fbpx
Բաժիններ

«Չելսիի» ֆուտբոլիստին դաժան ծեծի են ենթարկել (լուսանկար)

«Չելսիի» կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը, որը վարձակալական հիմունքով հանդես է գալիս «Բերնլիի» կազմում, մանչեսթերյան բարերից մեկի դիմաց դաժան ծեծի է ենթարկվել՝ հաղորդում է The Sun-ը:

Ֆուտբոլիստին դուրս են հրավիրել գիշերային ակումբից, քանի որ նա հարբած փորձել է զրուցել «Սքանթորփ Յունայթեդի» ֆուտբոլիստ Կգոսի Նտլեի ընկերուհու հետ:

«Ինձ համար միևնույն է, ընկե՛ր, նա ինձ հետ իմ տուն պետք է գա»,- Դրինքուոթերն ասել է Նտլեին, երբ ֆուտբոլիստը պահանջել է հեռու մնալ իր ընկերուհուց: Բացի այդ, Դրինքուոթերը հարձակվել է այդ ֆուտբոլիստի վրա, որից հետո նախ՝ անվտանգության աշխատակիցներն են «հանգստացրել» անգլիացուն, ապա՝ 6 հոգի սկսել են ծեծել ֆուտբոլիստին:

«Նրանք շատ լավ գիտեին, որ Դրինքուոթերն ԱՊԼ-ի աստղերից է: Ամենուրեք արյուն էր, շատ զզվելի տեսարան էր»,- The Sun-ը մեջբերում է իր աղբյուրի խոսքը:

Հարձակման պատճառով ֆուտբոլիստը կոճի հոդի կապանների վնասվածք է ստացել, ինչպես նաև կապտուկներ կան ձեռքերին, աչքերին և ուսերին:

Ակնկալվում է, որ նա կապաքինվի մոտ 4 շաբաթից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անգլիական ակումբը բանակցություններ է սկսել Ջեյդոն Սանչոյի հավանական տեղափոխության շուրջ

Սիմեոնեն կարող է հեռանալ «Ատլետիկոյից» ու գլխավորել անգլիական գրանդը

Լեմպարդ. «Ինձ չի հետաքրքրում, թե որքան է վճարվել Կեպայի համար»

Լեմպարդ. «Մենք հրաշալի տրանսֆեր ենք իրականացրել»

Զուման պատմել է՝ ինչպես է Մոուրինյոն վիրավորելով մոտիվացրել իրեն

«Չելսին» կվաճառի 4 ֆուտբոլիստի

Պաշտոնական. Զիեշը հուլիսին կտեղափոխվի «Չելսի»

«Գրեթե հղիները». Թոփ 5 տրանսֆեր 2020-ին, որոնք չկայացան վերջին պահին

«Չելսին» ու «Այաքսը» համաձայնության են հասել Զիեշի տրանսֆերի հարցում

«Չելսին» մտադիր է գնել «Այաքսի» առաջատարին

3 ակումբ կպայքարի Դրիս Մերտենսի համար

«Չենք մերժի «Յուվենտուսին»․ Ժորժինյոյի գործակալը՝ իր հաճախորդի ապագայի մասին

«Չելսին» փոխարինող է գտել Կեպային

Հայտնի են Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը

Կովաչիչ. «Մտածում էի՝ Զիդանը պարտավոր էր ինձ խաղաժամանակ հատկացնել ՉԼ եզրափակիչում»

«Բարնլին» սոցցանեցերում ծաղրել է Միկել Արտետային