«Չելսին» և «Բավարիան» կարող են փոխանակություն կատարել - VNews
Բաժիններ

«Չելսին» և «Բավարիան» կարող են փոխանակություն կատարել

1082 - «Չելսին» և «Բավարիան» կարող են փոխանակություն կատարել

«Չելսին» պատրաստ է «Բավարիայի» հետ բանակցություններ վարել՝ Տիմո Վերներ – Լերոյ Սանե փոխանակումն իրականացնելու համար՝ հավաստիացնում է Todo Fichajes-ը։

Աղբյուրի հաղորդմամբ սակայն, Գերմանիայի չեմպիոններն առանձնապես հետաքրքրված չեն այս գործարքով, չնայած պահպանում են «ազնվականների» հարձակվողի նկատմամբ ունեցած հետաքրքրվածությունը։

Վերները դիտարկվում է որպես Ռոբերտ Լևանդովսկիին հավանական փոխարինող, սակայն «Բավարիան» ցանկանում է թիմում պահել Սանեին, որը դեռ իր լավագույն խաղը չի ցուցադրել։

Սանեն 2016-2020 թվականներին հանդես է եկել Անգլիայի առաջնությունում՝ «Մանչեսթեր Սիթիում», որտեղ տեղափոխվել է «Շալկեից»։ Սանեի՝ «Բավարիայի» հետ գործող պայմանագիր ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 60 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստին։

Վերները «Չելսիի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականի հուլիսին։ Լոնդոնյան ակումբները «Լայպցիգին» 53 մլն եվրո են վճարել նրա տեղափոխության համար։

Նախորդ մրցաշրջանում Վերները լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նյուքասլն» առաջարկ է կատարել Զիդանին, ֆրանսիացին պատասխանել է

Ֆերան Տորեսը երկար ժամանակով կբացակայի վնասվածքի պատճառով

Ջերարդը՝ «Նյուքասլը» գլխավորելու մասին

Կլոպը՝ «Նյուքասլի» մասին. «Փողով հաջողություն չես գնի»

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Ստեռլինգը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի սահմաններից դուրս

Արտետան՝ «Արսենալի» չեմպիոնության մասին. «Մենք ունենք «Լիվերպուլի» օրինակը»

Ալեքս Ֆերգյուսոնն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Լինգարդը կարիերան կարող է Իսպանիայում կամ Իտալիայում շարունակել

Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Նոյերը որոշել է՝ որտեղ է ավարտելու իր մարզական կարիերան

«Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը