fbpx

Երկու գերդրամատիկ հանդիպումների ամենահետաքրքիր փաստերը

Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ևս երկու պատասխան հանդիպում: «Պորտու»-«Ռոմա» և ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղերը խելահեղ ու դրամատիկ ընթացք ունեցան, որոնցից առանձնացրել ենք մի շարք հետաքրքիր փաստեր:

  • ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ակումբն է, որ 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տանելուց հետո պարտվում է ընդհանուր դիմակայությունում:
  • «Ռոման» Չեմպիոնների լիգայում լրացուցիչ ժամանակին հասավ 3-րդ անգամ:

  • ՊՍԺ-ի դեմ խաղում Ռեշֆորդն առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իրացրեց 11 մետրանոց:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» 21 խաղում անընդմեջ բոլոր մրցաշարերում գոլ է խփում արտագնա խաղերում՝ հավասարվելով ակումբային ռեկորդին, որը գրանցվել է 1957 թվականին:

  • «Ռոման» վերջին անգամ ՉԼ-ի արտագնա խաղում հաղթել է 2008 թվականի մարտին՝ 1/8 եզրափակչում պարտության մատնելով «Ռեալին»:
  • Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել (5):

  • «Ռոման» առաջին ակումբն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որ արտագնա 31 խաղում անընդմեջ գոլ է բաց թողնում:
  • Ռոմելու Լուկակուի՝ 111-րդ վայրկյանին խփած գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության 2-րդ ամենաարագ գոլն է Չեմպիոնների լիգայում: Ամենաարագ գոլը «մանկունյանցիների» կազմում խփել է Ուեյն Ռունին 2010 թվականի մարտին «Բավարիայի» դարպասը՝ խաղի 63-րդ վայրկյանին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

ՊՍԺ-ն պարտությամբ ավարտեց Ֆրանսիայի առաջնությունը (տեսանյութ)

#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

Անգլիական գրանդը կապ է հաստատել Գրիզմանի հետ

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է դե Խեային փոխարինող

Տուխելը չի բացառում, որ Մբապեն ու Նեյմարը կհեռանան ՊՍԺ-ից

Մբապե՞, թե՞ Նեյմար. Ով է ավելի խելացի դել Բոսկեի կարծիքով

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ․ «Ի՞նչ է ուզում Մբապեն, ավագ դառնա՞լ»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

«Նապոլին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային առաջարկը

Մբապեն ՊՍԺ-ում կմնա միայն 2 պայմանով