Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր - VNews
Բաժիններ

Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր

Օրերս Իտալիայի հերթական առաջնությունը գնաց հիշողության գիրկը։ Վիճակագրության տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ Ով ինչ անի՝ չանի, «Յուվենտուսը», մեկ է, էլի չեմպիոն է։ Չեմպիոն է արդեն 9 տարի շարունակ։ Ընդ որում՝ չեմպիոն է բառի ամենաուղիղ իմաստով։ Ապենինյան թերակղզում արդեն մեկ տասնամյակ է՝ չի գտնվում թիմ, որը կկարողանա խլել Սկուդետոն «ծեր սինյորայից»։ Ամեն տարի հայտնվում է մեկը, սակայն ճամփի կեսից «բրախում է» սկսված գործը։

Թեպետ Իտալիայում վաղուց արդեն թուրինյան հեգեմոնիա է, բայց ներքին առաջնությունը հետաքրքիր է։ Անգամ շատերի վարկածով ավելի հետաքրքիր է, քան Լա լիգան։ Եթե չեմպիոնը մրցաշրջանի մեկնարկից առաջ արդեն հայտնի է նախօրոք ու հետաքրքիր է, պատկերացնում եք՝ ի՞նչ հետաքրքիր էր Ա սերիան, երբ «Յուվենտուսը» չեմպիոն ՉԷՐ։ Վերջին անգամ երևույթ տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ դեռ չկային TikTok-ն ու Snapchat-ը, Կական դեռ ֆուտբոլիստ էր, Game of Thrones-ն էլ դեռ չէր նկարվել։

Մինչև «Յուվենտուսի» գործերին անդրադառնալը նախ հիշենք՝ որոնք էին այդ տարի Ապենինյան թերակղզում գլխավոր գործող անձինք։ «Միլանն» այդ տարի պարզապես ֆանտաստիկ էր խաղում։ Զլատանը բոմբում էր առջևի գծում, Տիագո Սիլվան ցեմենտում էր պաշտպանությունը, իսկ Գատուզոն մի հատ «բո» անելով վախեցնում էր միջին գծի բոլոր խաղացողներին։ Բացի «Միլանից» ուժեղ էին նաև «Ինտերը», «Նապոլին», «Ռոման» ու «Լացիոն», սակայն հռոմեական ակումբները չէին կարողանում խելքը գլխին մարզիչ նշանակել, «Նապոլին» չէր կարողանում հավուր պատշաճի թիմ հավաքել, իսկ «Ինտերը» դեմոտիվացված էր։

Իտալիայում այդ տարի առհասարակ, լավ հարձակվողների պակաս չկար։ Միայն Անտոնիո դի Նատալեն իր անզուգական խաղով միջակ «Ուդինեզեին» հասցրեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ տեղ։ Առաջնությունում փայլում էր նաև Սամուել Էտո՛Օն, որը մի շարք ԶԼՄ-ների վարկածով դարձավ Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստը։ 10/11-ը մրցաշրջան էր, որի ընթացքում երևի թե վերջին անգամ Իբրան իրեն ավելի ցածր էր դասում, քան թիմը։ Այդ տարի իրենց աստղային ֆուտբոլը խաղացին Ալեքսիս Սանչեսը, Խավիեր Պաստորեն ու Էդինսոն Կավանին, աշխարհն իմացավ Ֆիլիպե Կոուտինյոյին, Յոսիպ Իլիչիչին, Ալեսանդրո Ֆլորենցիին ու Ստեֆան Յովետիչին։

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

Մարզչական ցեխը ևս լցված էր նոր, տաղանդավոր ու, ինչպես հետագայում պարզվեց, հաջողակ անուններով։ Պարզվում է՝ «Կատանիայում» կես տարի աշխատեց դեռևս մարզչական կարիերան նոր սկսած Դիեգո Սիմեոնեն։ «Կիևոյում» վառվում էր Ստեֆանո Պիոլիի աստղը, Վիչենցո Մոնտելան ոտքի էր հանում թուլացած «Ռոմային», իսկ «Ֆիորենտինան» թոփերի նյարդերի հետ էր խաղում Սինիշա Միխայլովիչի գծագրած իդեալական ուղղահայաց ֆուտբոլի շնորհիվ։

2010 թվականին «Յուվենտուսն» անցկացնում էր իր 4-րդ մրցաշրջանը Բ սերիայի «ասորից» հետո։ 10/11 մրցաշրջանը նոր տրիումֆային դարաշրջանի անկյունաքարն էր, սակայն դրա մասին որևէ բան չէր էլ վկայում։ Թիմի ղեկն առաջին անգամ ստանձնել էր 34-ամյա նախագահ Անդրեա Անյելին։ Նախորդ տարի «Յուվեն» ավարտել էր 7-րդ տեղում։ 10/11-ն էլ նույնպես։ Տրանսֆերային շուկաում Անյելին ու նորաթուխ տնօրեն Նեդվեդը համեստ էին. երիտասարդ Բոնուչի, 15 մլն եվրո (!!!) արժողությամբ Կրասիչ և «Նապոլիից» վարձակալած Ֆաբիո Կվալյարելա։

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ հանդես էր գալիս սարսափելիագույնս։ Սեփական հարկի տակ «բյանկոներիներն» ավելի թույլ ցուցանիշներ էր գրանցել, քան «Սամպդորիան», «Պալերմոն» ու «Ջենոան»։ Թուրինյան գրանդի երկրպագուները պնդում էին, որ դրա պատճառը հինավուրց «Օլիմպիական» ստադիոնում հանդես գալն է։ Սակայն ի՞նչ բողոքելու բան ունեն ֆաները. չէր որ անգամ 27 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտը գրեթե երբեք չէր լցվում մինչև մեջ։

Բնականաբար, սկզբնական շրջանում բոլորն են սխալվում։ Անդրեա Անյելին, օրինակ, կոպիտ սխալ էր թույլ տվել դեռևս մրցաշրջանի սկզբում՝ թիմի ղեկը վստահելով իր ընտանիքի մտերիմ ընկեր Լուիջի դել Ներիին։ Ամբիցիոզ ու հաղթանակների ծարավ տղաներին գլխին կանգնեցնել կյանքում ոչնչի չհասած մարզչի, ինչպիսին դել Ներին է, ճիշտ չէ։ Այդ ակնհայտ սխալն ունենալով աչքի առաջ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը, միևնույն է, Մեսիի մարզիչ ընտրեց Կիկե Սետյենին։

Սակայն կար մի պաշտոնյա, որի նշանակումից «Յուվեն» այնքան շահեց, որ կարող էր իրեն ներել բոլոր սխալները։ Տեխնիկական տնօրեն Բեպե Մարոտան թուրինյան ակումբի վերջին տասնամյակի ամենակարևոր 3 դեմքերից մեկը դարձավ։ Հենց նրա հանճարեղության շնորհիվ «Յուվեի» կազմում հայտնվեցին Դիբալան, Պիռլոն, Հիգուայինն ու Ռոնալդուն։ Սակայն, նախ պետք էր հաղթահարել ծանր 10/11 մրցաշրջանը։ Տրանսֆերային պատուհանի միջանցիկ քամին Թուրին բերեց բազում անկապ դեմքերի։ Աշխատեց միայն երիտասարդ Բոնուչիի ձեռքբերումը։

Նեդվեդն արդեն անցել էր տնօրենական պաշտոնի, դել Պիերոն մնացել էր միայնակ։ Նա արդեն 36 տարեկան էր, ուստի միայնակ թիմն իր հետևից տանել չէր կարող։ Սակայն այնպես չէ, որ մյուս հարձակվողներն ավիրում էին։ Արդյունքում, թիմի լավագույն ռմբարկուները համեստագույն 9 գնդակով դարձան Ֆաբիո Կվալիարելան ու Ալեսանդրո Մատրին, թեպետ նրանք ավելի քիչ էին խաղում, քան նույն դել Պիերոն կամ Սիմոնե Պեպեն։

Պատկերացրեք՝ «Յուվեն» առաջատարից հետ մնաց 24 միավորով։ Այսօր նման բան պատկերացնելն ավելի բարդ է, քան հենց հիմա ձեր պատուհանից դինոզավր տեսնելը։ Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա ուղեգիր նվաճելու շանսերը թիմը կորցրել էր դեռևս գարնանը, Եվրոպա լիգան ևս տապալված էր։ «Յուվեն» իր խմբում առաջ էր թողել ոչ միայն արդեն «շեյխացած» «Ման. Սիթիին», այլև «Լեխին»՝ խմբի 6 խաղում գրանցելով 6 ոչ-ոքի։

«Բյանկոներիների» երկրպագուներն այդ մրցաշրջանն ընդունում են որպես թեքահարթակ։ 11/12 մրցաշրջանում «Յուվենտուսը» թևթևագույն գրաֆիկով էր հանդես գալիս, Եվրոպայում խաղեր չուներ։ Թիմի ղեկը ստանձնած Անտոնիո Կոնտեն իր ֆանտաստիկ աշխատանքով առաջին իսկ մրցաշրջանում հասավ չեմպիոնության, իսկ այդ թիմի հիմքի վրա Մաքս Ալեգրին կերտեց կուռ կոլեկտիվ ու մի քանի տարի անց հասավ մինչև ՉԼ եզրափակիչ։

Fino alla Fine. «Յուվենտուսի»՝ իներցիայով նվաճած հերթական Սկուդետոն

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է «Ռոմայի» մրցակիցը ԵԼ 1/8 եզրափակիչում

«Ռոմայի» հավանական մրցակիցները՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում

«Եթե մենք համարձակվեինք նման բան անել, կհայտնվեինք թերթերի առաջին էջերում». Գատուզո

«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

Գերմանական ձախողում. Եվրոպա լիգան առանց Բունդեսլիգայի թիմերի

Ռեկորդային արդյունավետություն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Նապոլին» լքում են պայքարը, «Արսենալը» հաջորդ փուլում է, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

Զլատանն ասել է՝ ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Մյոլդեի» դեմ խաղում

Գվարդիոլան հեգնում է.«Մենք շատ փող ունենք ու կարող ենք գնել թոփ ֆուտբոլիստների»

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Բապտիստա. «Ռոման» ամեն ինչ ունի Եվրոպա լիգայի հաղթող դառնալու համար»

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»