fbpx
Բաժիններ

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆի 15 մասնակցի անուն արդեն հայտնի է

Դեկտեմբերի 11-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրը: Խաղային առաջին օրվա արդյունքներով հայտնի դարձան ևս 3 ակումբներ, որոնք գարնանը հանդես կգան մրցաշարի 1/8 եզրափակչում: Դրանք են՝ «Տոտենհեմը», «ՊՍԺ»-ն և «Լիվերպուլը»: Միակ ինտրիգը առկա է F խմբում, որտեղ երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար կպայքարեն «Լիոնը» և «Շախտյորը»:

Այսպիսով, ՉԼ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել հետևյալ թիմերը.

«Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Այաքս» (Հոլանդիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Ռոմա» (Իտալիա)
«Յուվենտուս» (Իտալիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Ատլետիկո» (Իսպանիա)
«Բորուսիա» (Գերմանիա)
«Պորտու» (Պորտուգալիա)
«Շալկե 04» (Գերմանիա)
«Տոտենհեմ» (Անգլիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
«Լիվերպուլ» (Անգլիա)

Հատկանշական է, որ անգլիական բոլոր 4 թիմերն անցել են հաջորդ փուլ, իսպանական թիմերից խաղից դուրս է մնացել միայն «Վալենսիան», իսկ իտալական 2 թիմ խաղային օրվա արդյունքներով լքեցին պայքարը, թեև նրանցից յուրաքանչյուրին բավական էր մեկ գնդակ՝ փլեյ-օֆֆ անցնելու համար:

Հայտնի են նաև իրենց խմբերում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 6 թիմեր, որոնք հանդես կգան Եվրոպա լիգայում: Դրանք են «Բրյուգեն», «Ինտերը», «Նապոլին», «Բնեֆիկան», «Վալենսիան», «Գալաթասարայը»: G խմբում վերջին ուղեգրի համար կպայքարեն «Վիկտորիան» և «ԲԿՄԱ»-ն: F խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնող «Հոֆենհայմը» կփորձի առաջ անցնել «Շախտյորից», որն իր հերթին պայքարում է նաև ՉԼ փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին դարձնել մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Մբապեի համար ամենանախընտրելին ոչ թե «Ռեալ», այլ անգլիական գրանդ տեղափոխությունն է

Էրիկսենը կարող է հեռանալ «Տոտենհեմից», բայց չտեղափոխվել «Ռեալ»

Կլոպը նշել է ԱՊԼ 2019/20-ի ֆավորիտին

Նեյմար. «Ռամոսը լավագույն ֆուտբոլիստն է, որի դեմ ես խաղացել եմ»

Sky Sports. 100 միլիոն եվրո և 6 ֆուտբոլիստներից երկուսը՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց

Կլոպ. «Մենք «Մանչեսթեր Սիթին» կամ ՊՍԺ-ն չենք»

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Հնարավոր է՝ «Բարսելոնան» հրաժարվի Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից

Պաշտոնական. «Տոտենհեմի» պաշտպանը տեղափոխվեց «Ատլետիկո»

Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից, բայց չվերադառնալ «Բարսելոնա»

L’Equipe. «Բարսելոնան» արել է առաջին պաշտոնական առաջարկը Նեյմարի համար

Տուխել. «Նախքան Ամերիկայի գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ»

ՊՍԺ-ն 6 գոլ է խփել ընկերական խաղում (տեսանյութ)

ՊՍԺ-ի նախագահն սպառնո՞ւմ է Նեյմարին

Ռունի. «Կլոպի միակ սխալն այն է, որ նա գլխավորում է «Լիվերպուլը»