-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է երկար չմնալ իր պաշտոնում: Լոնդոնյան ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար տարբերակներ դիտարկել, տեղեկանում ենք The Athletic-ից:
Անգլիացուն փոխարինելու ցանկությունը «թոշակառուների» մոտ առաջացել է թիմի վերջին անհաջողություններից հետո: «Չելսին» վերջին 7 խաղերում միայն մեկ հաղթանակ է տոնել և չորս պարտություն կրել: Երեկ «կապույտները» 1:3 հաշվով պարտվել են «Մանչեսթեր Սիթիին»:
Լեմպարդը նաև լարված հարաբերությունների մեջ է որոշ ֆուտբոլիստների հետ: Այդուհանդերձ, հնարավոր է, որ անգլիացին մնա իր պաշտոնում, եթե առաջիկայում կարողանա փոխել իրավիճակը և դրական արդյունքների հասնել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո