Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում» - VNews
Բաժիններ

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Armenia - Estonia

«Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի և Խոակին Կապառոսի մասին։

«Հայկական ֆուտբոլը գտնվում է սաղմնային վիճակում։ Այն կամաց-կամաց սկսում է ծնվել։ Ես այդ մասին երբեք չեմ խոսել, բայց հիմա կասեմ, որ ինքս դեմ էի, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը լինի արտասահմանցի։

Կարծում եմ՝ հիմա էլ այդ մտքին եմ, որ ազգային հավաքականը պետք է գլխավորի տեղացի մարզիչը, մեկը, որը մոտ է մեր մտածելակերպին։ Բայց ես այս հարցում արժանին եմ մատուցում Արմեն Մելիքբեկյանին, նա կռահեց գլխավոր մարզչին։ Նրան ասել եմ այդ մասին։ Ես ընդունեցի, որ սխալվել եմ։

Չէի ճանաչում Խոակին Կապառոսին, բայց կեցցե՛ն լավ մասնագետի ընտրեցին, սակայն ես հույս ունեմ, որ հավաքականի ապագա գլխավոր մարզիչը կաճի մեր ակումբում։ Իսկ հավաքականը դեռ ոչինչ չի հաղթել։ Հաճելի է, որ նման աժիոտաժ կա, ես էլ բոլորի նման ուրախանում էի մեր թիմի հաջողություններով, բայց որպես երկրպագու ավելին եմ ուզում։

Եթե հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա երկրպագուների 90 տոկոսը կցանկանա, որ մերոնք աշխարհի չեմպիոն դառնան, միայն 10 տոկոսը կգիտակցի, որ նման արդյունքի հասնելու համար դեռ շատ ու շատ բաղադրիչներ են պետք, բայց նրանք էլ կերկրպագեն, այդպիսինն է ֆուտբոլը»,- ասել է Չելոյանցը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կապառոսն այցելել է օպերային թատրոն, լուսանկարվել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հետ

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

«Կադիսը» շնորհավորել է ՀՀ անկախության տոնը՝ ներկայացնելով Հարոյանի լուսանկարով պաստառ

FIFA 22. Մխիթարյանի, Հարոյանի, Ադամյանի, Բալեկյանի, Չալըշըրի ու Մանվելյանի անհատական քարտերը

Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

VBET ՀՊԼ. «Ուրարտու» 0-2 «Փյունիկ». VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

Նարեկ Գրիգորյանը ստացավ VBET ՀՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

«Մի գլուխ բարձր, բայց…». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Հսկայական առավելություն, բայց 1 միավոր. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Լիխտենշտեյն խաղից