Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում - VNews
Բաժիններ

Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

fekir barca - Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

Եվրոպական թոփ ակումբում խաղալը՝ խաղ ու պար չէ:  Բացի խաղային բարձր մակարդակից՝ անհրաժեշտ է նաև լավ ֆուտբոլային գործակալ, տրանսֆերի պատրաստ ակումբ, «անհավատարմություն» քո ակումբին: Շարքը երկար է, պատճառները՝ բազմազան: Ֆուտբոլում էլ նրանց մասին կասեին՝ «հայի բախտ» ունի: Նրանք լավագույններից են, բայց դեռ չեն հայտնվել թոփ ակումբներում, նրանց խաղամակարդակը բարձր է, բայց հաջողության գործոնը ցածր:  VNews.am-ն ուսումնասիրել է լավագույնների ճակատագրերը, որոնք դեռ չեն խաղացել լավագույնների կազմում:

Նաբիլ Ֆեկիր («Բետիս», 27 տարեկան)

2018 թվականի հունիսին բոլորը սպասում էին թոփ տրանսֆերի գրանցմանը: «Լիվերպուլը» վերջապես փոխարինող էր գտել իր նախկին առաջատար Ֆիլիպե Կոուտինյոյին, որը հունվարին տեղափոխվել էր «Բարսելոնա»: Կատալոնացիներից ստացած հսկայական գումարից 70 միլիոնը (հնարավոր պարգևավճարներով) նրանք հատկացրել էին Ֆեկիրի տրանսֆերի համար, որը ֆանտաստիկ էր անցկացրել 2017/18 մրցաշրջանը (23 գոլ և 8 գոլային փոխանցում): «Կարմիրների» յութուբյան ալիքը նույնիսկ հասցրել էր 5-րոպեանոց հարցազրույց  նկարահանել հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ: Բայց ամեն ինչ խափանվեց, երբ «Լիվերպուլի» բժիշկները բուժզննման ժամանակ խնդիրներ գտան Ֆեկիրի ծնկի հատվածում: Նա կարող էր շարունակել խաղալ, սակայն լուրջ վնասվածքի հնարավորությունը չափազանց մեծ էր, այդ պատճառով գործարքը չկայացավ:

«Իմ ծնկի հետ ամեն ինչ կարգին է: Միայն «Լիվերպուլը» գիտի, թե ինչու տրանսֆերը խափանվեց»,- ավելի ուշ ասաց ալժիրյան արմատներով ֆուտբոլիստը:

800 800 max - Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

Եվս մեկ տարի «Լիոնում» անցկացնելուց հետո ֆրանսիացին կրկին տարօրինակ իրադարձության կենտրոնում հայտնվեց: Նա տեղափոխվեց իսպանական «Բետիս»:

«Բետիսը» կարող է անհասկանալի ընտրություն թվալ, բայց ինձ դուր են գալիս խելահեղ մարտահրավերները»,- խոստովանեց ԱԱ-2018-ի չեմպիոնը:

Այս պահին «Լիվերպուլի» բժիշկների մտավախությունը չի արդարացել: Ֆեկիրը մասնակցում է գրեթե բոլոր խաղերին, լուրջ վնասվածք չի ստացել, մշտապես ընդգրկված է Եվրոպայի լավագույն խաբքեր կատարողների թվում: Այս պահին Նաբիլը ֆանտաստիկ մարզավիճակում է: 2021 թվականը նա այնքան փայլուն է սկսել, որ հունվար-մարտ ամիսներին մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) հաշվարկով  Եվրոպայի լավագույն 7 ֆուտբոլիստներից մեկն է ճանաչվել:

Տարբեր տեղեկությունների համաձայն`Ֆեկիրի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Միլանը»: Սակայն ֆուտբոլիստը  հայտարարել է, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում» կամ «Ռեալում»: Իսպանական գրանդների դեմ խաղերում Ֆեկիրն արդեն ապացուցել է, որ այդ թիմերում խաղալու համար ունի բավարար խաղամակարդակ:

Մեր ընտրանին

Ջեք Գրիլիշ («Ասթոն Վիլա», 25 տարեկան)

0 GettyImages 1294123748 960x504 - Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

Եթե այժմ Գրիլիշն Անգլիայում հայտնի է որպես ֆուտբոլիստ, որից անհնար է գնդակ խլել, ապա 5 տարի առաջ նրա մասին ավելի շատ խոսում էին որպես սկանդալային կերպար: Երբ Ջեքը երիտասարդ էր հիասթափեցրեց բազմաթիվ իռլանդացիների և որոշեց խաղալ Անգլիայի հավաքականի կազմում, «առյուծների» երկրպագուները նույնպես շատ չուրախացան, նրանց հարկավոր չէր ևս մեկ փլեյբոյ: Այդ ժամանակ Գրիլիշը սկանդալներում ավելի հաճախ էր հայտնվում, քան մրցակցի տուգանային հրապարակում: 2015 թվականի ամռանն համացանցում տարածվեց Գրիլիշի լուսանկարները Տեներիֆեում, որտեղ երեկույթներից մեկից հետո նա հարբած և քնած էր փողոցում:

274059 - Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

Մի քանի ամիս անց, երբ նրա հարազատ «Ասթոն Վիլան» 0:4 հաշվով պարտվեց «Էվերթոնին», Գրիլիշը որոշեց, որ պարտությունը մոռանալու լավագույն միջոցը գիշերային ակումբներից մեկում հարբելն է, ինչի պատճառով հեռացվեց գլխավոր թիմից:

Միայն դրանից հետո անգլիացին «խելքի եկավ» և սկսեց կառավարել իրեն: Հիմա նա «Ասթոն Վիլայի» բացահայտ առաջատարն է, հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական և նախկինի պես մրցակցի պաշտպանների սարսափն է: Այժմ Գրիլիշի մասնակցությամբ սկանդալները միայն ֆենտզի ֆուտբոլին են վերաբերում:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց է երազում Գրիլիշի տրանսֆերի մասին.

«Ինձ չի հետաքրքրում Պոգբան կմնա «Յունայթեդում», թե` կհեռանա: Մեզ Գրիլիշն է հարկավոր»,- հունվարին ասել է ՄՅՈւ-ի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը:

Վերջերս Գրիլիշը բոլորի համար անսպասելիորեն նոր` երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Ասթոն Վիլայի» հետ: Չի բացառվում, որ նա ցանկանում է կարիերան անցկացնել հարազատ ակումբում , որի կազմում նա խաղում է 6 տարեկանից: Դա շատ գեղեցիկ պատմություն կլինի:

Այդուհանդերձ, Պրեմիեր լիգայի այլ գրանդներ նույնպես հետաքրքրված են Ջեքի ծառայություններով, սակայն ֆավորիտը մնալու է «Մանչեսթեր Յունայթեդը», որովհետև այդ ակումբում է խաղացել Գրիլիշի կուռքը` Ջորջ Բեսթը, որի խաղը նա տեսել է միայն վավերագրական ֆիլմում:

Մարսել Զաբիտցեր («ՌԲ Լայպցիգ», 27 տարեկան)

Կասկած չկա, որ «ՌԲ Լայպցիգը» թոփ ակումբ դառնալու ճանապարհին է: Ընդամենը 12 տարվա պատմություն ունեցող ակումբը հասցրել է Գերմանիայի հինգերորրդ դիվիզիոնից հասնել Բունդեսլիգա, անմիջապես երկրորդ տեղը գրավել, ամրապնդել իր դիրքերը, իսկ վերջին տարիներին հայտնվել եռյակում: «Ռեդ Բուլի» ստեղծած սկաուտային և կազմակերպչական համակարգը թույլ է տալու անկախ անձանցից, գրեթե միշտ լինել ուժեղագույնների թվում: Այդուհանդերձ, քանի դեռ «ցլերը» չեն սկսել տիտղոսներ նվաճել, նրանք լիարժեք թոփ ակումբ չեն համարվի: Այդ պատճառով նրանց առաջատարները հեռանում են: Այս անգամ նույնիսկ գլխավոր մարզիչն է տեղափոխվում «Բավարիա»` ակումբ, որի դեմ նրանք պայքարում են:

179087365 4136016166459517 5568066961001899975 n - Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

Մեծ է հավանականությունը, որ մյուս նշանակալի կորուստը դառնալու է թիմի ավագ Մարսել Զաբիտցերը: Ավստրիացու պայմանագրի ժամկետը սպառվելու է մեկ տարուց: Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ նա արդեն մերժել է նոր պայմանագրի առաջարկը և ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու մտադրության մասին: Bild-ի տեղեկությամբ` իրավիճակից փորձելու են օգտվել  «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»: Լոնդոնցիները մեկ տարի է՝ ֆավորիտ էին համարվում Զաբիտցերի համար պայքարում: Ավստրիացուն գովերգելու առիթը հատկապես բաց չէր թողնում Ժոզե Մոուրինյուն, բայց նա արդեն «Տոտենհեմում» չէ: Դա չի նշանակում, որ լոնդոնյան ակումբը տրանսֆերային իր ցանկում ջնջել է Մարսելի անունը:

Զաբիտցերը 6 տարի «Լայպցիգի» գլխավոր թիմում է խաղում և շատ արագ առաջադիմում է: Նախորդ մրցաշրջանը նա այնպիսի ֆանտաստիկ մակարդակով անցկացրեց, որ նույնիսկ ՈւԵՖԱ-ի որոշմամբ ընդգրկվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում: Ավստրիացու շքեղ գոլը «Զենիթի» դարպասին ճանաչվեց Չեմպիոնների լիգայի նախորդ խմբային փուլի լավագույնը:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Մարսելի վիճակագրությունը 24 խաղում՝ 7 գոլ ու 3 ասիստ է , սակայն չպետք է մոռանալ, որ նա կենտրոնական կիսապաշտպան է, որի պարտականությունը գրոհներ եզրափակելը չէ: Բոլոր մարզիչները Զաբիտցերի մասին խոսելիս նշում են նրա բազմակողմնակիությունը, մոբիլությունը և խաղային դիապազոնը, ինչի շնորհիվ նա համապատասխանում է ցանկացած խաղային սխեմային:

Եթե «Լայպցիգի» ավագը փոխի թիմը, նրա տրանսֆերի համար կվճարվի մոտ 50 մլն եվրո: Ավստրիացին հատկապես կհամապատասխանի «Լիվերպուլի» խաղին: Եթե Գերմանիայում չաշխատած Մոուրինյուն նկատել է Զաբիտցերի խաղամակարդակը, ապա կարելի է վստահ լինել, որ ավստրիացին վաղուց Յուրգեն Կլոպի տեսադաշտում է: Նա հենց այդպիսի ֆուտբոլիստների կարիք ունի:

Վիրավորված, բայց ոչ խոցված. Ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են սոսկալի վնասվածքներից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

«Մոնակոն» աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Սանչոյի համար նոր գնորդ է հայտնվել

Ինսայդ. Վարազդատ Հարոյանը հնարավոր է տեղափոխվի Իսպանիայի Լա Լիգա

«Մոնակոն» մտադիր է գնել Ա սերիայի աստղերից մեկին

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց՝ հետաձգելով «Սիթիի» չեմպիոնությունը (տեսանյութ)

90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»

«Լիվերպուլը» հաղթում է ու պահում ՉԼ ուղեգրի հուսյերը (տեսանյութ)

«Բարսելոնան» մտադիր է գնել «Այաքսի» «նոր Պոգբային»