«Չելսին» Տուխելի ցանկությամբ ևս մեկ թոփ-հարձակվողի է ներառել իր տրանսֆերային ցանկում - VNews
Բաժիններ

«Չելսին» Տուխելի ցանկությամբ ևս մեկ թոփ-հարձակվողի է ներառել իր տրանսֆերային ցանկում

thomas tuchel chelsea v porto champions league 04132021 o8y8gus4xm961g146nuhsyex7 - «Չելսին» Տուխելի ցանկությամբ ևս մեկ թոփ-հարձակվողի է ներառել իր տրանսֆերային ցանկում

«Չելսին» պատրաստվում է առաջիկա ամռանն ամրապնդել հարձակման գիծը: «Ազնվականներն» իրենց տրանսֆերային ցանկում հիմա էլ ընդգրկել են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: Այդ մասին իր թվիթերյան էջի միջոցով հաղորդել է Bild պարբերականի լրագրող Քրիստիան Ֆալկը:

Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստով համալրվելու տարբերակին աջակցում է անձամբ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Սակայն լոնդոնյան ակումբի համար այդ խաղային դիրքի ուժեղացման տեսանկյունից առաջնային թեկնածուներ են մնում Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հալանդն ու «Ինտերից» Ռոմելու Լուկակուն:

salaxjpg 2 960x640 - «Չելսին» Տուխելի ցանկությամբ ևս մեկ թոփ-հարձակվողի է ներառել իր տրանսֆերային ցանկում

Սալահը 2014-2016թթ․ հասցրել է խաղալ «Չելսիում», սակայն թիմի մեկնարկային կազմում չի կարողացել ամրապնդվել: «Ազնվականները» նրա տրանսֆերը վարձավճարով զիջել են «Ֆիորենտինային» ու «Ռոմային»: Հարձակվողը 2017 թվականին 42 մլն եվրոյի դիմաց հռոմեական ակումբից տեղափոխվել է «Լիվերպուլ»: 28-ամյա ֆուտբոլիստն այդ պահից ի վեր ակումբային բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 193 հանդիպման և դարձել 120 գոլի հեղինակ:

Սալահի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ կլրանա 2023 թվականի հունիսի 30-ին: Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 110 մլն եվրո:

Sunday World-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Տուխելն ակումբի ղեկավարությանը խնդրել է համաձայնության հասնել նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ:

Տուխելը պատմական նվաճման է հասել, որով առաջինն է ՉԼ պատմության մեջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» նոր, երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Կանտեին

2 գրանդ ակումբ մտադիր է գնել Շվեդիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին

ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Տիագո Ալկանտարա. «Տանել չեմ կարողանում ներկայիս ֆուտբոլը»

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

Ռոնալդ Կումանը հաստատել է․ «Բարսելոնան» մոտ օրերս հերթական նորեկը կունենա

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Միլանը» գնեց «Չելսիի» պաշտպանին