Չեֆերին. «Պերեսն ասում էր, թե իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել, իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար» - VNews
Բաժիններ

Չեֆերին. «Պերեսն ասում էր, թե իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել, իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար»

. Պերեսն ասում էր որ իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար - Չեֆերին. «Պերեսն ասում էր, թե իր թիմը միայն Սուպերլիգայով կարող է գոյատևել, իսկ հետո 180 մլն առաջարկեց Մբապեի համար»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ անդրադարձել է Սուպերլիգայի թեմային՝ հայտարարելով, որ ինքը դեմ չի լինի, եթե «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը», որոնք մրցաշարից չհրաժարված միակ ակումբներն են, որոշեն դուրս գալ ՈՒԵՖԱ-ի կազմից:

«Ես դեմ չեմ լինի, եթե նրանք որոշեն հեռանալ: Շատ ծիծաղելի է, որ նրանք ցանկանում են Սուպերլիգա կազմավորել ու միաժամանակ ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Այդ թիմերի նախագահները ոչ կոմպետենտ են: Նրանք փորձում են սպանել ֆուտբոլը: Դժգոհում են աշխատավարձերի չափից այն ժամանակ, երբ իրենք են բանակցում պայմանագրերի շուրջ:

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասում էր, թե իր թիմը կարող է գոյություն ունենալ միայն Սուպերլիգայի դեպքում, իսկ հետո՝ ամառային տրանսֆերային պատուհանին, նա 180 մլն եվրո առաջարկեց Մբապեի տրանսֆերի համար»,- ասել է Չեֆերինը Der Spiegel-ի հետ հարցազրույցի ընթացքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Սուարես. «Նա արժանի է «Ոսկե գնդակին»

Պիկե. «Կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում»

«Բարսելոնան» չի պատրաստվում 60 մլն եվրո վճարել Օլմոյի համար

Անչելոտի. «Ժամանակն է, որ հաղթեմ «Նոու Կամպում»

«Ռեալի» հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար

Կուման. «Ես զգում եմ, որ ակումբն ու նախագահն ինձ աջակցում են»

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ռեալի» դեմ խաղի համար

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսում» խախտեց հավասարությունն ու օրենքները

Պիկեն՝ Էլ Կլասիկոյի մասին. «Պետք է իրատես լինել»

ՊՍԺ-ն ցանկացել է թիմ հրավիրել Ֆատիին

Դիբալայի առանձնատունը թալանել են «Զենիթ» – «Յուվենտուս» խաղի ժամանակ

Անչելոտին՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

Աբրամովիչն անձամբ է ցանկանում Ազարի վերադարձը

Լա լիգան 3 ժամ տևողությամբ տեսանյութով ներկայացրել է Մեսիի բոլոր գոլերը մրցաշարում

«Բարսելոնան» միանում է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին