«Չելսին» հայտարարություն է տարածել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ - VNews
Բաժիններ

«Չելսին» հայտարարություն է տարածել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ

Լոնդոնի «Չելսին» իր թվիթերյան էջում անդրադարձ է կատարել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեպքին։

«Չելսին» կանգնած է Ջորջ Ֆլոյդի և խտրականության, դաժանության ու անարդարության զոհ դարձած մյուս մարդկանց կողքին։

Որպես ակումբ՝ մենք պարտավոր ենք լինել լուծման մի մասը ու միանում ենք արդարության, հավասարության վերաբերյալ բոլոր կոչերին։

Բավական է։ Միասին մենք ավելի ուժեղ ենք»,- ասված է թիմի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդն սպանվել է ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում։ Նրան կալանավորում էին սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար։

Ֆլոյդին ձերբակալման ընթացքում ձեռնաշղթաներ են հագցրել, պառկեցրել գետնին։ Ոստիկաններից մեկը ոտքը դրել է Ջորջ Ֆլոյդի պարանոցին՝ դժվարացնելով նրա շնչառությունը։ Ջորջ Ֆլոյդը րոպեներ շարունակ աղաղակել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձրել։

Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցներն էլ ազատվել են աշխատանքից։ Ջորջի պարանոցին ոտքը դրած սպան մեղադրվում է սպանության համար։

Այս սպանությունից հետո ԱՄՆ-ում չեն դադարում ցույցերն ու բողոքի ակցիաները։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ջորջ Ֆլոյդի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել  «Լիվերպուլը»Մարկուս ԹյուրամըՋեյդոն ՍանչոնԱշրաֆ Հաքիմին և Կիլիան Մբապեն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

«Չելսին» ու «Բորուսիան» ներկայացրել են իրենց տնային մարզաշապիկները 2020/21 մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Վերները պատմել է՝ ինչպես Լեմպարդը նրան համոզեց տեղափոխվել «Չելսի»

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

«Չելսին» հաղթեց «Լեսթերին»՝ նվաճելով Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

«Սիթին» պարտվեց «Չելսիին»․ «Լիվերպուլը» 30 տարի անց դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Գոլացո՝ Դե Բրույնեից․ հաշիվը հավասար է՝ 1-1 (տեսանյութ)

Լեմպարդը՝ «Սիթիի» դեմ խաղում «Լիվերպուլի» երկրպագուների աջակցության մասին․ «Անսովոր համադրություն է»

«Սիթիի» ֆուտբոլիստները «մոռացան» գնդակը կենտրոնում․ «Չելսին» առաջ է անցնում հաշվի մեջ (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր

Վերները սուպերաշխատավարձ է ստանալու «Չելսիում»

«Ռոման» ձևակերպել է ամառային առաջին տրանսֆերը

«Չելսին» կամային հաղթանակ տոնեց «Ասթոն Վիլայի» նկատմամբ (տեսանյութ)

Լեմպարդը մանրամասնել է՝ ինչու էր Վերներն անհրաժեշտ «Չելսիին»

Կանտեի վաճառքը կարող է միանգամից 3 աստղ պարգևել «Չելսիին»