fbpx

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Ձեր Fantasy թիմում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 1/8 եզրափակիչ, որը, թերևս, երկրպագուների համար ամենահարմար գրաֆիկն ունի մրցաշարի բոլոր փուլերից, քանի որ օրական «մատուցվում է» 2 խաղ, ու հնարավոր է հետևել ամեն ինչի: Բայց հետևելն ավելի հետաքրքիր է դառնում, երբ ունեք նաև Ձեր Fantasy թիմը, ինչո՞ւ ոչ՝ հենց Vivaro Fantasy-ում: Ներկայացնում ենք 5 ֆուտբոլիստ, որ կարող են տեղ գտնել Ձեր ֆենտզի թիմում:

5. Ժերար Պիկե – 5200$

Խաղը՝ «Լիոն» – «Բարսելոնա»

Լա Լիգայի նախորդ խաղում «Բարսան» այդպես էլ չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին, բայց և անառիկ պահեց սեփականը: Վերջին գործում իր կարևոր դերակատարությունն ունի Ժերար Պիկեն, սակայն դա չի նշանակում, որ առաջինում նա չի կարող օգնել: Գուցե զարմանալի հնչի, բայց ընթացիկ մրցաշրջանում Պիկեն 3 գոլ է խփել Լա Լիգայում, ևս 1-ը՝ Չեմպիոնների լիգայում: Իհարկե, Չեմպիոնների լիգայում «Լիոնը» «ծանր մրցակցի» համբավ ունի, բայց գոնե տանը կատալոնացիները պետք է ամեն ինչ անեն սեփական դարպասը մրցակցի համար փակ պահելու համար: Ժերար Պիկեն այս հարցում ունի ևս մեկ մեծ պլյուս՝ թիկունքում գտնվող Տեր-Շտեգենը, ով «Ատլետիկի» հետ խաղում փրկեց միավորը Վալվերդեի համար:

4. Հեկտոր Հերերա – 5500 $

Խաղը՝ «Ռոմա» – «Պորտու»

Երաշխավորված մեկնարկող, ով մեծ դերակատարություն ունի «Պորտուի» խաղում: Արդեն քանի տարի: Խաղացող, ում փորձը մրցաշարի այս փուլում մեծ դեր է խաղալու: Իսկ ինչ վերաբերում է պորտուգալական թիմին, ապա նրանք ֆավորիտ չեն ըստ բուքմեյքերների, բայց գրեթե հավասար շանսերն ունեն անցնելու հաջորդ փուլ: Ավելին, «Պորտուն» լավագույն արդյունքն էր գրանցել խմբային փուլում՝ 5 հաղթանակ և 1 ոչ-ոքի:

3. Սադիո Մանե – 8900 $

Խաղը՝ «Բավարիա» – «Լիվերպուլ»

Կլոպը վերադառնում է Գերմանիա՝ իր սիրելի «Բավարիայի» «գիրկը»: Ո՞վ է դառնալու նրա գլխավոր հարվածային ուժը: Սալահին դուք կընտրեք, եթե ձեր բյուջեն դա թույլ տա, բայց եթե չտա, ապա չմոռանաք նաև Սադիո Մանեի մասին: Վերջինս 12 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ 7-րդն է ԱՊԼ ռմբարկուների ցանկում:

2. Գարեթ Բեյլ – 9100 $

Խաղը՝ «Այաքս» – «Ռեալ Մադրիդ»

«Ռեալը» վերջին շրջանում սկսում է նմանվել «արքայական ակումբի»՝ 6 հաղթանակ վերջին 7 խաղում: Ու այս պահին, չնայած մրցաշրջանի ընթացքում եղած խնդիրներին, Սանտիագո Սոլարիին արդեն սկսում են հարցնել Չեմպիոնների լիգայի 4-րդ անընդմեջ գավաթի մասին: Միանշանակ է, որ զույգի ֆավորիտը «Ռեալն» է: Իսկ Բեյլը ՉԼ-ում կիսապաշտպանների շարքում երկրորդ լավագույն արդյունքն ունի՝ ֆենտզի միավորների արդյունավետությամբ՝ 6,8: Խմբային փուլում նա 3 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում էր գրանցել իր հաշվին, ինչը բավարար եղավ մեր հնգյակում հայտնվելու համար:

1. Սերխիո Ագուերո – 10 500$

Խաղը՝ «Շալկե 04» – «Մանչեսթեր Սիթի»

Միայն 1/8 եզրափակիչ փուլը բավարար եղավ, որպեսզի «Ման Սիթին» ստանա Չեմպիոնների լիգան հաղթելու ամենացածր գործակիցը՝ 2,62: Բայց դա էլ քիչ չէր՝ Գվարդիոլայի թիմն այս խաղին մոտենում է ուղղակի անհավանական մարզավիճակում ու տրամադրությամբ՝ «Չելսիի» նկատմամբ 6-0-ից հետո: Իսկ «Շալկեն» էլ, գրողը տանի, 14-րդ տեղում է. դա ընդամենը 2 հորիզոնական է բարձր վտանգավոր գոտուց: Ուստի, «Սիթիից» ֆուտբոլիստ ունենալը պարտադիր է, ու պարտադիր է նաև ունենալ հենց Սերխիո Ագուերոյին՝ ԱՊԼ վերջին 2 տուրերի լավագույն խաղացողին ըստ Fantasy միավորների:

Ստեղծե՛ք Ձեր ՉԼ ֆենտզի թիմը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Սիթին» կարմիր քարտով կամային հաղթանակ տարավ «Շալկեի» դեմ խաղում (տեսանյութ)

Մադրիդում դեռ ոչ-ոքի է, իսկ «Սիթին» պարտվում է «Շալկեին» (տեսանյութ)

«Շալկե»-«Մանչեսթեր Սիթի»․ մեկնարկային կազմեր

Մորատան՝ երկրպագուների ընդունելության մասին․ «Անգամ Հիսուսին բոլորը չէին սիրում»

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի մեքենան արգելափակել են հարկերից խուսափելու պատճառով (լուսանկարներ)

«Ինտերին» ու «Բարսելոնային» 10 միլիոն եվրո է բաժանում համաձայնության հասնելու համար

«Բավարիայի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել «Էնֆիլդում» (լուսանկար)

Գվարդիոլա. «Նա ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, որ ես երբևէ տեսել եմ»

Գնդակին տիրող Նոյերը, «անբախտ» «Լիոնը», «Բարսայի» հակառեկորդը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Ծանր հիվանդ երեխաները վիրտուալ շփում ունեցան «Լիոնի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ (տեսանյութ, լուսանկար)

Խամես. «Մադրիդում շատ բան եմ թողել, տեսնենք՝ ինչ կլինի»

Լուիս Սուարեսի խայտառակ վիճակագրությունը Չեմպիոնների լիգայում, որին դժվար է հավատալ

«Բարսելոնայում» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անկացրած ֆուտբոլիստները. Մեսին հավասարվեց Ինիեստային

Պիկե. «Ռեալը» միշտ բողոքում է մրցավարներից, բայց «Ատլետիկոյից» հետո ձայները դուրս չի գալիս»

Դարպասները «կողպված» էին․ «Լիվերպուլը» և «Բավարիան» 2-րդ սերիան «կթողարկեն» Մյունխենում (տեսանյութ)

Ամեն ինչ կվճռվի «Կամպ Նոուում»․ «Լիոնը» և «Բարսելոնան» «չոր» խաղ անցկացրին (տեսանյութ)