fbpx

Չեմպիոնական սրված պայքար Անգլիայում. 5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ 25-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

Պրեմիեր լիգայի նախորդ տուրում գրանցվեցին մի շարք անակնկալ արդյունքներ, որոնք իրար խառնեցին մրցաշարային աղյուսակն ու թոփ թիմերի չեմպիոնական խաղաքարտերը: Այս տուրում կվերադառնա նաև Հենոն, և այն էլ ավելի հետաքրքիր կդառնա մեզ համար: Իսկ մինչ այդ կա Fantasy, որ կօգնի Ձեզ առավելագույնս լարված հետևել հանդիպումներին: Ներկայացնում ենք 5 ֆուտբոլիստի, որ ավելի ուժեղ կդարձնեն Ձեր այս շաբաթվա Fantasy թիմը:

5. Վիրջիլ Վան Դեյկ – 5000 $

Խաղը՝ «Վեստ Հեմ»– «Լիվերպուլ»

 

Դիտարկելով «Վեստ Հեմի» վերջին երկու խաղերը՝ կարելի ենթադրել, որ «մրճահարները» չեն կարողանում գնդակ խփել, աղյուսակում իրենից բարձր գտնվող թիմերին։ Այս անգամ «Վեստ Հեմը» հանդիպելու է ավելի քան դժվար մրցակցի, որը ամենաքիչ գնդակ բաց թողած թիմն է իր պաշտպանության հաշվին։ Վան Դեյկը միակ պաշտպանն է «Լիվերպուլի» կազմում, որը դեռևս չունի բաց թողնված խաղ։ Նա այս մրցաշրջանում իր հաշվին ունի 13 «քլինշիթ», 1 գոլ և 1 գոլային փոխանցում։

4. Ժոաո Մոուտինյո – 6300 $

Խաղը՝ «Էվերտոն» – «Վուլվերհեմփթոն» 

«Վուլվերհեմփթոնը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Գայլերը» վերջին 2 տուրերում գոլառատ խաղ են ցույց տալիս, և այդ երկու տուրերում ամենից աչքի ընկնող ֆուտբոլիստը պորտուգալացի Ժոաո Մոուտինյոն է, որը 2 խաղ անընդմեջ կատարում է 2-ական գոլային փոխանցում՝ 9+9 միավոր 2 խաղի համար։ Մոուտինյոն մեկնարկային կազմի խաղացող է, նա խաղացել է բոլոր 24 հանդիպումները։ Մոուտինյոն ամենաշատ գոլային փոխանցում իրականացրած ֆուտբոլիստն է «Վուլվերհեմփթոնի» կազմում՝ 6 ասիստ և 1 գոլ։

3. Ջոշուա Քինգ  – 7400 $ 

Խաղը՝ «Քարդիֆ» – «Բորնմուտ»

 

Մրցանակային աղյուսակի 8,9,10-րդ տեղերը զբաղեցնող թիմերն ունեն հավասարաչափ միավորներ՝ 33: Նրանց թվում է նաև «Բորնմուտը»։ Նախորդ տուրի՝ «Բորնմուտ» – «Չելսի» խաղում, որտեղ, որտեղ «Չելսին» խայտառակ պատություն կրեց 0-4 հաշվով, լավագույն խաղացող ճանաչվեց «Բորնմուտի» կենտրոնական հարձակվող Ջոշուա Քինգը, որը դուբլի հեղինակ դարձավ և կատարեց մեկ գոլային փոխանցում: Այդ խաղում նա վաստակեց 14 միավոր։ «Քարդիֆը» 4 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել: Անգամ այս մրցաշրջանի ամենաքիչ միավոր ունեցող թիմի հետ ոչ-ոքի է խաղում։ Քինգը «Բորնմուտի» ռմբարկուների ցուցակի 2-րդ տեղում է։ Նա այս մրցաշրջանում հասցրել է խփել 8 գոլ և կատարարել 3 գոլային փոխանցում։

Ալեքսանդար Միտրովիչ – 7600 $ 

Խաղը՝ «Քրիստալ Փելաս» «Ֆուլհեմ» 

 

«Ֆուլհեմը» նախորդ տուրում հյուր էր ընդունել «Բրայթոնին»։ 17-րդ րոպեին «Ֆուլհեմը» արդեն 2 գնդակ էր բաց թողել։ Եվ այդ ամենից հետո Լոնդոնը ներկայացնող թիմը կամային հաղթանակ է տարել՝ 4։2։ Միտրովիչը դուբլը գրանցեց։ «Ֆուլհեմը» գործերն այնքան էլ լավ չեն: Թիմը մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում է, սակայն կենտրոնական հարձակվողը իր պարտականությունները շատ լավ է կատարում։ Միտրովիչը Պրեմիեր Լիգայի ռմբարկուների ցանկի 8-րդ տեղն է զբաղեցնում։ Նա իր հաշվին գրանցել է 10 գոլ և 2 գոլային փոխանցում։ Ստացվում է, որ «Ֆուլհեմի» խփած գնդակների 40% Միտրովիչինն է։ Դա  ապացուցում է այն, որ Ֆենտզիում այնքան էլ կարևոր չէ թիմի արդյունքը, քան ֆուտբոլիստի։

Էդեն Ազար – 9800 $

Խաղը՝ «Չելսի» – «Հադերսֆիլդ»

«Չելսին» 2 խաղ է՝ չի կարողանում կայուն ֆուտբոլ ցույց տալ, սակայն այս տուրում «ազնվականները» հանդիպելու են մրցաշարային աղյուսակը եզրափակող «Հադերսֆիլդին»: Վերջինս իր անվան դիմաց գրանցել է 17 պարտություն։ Դա նշանակում է, որ պետք է ձեր կազմում ունենաք հակառակ թիմի ռմբարկուին։ Էդեն Ազարը լավ էր սկսել մրցաշրջանը, նա գլխավորում էր ռմբարկուների աղյուսակը, սակայն հիմա նահանջել է 5-րդ տեղ: Նշենք, որ նա ամենաշատ գոլային փոխանցում ունեցող ֆուտբոլիստն է Պրեմիեր Լիգայում՝ 10: Ազարը գուցե և թանկ է, սակայն նա Պրեմիեր Լիգայի ամենաբարձր միջին միավոր ունեցող կիսապաշտպանն է՝ 6,5։

Ստեղծե՛ք Ձեր ԱՊԼ Fantasy թիմը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


60 մլն ֆունտ Գենդուզիի համար․ ՊՍԺ-ն փոշմանել է

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ․ «Արսենալը» հիասթափություն է ապրել կապված Մխիթարյանի հետ»

Լակազետը՝ կարմիր քարտի մասին․ «Թողնել թիմին այդ իրավիճակում՝ վատագույնն էր, որ կարող էր պատահել»

Օզիլը յուրահատուկ ցուցանիշի է հասել պահեստայինների նստարանին նստած

Անգլիական գրանդը բանակցում է Իսկոյի հետ

«Արսենալը» փոխարինող է գտել Օզիլին

Օզիլը ձմռանը մերժել է վարձավճարով ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը

Մեսուտ Օզիլը խորհրդավոր կերպով մեջբերել է Դենիս Բերգկամպի խոսքերը

Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են արագ սննդի ռեստորանում (լուսանկար)

«Բավարիայի» նախագահը պատմել է, թե ինչու տարիներ առաջ թիմը չի գլխավորել Կլոպը

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Պետր Չեխը ԲԱՏԷ-ից կրած պարտության մասին. «Մենք ունեցանք այն արդյունքը, որը չէինք ուզում»

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին