսկ գլխավոր խնդիրը՝ պաշտպանությունում մեծ կորուստներն են. չկան 3 նոմինալ կենտրոնական պաշտպանները՝ Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսը և Ժոել Մատիպը, ինչը ծանր դրության մեջ է դնում Կլոպին, որը պաշտպանության կենտրոնում ընթացիկ մրցաշրջանում 15-20 տարբեր զույգ է խաղադաշտ դուրս բերել. Ալիսոնն ավելի շատ սխալվում է, քան սեյվ անում, Ռոբերտսոնն ու Առնոլդը նախորդ տարիների նման չեն փայլում իրենց միացումներով, Ֆաբինյոն ամեն խաղին նոր դիրքում է գործում, իսկ Տիագո Ալկանտարան այդպես էլ չի հարմարվում թիմի խաղին, թիմն էլ՝ իր խաղաոճին:

182853 960x540 - Ճանապարհ՝ դեպի երազանք. Չեմպիոնների լիգայի վիճակահանության հետքերով

Մյուս կողմում «Ռեալն» է, որը նույնպես իր լավագույն ժամանակները չի ապրում: Վայրիվերումներով ընթացող մրցաշրջանում Զիդանի թիմը 3-րդն է Լա լիգայում, ունի խաղային լուրջ խնդիրներ, հատկապես՝ հարձակման գծում, որտեղ միայն Բենզեման է արդյունավետ գործում: «Ռեալի» լուսավոր կողմը պաշտպանությունն է, մասնավորապես՝ դարպասապահ Տիբո Կուրտուան, որ հուսալի խաղ է ցուցադրում, և Ֆեռլան Մենդին, որն անանցանելի պատ է իր եզրում:

Այս դիմակայությունում ֆավորիտ գտնելը դժվար է. 2 թիմերն էլ առաջատար չեն իրենց առաջնություններում և կարող են իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնել ՉԼ-ի վրա: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս թիմերն ընդգրկվել են վիճակահանության համեմատաբար ավելի հեշտ ցանցում, և մինչև եզրափակիչ իրենց ճանապարհին չեն հանդիպելու ո՛չ «Բավարիային», ո՛չ «Մանչեսթեր Սիթիի», ո՛չ էլ ՊՍԺ-ին:

Vivarobet.am-ը ՉԼ ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»՝ նրա չեմպիոնությունը գնահատելով 3.17 գործակցով: Երկրորդը «Բավարիան» է, որի հաղթանակը գնահատվում է 4.40, երրորդը՝ «Չելսին» (5.40), իսկ չորրորդը՝ «Լիվերպուլը» (6.80):

«Ռեալը» մեծ թեթևություն է զգում, որ պետք է «Լիվերպուլի» հետ խաղա, այլ ոչ թե «Մանչեսթեր Սիթիի». Լրագրող

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Վարանը որոշում է կայացրել

Գվարդիոլան Լապորտային կարևոր տեղեկություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին

Ռամոսն ու Պերեսը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Խամեսը՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Դոնարուման համաձայնության եկավ իր նոր թիմի հետ

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մբապեն ասել է՝ վերջին շրջանում ինչ հարց է տալիս ՊՍԺ-ի նախագահին

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահին և ներկայացրել հայրենի գյուղում հիվանդանոցի կառուցման ծրագիրը

Երկրպագուներն ընտրել են Պրեմիեր լիգա 20/21-ի լավագույն ֆուտբոլիստին

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար