Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ - VNews
Բաժիններ

Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ

pep guardiola - Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Ապրիլ 2021 - 23:00

3

Ռեալ Մադրիդ

1

Լիվերպուլ

1 - 0 Վինիսիուս Ժունիոր - 27`

2 - 0 Մարկո Ասենսիո - 36`

2 - 1 Մոհամեդ Սալահ - 51`

3 - 1 Վինիսիուս Ժունիոր - 65`

Շարունակում ենք VNews.am-ի շարքը Չեմպիոնների լիգքայի քառորդ եզրափակիչից առաջ առանձնացնելով գլխավոր ֆավորիտներին՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մոտեցումներով: Նախորդ տարվա պես Չեմպիոնների լիգան շարունակում է տուժել կորոնավիրուսի պատճառով, բայց այս անգամ քառորդ եզրափակիչը կանցնի երկու խաղանոց դիմակայությամբ և ակումբների մարզադաշտերում: Ցավոք, երկրպագուների ներկայությունը դեռ չի թույլատրվում:

Երկխաղանոց դիմակայությունը բացարձակ այլ հնարավորություններ է տալիս ֆավորիտ թիմերի համար, քան մեկ հանդիպման դեպքում է: Դրա շնորհիվ հիմնական ֆավորիտ համարվող «Մանչեսթեր Սիթին» կարող է մեկ խաղում թույլ տված ձախողումը շտկել մյուսում:

Օբյեկտիվ կարծիք. «Մանչեսթեր Սիթին» կդառնա չեմպիոն

Տարածված կարծիք կա, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմերը միշտ նույն ձև են խաղում, բայց դա բացարձակ այդպես չէ: Ավելին, նրա նույն թիմը զգալի տարբերվում է նույնիսկ նախորդ մրցաշրջանի թիմերից: Կատալոնացին ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ պերֆեկցիոնիստն է և ամեն տարի ձգտում է ավելի կատարելագործել իր թիմը: Նա Անգլիայում 5-րդ մրցաշրջանն է անցկացնում, և կարելի է ասել միայն նախորդ մրցաշրջանում նրա թիմը գաղափարային առումով առաջ քայլ չկատարեց, չնայած կային հետաքրքիր մտքեր դե Բրույնեին կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործելու օրինակով: Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլան վերջապես որոշեց մի փոքր հետ կանգնել իր սկզբունքներից և խաղային հավասարակշռությունը վեր դասել գնդակին միշտ տիրելու կամ անվերջ հարձակվելու մոլուցքից:

Արդեն 4-3-3 սխեման մշտական չէ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում «քաղաքաբնակներն» այդ սխեմայով 18 խաղ են անցկացրել: Եվս 10 խաղում Գվարդիոլան ընտրել է 4-2-3-1 տակտիկան՝ երկու հենակետայիններով: Եղել են նաև 3 հանդիպումներ, որոնցում կատալոնացին ասպարեզ է դուրս բերել երեք կենտրոնական պաշտպան:

Գվարդիոլան ինքն է խոստովանել, որ Չեմպիոնների լիգան չափազանց բարդ մրցաշար է համարում, որում հաղթելու համար միշտ սովորականից զգույշ տակտիկա է նախընտրում: Հաճախ անսպասելի փոփոխությունները շփոթություն են ստեղծում նաև ֆուտբոլիստների համար: Օրինակ՝ նախորդ մրցաշրջանի «Լիոնի» դեմ քառորդ եզրափակիչի խաղում Պեպը խաղացողների համար անսպասելիորեն անցավ 3 կենտրոնական պաշտպանով խաղի, ինչը Ալեքսանդր Զինչենկոյի խոստովանությամբ մեծ անակնկալ էր նրանց համար:  Հիմա տարբերությունն այն է, որ «Սիթին» արդեն պատրաստ է հանկարծակի փոփոխությանը: Գվարդիոլան խաղային սխեմաները հաճախ է փոխում և դա այլևս չպետք է խանգարի թիմին:

Manchester city 960x624 - Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ

Մյուս առավելությունը «Սիթիի» այն է, որ թիմը կախվածություն չունի մեկ խաղացողից: Երբ թիմի առաջատար Կևին դե Բրույնեն վնասվածք  ստացավ և բաց թողեց մոտ մեկ ամիս, «քաղաքաբնակների» արդյունավետությունը չտուժեց: Ավելին, նրանք ավելի արդյունավետ սկսեցին գործել, հաղթեցին բոլոր 7 խաղերը, խփեցին` 21 գոլ: Դա հնարավոր է դարձել մի քանի ֆուտբոլիստի անհատական արդյունավետության բարձրացման շնորհիվ: Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն է անցկացնում և այս պահին թիմի ռմբարկուն է 16 գոլով: Եվս 8 ֆուտբոլիստ 5 և ավելի գոլ է խփել: Դա այն դեպքում, որ այդ ցանկում չէ Սերխիո Ագուերոն, որը երեք անգամ վնասվածք է ստացել և վարակվել կորոնավիրուսով: Արգենտինացու դիրքում հիմնականում խաղում է Գաբրիել Ժեզուսը կամ թիմը գործում է առանց նոմինալ հարձակվողի: Այդպես կենտրոնական հարձակվողի դիրքում են հայտվում դե Բրույնեն, Ֆոդենը, Տորեսը, Ստեռլինգը և ուրիշներ: Օրինակ, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում դե Բրույնեն էր գործում կեղծ 9 համարի դիրքում և նրա խաղը Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն աշխարհի համար ուսուցողական անվանեց: Գոլ խփելու ունակ նման քանակի ֆուտբոլիստների ներկայությունը մրցակցի համար իսկական սարսափ է, նրանք չգիտեն, թե որտեղից վտանգ սպասեն:

Մեր ընտրանին

Խաղային ու տակտիկական առավելություններից բացի «Մանչեսթեր Սիթիին» նաև մեկ այլ հանգամանք կարող է օգնել. Գվարդիոլայի թիմը տեսականում ապահովել է Անգլիայի չեմպիոնի կոչումը՝ այս պահին 14 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին»: Դա «Սիթիին» հնարավորություն կտա հարկ եղած դեպքում առաջատար ֆուտբոլիստներին հանգստի հնարավորություն տալ, որպեսզի Չեմպիոնների լիգայի խաղերից առաջ նրանք թարմ լինեն: Որքան էլ Գվարդիոլան մրցաշրջանի գլխավոր տիտղոս համարի ներքին առաջնությունում հաղթանակը, ինչի հետ ինքս միանգամայն համաձայն եմ, այս անգամ նա իսկապես ՉԼ-ի վրա կենտրոնանալու համար միավորների բավարար պաշար է ստեղծել:

«Մանչեսթեր Սիթիին» հիմնական փորձությունը լինելու է կիսաեզրափակիչում, որտեղ նրանց սպասելու է «ՊՍԺ» – «Բավարիա» զույգի հաղթողը, այսինքն՝ չեմպիոնության մյուս գլխավոր հավակնորդը: Բայց մինչև այդ անգլիական թիմին հարկավոր է հաղթահարել Դորտմունդի «Բորուսիայի» արգելքը, որն առաջին հայացքից ամենաբարդ խնդիրը չէ, բայց Չեմպիոնների լիգայում երբեք չգիտես խաղն ինչպես կդասավորվի:

aguero haaland 960x577 - Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ

Սուբյեկտիվ չեմպիոն՝ «Լիվերպուլ»

Յուրգեն Կլոպի թիմը կարճ ժամանակում երկրպագուների կողմից դարի լավագույններից մեկից վերածվեց Պրեմիեր լիգայի 6-րդ տեղի ակումբի: «Լիվերպուլին» գնահատելիս հիշում են, որ նախորդ առաջնությունում նրանք 99 միավորով ոչնչացրին բոլորին, բայց հաշվի չեն առնում, որ շատ խաղերում «կարմիրները» հաղթում էին չունենալով մրցակցի նկատմամբ գոլային պահերի առավելություն, որոշիչ գոլը խփում էին վերջին րոպեին կամ չեմպիոնության մրցակիցներն էին չեղած տեղը միավորներ կորցնում: Նախորդ մրցաշրջանում ստեղծած ու թույլ տված գոլային պահերի հարաբերակցությունում «Լիվերպուլը» նույնիսկ առաջին տեղում չէր (առաջինում՝ «Մանչեսթեր Սիթին» էր):

Իսկ հիմա իրավիճակը 180 աստիճանով շրջվել է: Կլոպի թիմը սարսափելի նահանջ է գրանցել և մի կերպ պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար: Բայց մերսիսայդցիներն ընդհանրապես չեն կորցրել նախորդ տարվա խաղը, անհետացել է միայն դրական արդյունքները: Հիմա նրանք են անհատական սխալներ գործում, գոլերը մրցակիցներին նվիրում և սեփական պահերը չիրացնում: Գոլային պահերի հարաբերակցությամբ «Լիվերպուլը» երրորդ տեղում է և զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիին» ու «Չելսիին»:

klopp 1 960x540 - Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ

Կլոպի թիմին անչափ խանգարեցին նաև վնասվածքները: Թիմի հենասյուներն են Ալիսոն Բեկերը և Վիրջիլ վան Դեյկը: Նրանց բացակայությունը քանդում է ամբողջ պաշտպանողական կառուցվածքը, ինչը ազդում է նաև հարձակման վրա: Այս տարի հոլանդացու վնասվածքը շատ մեծ ազդեցություն ունեցավ, որովհետև դրանից հետո Կլոպը պիտի փոխեր ամբողջ խաղային համակարգը և չհասցրեց:

Այժմ արդեն տևական ժամանակ է անցել Վան Դեյկի վնասվածքից և գերմանացի մարզիչը սկսել է հետզհետե ուշքի բերել իր թիմին: Դա վերաբերում է նաև հոգեբանական հատվածին: «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն արդեն խոստովանել են, որ տպավորիչ չեմպիոնությունից հետո ընթացիկ մրցաշրջանին ճիշտ չէին տրամադրվել: Նրանք կարծում էին, որ շատ խաղերում հաղթանակը հեշտությամբ կտրվի, բայց այդպես չեղավ: Բոլոր մրցակիցները չեմպիոնի հետ կրկնակի տրամադրվածությամբ խաղացին և «կարմիրները» չկարողացան մոտիվացիան ընթացքում հետ բերել:

Ամեն ինչ այլ է Չեմպիոնների լիգայում: Դեռ 2 տարի առաջ Կլոպը հայտարարել էր, որ նրա ֆուտբոլիստները պաշտում են ՉԼ-ում խաղալ և նրան նույնիսկ կարիք չկա ճառ ասել խաղերից առաջ: «Կարմիրների» այդ տրամադրվածությունը զգացվեց նաև ճգնաժամային ընթացիկ մրցաշրջանում: «Լիվերպուլը» հաղթող դարձավ «Այաքսի» ու «Ատալանտայի» պես անդուր մրցակիցների դեմ խմբում, իսկ 1/8 եզրափակիչում շանս չտվեց մեկ այլ մոդայիկ թիմի՝ «Լայպցիգին»:

real madrid v liverpool uefa champions league final 960x540 - Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ

Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլն» այլ ֆուտբոլ է խաղում, այլ տրամադրվածությամբ և կենտրոնացվածությամբ: Առջևում Մադրիդի «Ռեալի» դեմ քառորդ եզրափակիչն է: Սերուցքայինները նույնպես մրցաշրջան անհաջող էին մեկնարկել, բայց հիմա լավ մարզավիճակում են, 11 խաղ անընդմեջ չեն պարտվել: «Ռեալը» նույնպես մոտիվացիայի խնդիր ուներ, որովհետև վստահորեն հաղթում էր գրանդ թիմերին և զիջում հետնապահներին: Եթե «Լիվերպուլին» հաջողվի հաղթահարել «Մադրիդի» արգելքը, նրան կսպասի «Պորտու» – «Չելսի» զույգի հաղթողը:

Ստացվում է՝ «կարմիրներին» հարկավոր է շրջանցել «Ռեալին», իսկ հետո ոչ ամենաուժեղ մրցակիցներից մեկին և նրանք կհայտնվեն եզրափակիչում, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Իսկ մենք գիտենք օրինակներ, երբ հարկավոր չէ ՉԼ-ում քո լավագույն խաղը ցուցադրել կամ ազգային առաջնությունում բարձր տեղերի համար պայքարել: Հիշենք նույն «Ռեալի» օրինակները 1998, 2000 թվականներին, «Չելսին»՝ 2012-ին և վերջապես նույն «Լիվերպուլը» 2005-ին: Ի դեպ, եթե նշաններին հավատում եք. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է Ստամբուլում, ինչպես «Լիվերպուլի» պատմական հաղթանակի ժամանակ՝ 2005 թվականին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիթին» ևս մեկ քայլ մոտեցավ Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը (տեսանյութ)

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

«Սիթիի» պաշտպանն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

4 վերադարձ, 2 նոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի ձևաչափը կարող է փոխվել 2024-ից ավելի շուտ

«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Պերեսը եսասեր է, եսասեր, եսասեր, նա մտածում է միայն «Ռեալի» մասին». «Վիլյառեալի» սեփականատեր

«Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից. մենք հիասթափեցրեցինք ձեզ». «Լիվերպուլի» սեփականատեր

Գվարդիոլա. «Ինչո՞ւ այդ ակումբը չկար Սուպերլիգայի թիմերի ցանկում»

«Սխալ ենք գործել և ներողություն ենք խնդրում». ԱՊԼ-ի 6 ակումբի հիմնավորումը Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն կլորիկ գումար է առաջարկել անգլիական ակումբներին Սուպերլիգայից դուրս գալու համար