fbpx

Չավին նշել է «Ոսկե գնդակի» հաղթողի իր ֆավորիտներին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը կարծիք է հայտնել, թե ով այս տարի կնվաճի «Ոսկե գնդակը»: Նրա խոսքով մրցանակին պետք է արժանանա այն ֆուտբոլիստը, ով հաջողության հասնում աշխարհի առաջնությունում:

«Արդարության տեսանկյունից այն պետք է տալ ֆրանսիացու, քանի որ աշխարհի առաջնությունը հաղթելը մեծ նվաճում է : 2010 թվականին մենք շատ էինք տխրել, որ այն իսպանացու բաժին չէր հասել: Հիմա ամեն ինչ պետք է արդար լինի: Մունդիալն ամեն ինչից կարևոր է: Եթե նայենք ֆրանսիացիներին, որպես գլխավոր աստղ կառանձնացնենք Գրիզմանին: Խոսվում Վարանի մասին, բայց ընտրությունը պետք է կատարվի Գրիզմանի և Մբապեի միջև:

Չենք մոռանում նաև Մոդրիչին, իհարկե: Նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Դա ևս արդար կլիներ»,-իսպանացու խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

Մոդրիչը նույնպես մնում է «Ռեալում»

Տուխելը չի բացառում, որ Մբապեն ու Նեյմարը կհեռանան ՊՍԺ-ից

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Մբապե՞, թե՞ Նեյմար. Ով է ավելի խելացի դել Բոսկեի կարծիքով

Զիդանը որոշում կայացրեց նաև Մոդրիչի ապագայի վերաբերյալ

Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ․ «Ի՞նչ է ուզում Մբապեն, ավագ դառնա՞լ»

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

Մբապեն ՊՍԺ-ում կմնա միայն 2 պայմանով

Վարանը հայտարարել է իր վերջնական որոշման մասին