Չաո Մեսի. Հատուցում թքած չունենալու համար - VNews
Բաժիններ

Չաո Մեսի. Հատուցում թքած չունենալու համար

Ռուսաստանում Մեսին 99 գոլ սպասեց, մինչև որ իր գոլը կդառնար գեղեցիկ ոչ միայն խաղադաշտում, այլ նաև վիճակագրական դավթարներում (Նիգերիա – Արգենտինա, Մեսի 14՛): Հա, ինչ խոսք, նա վիճակագրական նրբությունների սիրահար է, իր անունը անհագորեն գրել է ֆուտբոլային աշխարհի ամենապարզ ու ամենաբարդ ռեկորդների խայտաբղետ աղյուսակներում: 100-րդ գոլն այս աշխարհի առաջնությունում, իսկ անձամբ Մեսիի համար սա 4-րդ Մունդիալն էր, որը նա նշանավորում է գոլով:

Բայց նրա անվան դիմաց շարունակեց միայնակ 0 մնալ Մունդիալների փլեյ-օֆֆերի խաղերում, նույնիսկ այնպիսի խաղից հետո, ինչպիսին այսօրվա Ֆրանսիա – Արգենտինան էր (4-3): Խաղ, որում Արգենտինան անհավանականորեն խփեց այնքան, ինչքան խմբային փուլի բոլոր 3 խաղերում, խփեց այնքան, ինչքան երբևէ այսպիսի խաղով որևէ այլ թիմ չէր խփի Ֆրանսիային: 3 գոլ, որ վերջապես հիանալի նվեր կդառնային Մեսիին թիմի կողմից, եթե պաշտպանությունում Արգենտինան ունենար գոնե մեկ արագ ֆուտբոլիստ:

Պատանի Կիլիան Մբապեն անհասկանալի արագությամբ տպեց ու Մեսիի ձեռքը տվեց ինքնաթիռի տոմսերը Կազանից դեպի Արգենտինա… Ոչ, ավելի շուտ Բարսելոնա, Արգենտինայում նրան այլևս չեն սպասում: Երբե՛ք…

Մեսի y Մարադոնա

Մեսիի առաջին Մունդիալին Մարադոնայի աստվածային խրախճանքից անցել էր ուղիղ 20 տարի: 18-ամյա երիտասարդը իր առաջին գոլը խփեց ծնկի բերած Սերբիայի և Մոնտենեգրոյի դարպասը, երբ իր թիմը արդեն բացել էր անցքը 5 խփած գոլերով: Այդ ժամանակ նրան դեռ վախենում էին համեմատել Մարադոնայի հետ:

Անցավ 4 տարի, Մարադոնան ինքը եկավ Արգենտինայի հավաքական: Մեսիին այդ ժամանակ արդեն ստիպված էին համեմատել Մարադոնայի հետ, քանի որ այդ ընթացքում Արգենտինան այդպես էլ այլ վառ աստղեր չունեցավ: Թերևս, հենց ինքը Մարադոնան թուլացրեց իր իսկ ծանրության լարվածությունը Մեսիի ուսերին՝ որպես մարզիչ ձախողելով Մունդիալը ոչ պակաս, քան ինքը՝ Մեսին:

2014թ. Արգենտինայում արդեն բոլորը ստիպում էին իրենց փնտրել նոր Մարադոնա, ու ամեն ջանք գործադրում էին, որպեսզի այն գտնեին հենց Մեսիի մեջ: Հարևան Բրազիլիայից պետք էր ամեն գնով փախցնել 5 կգ-անոց ոսկին, այդ գործին ճարպիկ մեկն էր պետք: Մեսին գավաթը հասցրեց մինչև սահման, բայց դրանց վերահսկողությունը գրաված գերմանացիներին անցնելու համար Լեոյի խորամանկությունը չբավարարեց:

Առա՜ջ Արգենտինա, գիտես, որ քեզ սիրում ենք,
Այսօր պետք է հաղթես ու լինես առաջինը,
Այս խենթ ավազակախումբը կտա ամեն ինչ գավաթի համար,
Չէ որ այն ունի Մեսի և Մարադոնա:

2018թ.: Այս նոր (կամ հավանաբար ձևափոխված) երգով գոնե իմ աչքին առայժմ ամենաթույն արգենտինացի երկրպագուները ներխուժեցին Ռուսաստան: Մունդիալի իմ 7 խաղերից միայն 2-ում տրիբունաներից չի հնչել «Россия, Россия» բացականչությունը, և որովհետև երկուսում էլ լսվել է վերոնշյալ երգը: Արգենտինացիները հանուն գավաթի հավասարության նշան դրեցին Մեսիի և Մարադոնայի միջև… բայց այդ երգը այսօր հնչեց վերջին անգամ:

Մարադոնան նույնիսկ այս տարիքում մարզադաշտում ցույց է տալիս իր գերակայությունը Մեսիի նկատմամբ: Երբ Մեսին իրեն պատից պատ է խփում հաջողության համար, սկսած թիմի կազմի որոշումից մինչև պահերի ստեղծումն ու եզրափակումը, Մարադոնան թմրանյութերի ազդեցության տակ գալիս է մարզադաշտ, բոլորին ցույց տալիս իր միջին 2 մատները, հետո էլ հայտնվում հիվանդանոցում…: Մեսիին պակասում է հենց այդ թքած ունենալու արվեստը (Լեո, կարծեմ Հայաստանում նման գիրք է լույս տեսել), որի շնորհիվ Մարադոնան նույն ձեռքով և՛ գոլ խփեց, և՛ աշխարհի գավաթը բարձրացրեց, և՛ լցրեց թմրանյութը, և՛ միջնամատ ցույց տվեց, ու թքած, թե ում:

Մեսին Մարադոնայից հետո առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, ով նման ցուցանիշ է գրանցել Մունդիալում

Հատուցում

Ժամանակին Մարադոնան հեռացավ «Բարսելոնայից» ու լեգենդ հյուսեց իր անվան շուրջ Նեապոլում, որտեղ նրա թիմակիցները հազիվ թե բոլորը միևնույն բարձր մակարդակի էին: Իսկ ահա Մեսին երբեք չի զրկել իրեն Չավի-Ինիեստյան ուղեկցությունից, ու չի համարձակվել կասկածի տակ դնել թեկուզ մեկ ակումբային կամ անձնական տիտղոս, երբեք թքած չի ունեցել թեկուզ մեկ հավելյալ մեդալի համար, որ կարող էր փայլել իր կրծքին:

Այդ մեդալների հակառակ կողմն էլ, թերևս, Տալիաֆիկոն, Մերկադոն ու Ռոխոն էին, որոնց Կիլիան Մբապեն հաղթահարում էր Սուպեր Մարիոյի առաջին «աշխարհի» անգիր արած թեթևությամբ: Ոչինչ չի կարող անհատույց լինել ֆուտբոլում ու կյանքում… երևի սա էլ Լեոյի հատուցումն էր ակումբային ճոխությունների համար: Նրա անունը կմնա մեր հիշողություններում, ֆուտբոլային վերոնշյալ խայտաբղետ աղյուսակներում, «Բարսելոնայի» ակումբային թանգարանում, բայց կջնջվի արգենտինացի երկրպագուների երգից, մինչդեռ Մարադոնա անունը կերգվի հավերժ:

Կարեն Ռաֆայելյան, Կազան, ՌԴ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

«Բարսելոնան» կտուգանվի Մեսիի գոլի տոնումի համար

Թոփ-5 լիգաներում 2007-ից ի վեր ընդամենը 2 ֆուտբոլիստներ են ավելի շատ գոլ խփել, քան Կավանին

«Բարսան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մեսիի գոլը՝ Մարադոնայի հիշատակին (տեսանյութ)

Մեսիի համար անգլիական նոր գնորդ է հայտնվել

Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

Կլոպ․ «Մարադոնային հանդիպելը հավասարազոր էր Հռոմի պապին տեսնելուն»

«Մարադոնան մահացավ աղքատության մեջ»․ Դիեգոյի ընկեր

«Հրաժեշտ տվեց ու գնաց տուն». Դիեգո Մարադոնայի կարիերայի 5 ամենավառ պահերը

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն մտադիր է «Կամպ Նոուն» անվանափոխել Մեսիի պատվին

Աղբյուր. Մարադոնան մահից առաջ խնդրել է զմռսել իր մարմինը

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մարադոնայի մահվանից հետո հոսպիտալացվել է

Արգենտինան խեղդվում է արցունքների մեջ. Մարադոնային հրաժեշտ են տալիս նախագահական պալատում (լուսանկարներ)

Ռոնալդինյոյի հուզիչ հրաժեշտը Մարադոնային

«Աշխարհի բոլոր ակումբները թող հավերժացնեն 10 համարը». Վիլաշ-Բոաշի առաջարկը

«Ես ողջ եմ ու ցանկանում եմ շարունակել ապրել». Դիեգո Մարադոնայի ամենահետաքրքիր մտքերը

«Մարադոնան անմահ է. նա կապրի դարերով». Իբրահիմովիչ