Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ - VNews
Բաժիններ

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10 ական շախմատիստներ - Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:22

-

-

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վաղը կտրվի Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ առաջնությունների մեկնարկը: Մրցաշարերը կանցկացվեն շրջանաձև մրցակարգով, 10-ական մասնակցով:

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն տարբեր տարիներին Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացած Արման Փաշիկյանը (2009, 2019թթ.), Ռոբերտ Հովհաննիսյանը (2011թ.), Զավեն Անդրիասյանը (2016թ.), Հովհաննես Գաբուզյանը (2017թ.) և Հայկ Մարտիրոսյանը (2018թ.), ինչպես նաև Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Տղամարդկանց առաջնության մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը (2641):

Կանանց առաջնության մասնակիցների թվում են Հայաստանի եռակի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը (2016, 2017, 2019թթ.), կրկնակի ոսկե մեդալակիր Մարիա Կուրսովան (2012, 2018թթ.), 2015թ. ուժեղագույնը ճանաչված Սուսաննա Գաբոյանը, ինչպես նաև Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Վերոնիկա Խաչատրյանն ու Թերեզա Համբարջյանը:

Կանանց առաջնության մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Սիրանուշ Ղուկասյանը (2246):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը

Առաջատարները բաժանվեցին խաղաղությամբ

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Նոր առաջատարը Սուսաննա Գաբոյանն է