«Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով - VNews
Բաժիններ

«Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

169208232 296376721845240 6120843227744840453 n e1617634751205 - «Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Անցնող հանգստյան օրերը պատմական էին «Ռեալ Սոսյեդադի» համար։ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը 34 տարվա դադարից հետո տիտղոս նվաճեց՝ հաղթելով Իսպանիայի արքայական գավաթում։ Այս նվաճումը ֆուտբոլասերներին դարձյալ ստիպեց մտածել, թե որքան արտասովոր հետևանքներ է ունեցել կորոնավիրուսի համավարակը նաև համաշխարհային սպորտի վրա։ Այս խաղում միանգամից երկու տարօրինակ, բայց միևնույն ժամանակ եզակի երևույթ արձանագրվեց, որին նախակորոնավիրուսային աշխարհում դժվար թե հանդիպեինք։ Ավելացրել ենք համաշխարհային սպորտի ևս մի քանի արտասովոր դեպք, որոնց գլխավոր «մեղավորը» կորոնավիրուսն է։

1․ Երկշաբաթյա չեմպիոնություն

169208232 296376721845240 6120843227744840453 n 960x756 - «Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Սա Իսպանիայի 2020 թվականի արքայական գավաթի եզրափակիչն էր։ Այո՛, կորոնավիրուսի պատճառով այս եզրափակիչն այնքան հետաձգվեց, որ կայացավ 2021-ի գարնանը։ Այսպիսով, «Ռեալ Սոսյեդադը» դարձավ անցած մրցաշրջանի գավաթակիր։ Արտասովորն էլ այն է, որ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը գավաթի գործող չեմպիոնի կարգավիճակով կմնա ընդամենը երկու շաբաթ։ Ապրիլի 17-ին արդեն այս մրցաշրջանի եզրափակիչում տիտղոսը կխաղարկեն «Ատլետիկն» ու «Բարսելոնան»։ Եթե շաբաթ կայացած եզրափակիչում հաղթեր «Ատլետիկը», հնարավոր կլիներ մեկ այլ ռեկորդ հորինել․ նրանք գուցե երկու շաբաթում նույն տիտղոսը նվաճեին երկու անգամ։

2․ Չեմպիոն համատեղության կարգով 

169281398 296376785178567 8782173390757134903 n 960x826 - «Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Մյուս արտասովոր ցուցանիշը անձամբ Դավիդ Սիլվայինն է։ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացողը եզակի նվաճման հասավ «Ռեալ Սոսյեդադի» կազմում Իսպանիայի արքայական գավաթում հաղթելուց հետո։ Անցած մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել էր Անգլիայի գավաթը։ Իսկ հիմա 2020 թվականի Իսպանիայի գավաթը նվաճեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Սիլվան առաջին խաղացողն է պատմության մեջ, որը երկու տարբեր երկրների գավաթ է նվաճում «նույն» մրցաշրջանում։

Մեր ընտրանին

3․ 2020-ը 2021-ին

Թողնելով «Ռեալ Սոսյեդադին» Արքայական գավաթի հետ՝ անցնենք այլ ուշագրավ դեպքերի։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով անցած տարի հետաձգվեցին տարվա գլխավոր մարզական իրադարձությունները՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Կարևորագույն մարզական միջոցառումները մեկ տարի տեղափոխելուց հետո որոշում կայացվեց, որ նրանց մարքեթինգային անունները փոփոխության չեն ենթարկվելու։ Ասել է թե, Տոկիո-2020-ը չի դառնա Տոկիո-2021, կամ էլ Եվրո-2020-ը, Եվրո-2021։

tokyo postponed 960x600 - «Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Մրցաշարերը կպահպանեն իրենց անունը անկախ հետաձգման փաստից։ Մասնագետների պնդմամբ՝ փոփոխության դեպքում այս մրցաշարերը աստղաբաշխական գումարների վնաս կկրեին։ Հոգեբանական առումով Տոկիոյի վնասները շատ են․ այս քաղաքն արդեն երկրորդ անգամ է առերեսվում Օլիմպիական խաղերը հետաձգելու կամ էլ չեղարկելու խնդրին։ Առաջին դեպքը 1940 թվականի չկայացած Օլիմպիական խաղերն էին։ Պատճառը Առաջին համաշխարհային պատերազմն էր։ Այսպիսով, Տոկիոն միակ քաղաքն է, որում նախատեսված Օլիմպիական խաղերը թե՛ չեղարկվել են, թե՛ հետաձգվել։

4. Չվերսկսված միակ մրցաշարը

Մարդիկ արդեն սովորել են ապրել կորոնավիրուսի հետ։ Մարզական աշխարհը առաջիններից էր, որ ռիսկի դիմեց, համարձակ քայլեր արեց ու վերադարձավ։ Սակայն անգամ հիմա դեռ կա մրցաշար, որն այդպես էլ չի վերսկսվել կորոնավիրուսի պատճառով դադարեցվելուց հետո։ Խոսքը շախմատի հավակնորդների մրցաշարի մասին է։ Այն անցկացվում էր անցած տարվա մարտին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։

23f7c31907bdeccd 1 960x640 - «Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Մրցաշարի հաղթողը այս տարվա աշնանը մրցելու էր Մագնուս Կառլսենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Սակայն Covid-19-ի պատճառով հետաձգվելուց հետո մրցաշարը դեռ չի վերսկսվել։ 7 տուրից հետո ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Յան Նեպոնյաշչին 4,5-ական միավոր ունեն։ ՖԻԴԵ-ն մտադիր է ապրիլի վերջին վերսկսել մրցաշարը։ Բայց մի՞թե ճիշտ է, որ հավակնորդների մրցաշարը շարունակվի ավելի քան մեկ տարի անց՝ խաղացողների բոլորովին այլ մարզավիճակով։ Ամեն դեպքում Կառլսենը առանց մրցակից չի կարող մնալ։ Այսպիսի արտասովոր երևույթ կարող էր լինել միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

«Սևիլիան» հաղթեց և 1 միավոր է զիջում «Բարսելոնային» (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020. ՈՒԵՖԱ-ն ծրագրում է հավելյալ խաղեր տրամադրել Սանկտ Պետերբուրգին

Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնությունից հետո. «Արդարացումներ չկան»

«Ռոմայի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԵՎՐՈ 2020-ը

ԵՎՐՈ 2020-ը կանցնի երկրպագուների ներկայությամբ

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

ԵՎՐՈ-2020-ի երկրներից մեկը պատրաստ է ընդունել երկրպագուներին ստադիոն

Սերժ Գնաբրին վարակվել է կորոնավիրուսով

«Ռեալի» առանցքային խաղացողներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ նա չի խաղա «Լիվերպուլի» հետ

Երկրպագուների վերադարձը. ինչպես է իրավիճակը թոփ-5 լիգաներում

«Ռեալ Սոսյեդադն» իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Արքայական գավաթի հաղթող (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020. Թիմերը կունենան 5 փոխարինում կատարելու իրավունք

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Ալոնսոն նոր պայմանագիր է կնքել. նա չի գլխավորի հանրահայտ թիմը