-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լոնդոնի «Չելսիի» և Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կասկարինոն կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Մեսութ Օզիլը միասին տեղ չունեն «Արսենալի» կազմում:
«Ունայ Էմերիի գլխավորությամբ «Արսենալը» լրիվ այլ թիմ է դարձել: Եվ դրա ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ երկրպագուները սկսել են կրկին հավատալ թիմին:
Էմերիի հետ «Արսենալն» ամենից շատ միավորներն է վաստակել՝ խաղի ընթացքում զիջելով հաշվի մեջ: Դա ստիպում է երկրպագուներին աջակցել ֆուտբոլիստներին:
Բայց ես չեմ հասկանում, թե ինչպես Էմերին կարող է միաժամանակ թիմում պահել Մխիթարյանին և Օզիլին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա համար շատ կարևոր են խաղի տեմպն ու ուժային պայքարը:
Էմերիի գլխավորությամբ ծաղկել է Ալեքս Իվոբիի խաղը, և նա արժանի է մեկնարկային կազմում տեղ ունենալուն»,- ասել է Կասկարինոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո