Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

14 օգոստոսի, ժ.17:30, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

8 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 2 անգամ, «Արարատ- Արմենիան»՝ 5, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-11

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Այս հանդիպումով կտրվի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 29-րդ առաջնության մեկնարկը, որը նոր անվանում և տարբերանշան ունի. VBET Հայաստանի Պրեմիեր լիգա: Եթե «Ալաշկերտը» նոր մրցաշրջանում իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնելու, ապա «Արարատ-Արմենիան» 2020/21թթ. մրցաշրջանի բացումն արդեն կատարել է: Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի նորամուտն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող ստացվեց: Նրա նոր սաները Սուպերգավաթի մրցախաղում 1-2 հաշվով զիջեցին «Նոային»:

2․ Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, այս անգամ «Ալաշկերտը» տրանսֆերային շուկայում այնքան էլ ակտիվ չէր: Թիմի կորուստներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: «Ալաշկերտից» հեռացել են 7 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաև նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Գուստավո Մարմենտինին:

Ալաշկերտցիների կազմը համալրել են 5 խաղացողներ՝ ֆուտբոլասերներին լավ հայտնի Աղվան Պապիկյանը, Գրիգոր Աղեկյանն ու Ռումյան Հովսեփյանը, ինչպես նաև պորտուգալացի Ջեֆերսոն Պերդիգաոն և ուկրաինացի Իգոր Գոնչարը:

3․ «Արարատ-Արմենիայում» էլ կորուստները գերազանցում են համալրումներին, ընդ որում թիմից հեռացել են առանցքային ֆուտբոլիստներ Գոռ Մալաքյանը, Անտոն Կոբյալկոն, Դմիտրի Գուզը: Չեմպիոնի կազմը համալրած 3 ֆուտբոլիստներից միայն Սարգիս Շահինյանն է ծանոթ ֆուտբոլասերներին: Մյուս երկուսը լեգեոնականներ են:

4․ Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 2-ին և ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի: Դա թիմերի դիմակայությունում գրանցված առաջին ոչ-ոքին էր: Ի դեպ, հենց այդ խաղում էր «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել Եղիշե Մելիքյանը: Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելության էին հասել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, որոնք հաղթել էին 2 խաղում, պարտվել՝ մեկում:

5․ «Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս Բարձրագույն խմբում: Նախորդ երկու մրցաշրջանները չեմպիոնը հաղթանակով է սկսել՝ պարտության մատնելով «Լոռիին» (2-0) և «Գանձասար-Կապանին» (3-1):

«Ալաշկերտը» մեկնարկային նախորդ 7 հանդիպումներում 3 հաղթանակ է տոնել, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 2 պարտություն: Նախորդ առաջնությունը թիմը սկսել էր «Լոռիից» 1-2 հաշվով կրած պարտությամբ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Ալեքսանդր Գլիշիչ՝ 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Անտոն Կոբյալկո՝ 3 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

VBET Հայաստանի գավաթ. «Արարատը» հաղթեց «Սևանին» (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ․ «Շիրակ» – «Ալաշկերտ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը

«Ուրարտուն» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Ուրարտու»-«Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET Հայաստանի գավաթ. «Վեստ Արմենիան» քամբեք իրականացրեց, «Վանը» ու «Նորավանքը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

VBET Հայաստանի գավաթ. «Վեստ Արմենիա»-«Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET Հայաստանի գավաթ. «Վան»-«Նորավանք». մեկնարկային կազմերը, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ