Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» – «Լիվերպուլ» խաղին ընդառաջ

image - Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Ապրիլ 2021 - 23:00

3

Ռեալ Մադրիդ

1

Լիվերպուլ

1 - 0 Վինիսիուս Ժունիոր - 27`

2 - 0 Մարկո Ասենսիո - 36`

2 - 1 Մոհամեդ Սալահ - 51`

3 - 1 Վինիսիուս Ժունիոր - 65`

ԱԱ 2022, Հայաստանի հավաքական… և կտրուկ անցում՝ Չեմպիոնների լիգային: ՉԼ-ն վերադառնում է և մեկնարկում է ամենավճռորոշ ու կարևոր փուլը:

Կանգ էինք առել 1/4 եզրափակիչոււմ, որի վիճակահանության արդյունքում ստացանք շատ հետաքրքիր զույգ՝ «Ռեալ» – «Լիվերպուլ»: 1/4 եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են այս մրցաշարի լավագույն թիմերից երկուսը, որոնք միասին նվաճել են 19 գավաթ (13 անգամ՝ «Ռեալը», 6 անգամ՝ «Լիվերպուլը»): Այս թիմերն իրենց լավագույն մրցաշրջանը չեն անցկացնում, բայց, միևնույն է, դիմակայությունը լի է ինտրիգներով: Հիշենք թիմերի միջև գրանցված արդյունքները, հասկանանք՝ ինչ իրավիճակ է հիմա և որ թիմն ինչ շանսեր ունի՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Դիմակայության պատմություն

«Ռեալն» ու «Լիվերպուլը» միմյանց դեմ հաճախ չեն խաղացել, բայց ունեն դիմակայության շատ հետաքրքիր պատմություն: Նախ՝ թվերով.

  • Իսպանական ու անգլիական գրանդները հանդիպել են 6 անգամ, 3 անգամ հաղթել է «Ռեալը», 3 անգամ՝ «Լիվերպուլը»
  • 6 դիմակայությունից 2-ը եղել են եզրափակիչում, մեկ դիմակայություն՝ 1/8 եզրափակիչում, մեկ դիմակայություն՝ խմբային փուլում
  • Թիմերը միմյանց դարպասը գրավել են 7-ական անգամ
  • Դիմակայության լավագույն ռմբարկուն Կարիմ Բենզեման է՝ խփած 4 գոլով

Առաջին անգամ «Ռեալի» ու «Լիվերպուլի» ճանապարհները խաչվել են 1981-ին՝ ՉԼ եզրափակիչում՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: 2 թիմերն էլ բավական զորեղ էին. «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս լեգենդար Քենի Դալգլիշը, «Ռեալում» էլ Վիսենտե դել Բոսկեն էր, Խուանիտոն ու Սանտիլյանան: Ալան Քենեդիի խփած գոլի շնորհիվ հաղթեց «Լիվերպուլը», իսկ թիմի գլխավոր մարզիչ Բոբ Փեսլին դարձավ առաջին մարզիչը, որը հաղթեց Չեմպիոնների լիգայի 3 գավաթ:


«Ռեալի» ու «Լիվերպուլի» հաջորդ հանդիպումը բավական ուշ տեղի ունեցավ: 2008/09 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում Բենիտեսի «Լիվերպուլին» փորձում էր դիմակայել Խուանդե Ռամոսի «Ռեալը»: Իհարկե՝ միայն փորձում էր: Երկխաղյա դիմակայությունում մարդիդցիները ոչինչ անել չկարողացան, իսկ Ջերարդը, Տորեսն ու ընկերները ջախջախեցին «Ռեալին»՝ ընդհանուր 5-0 հաշվով: Հիշարժան է մերսիսայդցիները հաղթանակը «Էնֆիլդում» (4-0):

article 1372974 03D2AE17000005DC 51 1024x615 large 960x577 - Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ

2014/15 մրցաշրջանում «Ռեալը», որի կազմը ոչ մի ընդհանուր բան չուներ Խուանդե Ռամոսի թիմի հետ, լուծեց իր վրեժը: Խմբային փուլում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթեց մրցակցին «Էնֆիլդում», և նվազագույն առավելության հասավ Մադրիդում:

Screenshot 1 960x532 - Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ

Եվ թիմերի վերջին դիմակայությունը 3 տարի առաջ էր՝ 2017/18-ին, ՉԼ եզրափակիչում, Կիևում: Դարակազմիկ այդ խաղի առաջին կեսում տեղի ունեցավ Սալահի ու Ռամոսի հայտնի բախումը, երբ «Ռեալի» ավագն ըմբշամարտի հնարքով տապալեց եգիպտացուն ու դուրս հանեց շարքից: Երկրորդ խաղակեսում Կարիուսը սարսափելի սխալներ թույլ տվեց՝ 2 գոլ բաց թողնելով սեփական դարպասը, իսկ Գարեթ Բեյլը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: «Ռեալը» 3-րդ անգամ անընդմեջ դարձավ ՉԼ հաղթող:


Այդ եզրափակիչից հետո շատ «գետեր են հոսել». Ռոնալդուն հեռացել է «Ռեալից», չեմպիոնական այդ թիմից քիչ բան է մնացել, իսկ «Լիվերպուլն» այս ընթացքում դարձել է ՉԼ հաղթող ու նվաճել Պրեմիեր լիգան: Թիմերի ուժերը շատ ավելի հավասար են հիմա:

Անհատական դուելներ

Խաղում են երկու գրանդ ակումբներ, հետևաբար նաև՝ թոփ ֆուտբոլիստներ ու աստղեր: Անցնենք թիմերի բոլոր օղակներով:

Սկսենք դարպասապահներից: Ալիսոն-Կուրտուա դիմակայությունում այս մրցաշրջանում հաղթում է բելգիացին: Ճիշտ է՝ Չեմպիոնների լիգայի 8 խաղից 6-ում «Լիվերպուլը» անառիկ է պահել սեփական դարպասը, բայց Պրեմիեր լիգայում մերսիսայդցիները բաց են թողել 36 գոլ, իսկ «Ռեալը»՝ 23: Ընդ որում՝ «Ռեալն» իր գոլերն ընդունել է մեծամասամբ պաշտպանների սխալների արդյունքում, իսկ Ալիսոնն այս մրցաշրջանում իրեն նման չէ. Սխալներ, անվստահ խաղ ու թափթփվածություն:

Պաշտպանությունում երկու թիմերում էլ բացակայելու են գիգանտները՝ Ռամոսն ու վան Դեյկը: Բայց եթե «Ռեալը» ինչ-որ կերպ կարող է փոխարինել Ռամոսին, ապա «Լիվերպուլի» պաշտպանությունում իրավիճակը շատ տխուր է: Պաշտպանության կենտրոնում վնասվածքներ ունեն նաև Ջո Գոմեսն ու Ժոել Մատիպը, այդ դիրքում խաղացող Հենդերսոնը նույնպես չկա: Խաղալու է Կաբակ-Ֆիլիպս երիտասարդ զույգը:

Մեր ընտրանին

Կենտրոնում որոշակի հավասարություն կա: Ֆաբինյո-Տիագո-Վեյնալդում եռյակին կդիմագրավի Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակը: Տիագոյից «Լիվերպուլում» այնքան էլ գոհ չեն. Իսպանացին դեռ չի ցուցադրում այն խաղը, որը նրանից սպասում էին, մինչդեռ «Ռեալի» «ծերուկները»՝ Կրոսն ու Մոդրիչը երկրորդ երիտասարդություն են ապրում:

Հարձակման գծում «Լիվերպուլն» ունի շոշափելի առավելություն: Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալը» լուրջ խնդիրներ ունի առջևում, որտեղ արդյունավետ խաղ է դրսևորում է միայն Բենզեման, որը վերջին 7 խաղում 9 գոլ է խփել: Ֆրանսիացին, սակայն, չունի արժանի խաղընկեր. Վինիսիուս, Ասենսիո, Ռոդրիգո… նրանցից ոչ ոք աչքի չի ընկնում կայունությամբ, դե իսկ Ազարն էլ, ինչպես միշտ, բացակա է:

«Լիվերպուլում» իրավիճակն այլ է: Նույնիսկ ճգնաժամի ու անհաջող ելույթների ժամանակ մերսիսայդցիները կարող են հույս դնել Սալահի ու Մանեի վրա, որոնք միասին խփել են 38 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: Պետք է ընդգծել նաև Դիոգո Ժոտայի՝ Կլոպի Ջոկերի անունը, որը կարողանում է ազատ գոտիներ գտնել ու խոցել մրցակիցներին:

Զիդան – Կլոպ. տակտիկական պայքար

Զիդան – Կլոպ հակամարտություն կայացել է մեկ անգամ՝ 2018-ի եզրափակիչին, երբ հաղթեց Զիդանի թիմը 3-1 հաշվով:

Այժմ մարզիչների միջև ավելի խորը՝ երկխաղյա դիմակայություն է լինելու, որտեղ հաղթելու է ավելի ճիշտ մարտավարություն ընտրողն ու իր թիմին հոգեբանորեն ավելի լավ պատրաստողը:

Զիդանի միակ լուծումը. 5-3-2

Եթե նայենք՝ ինչպես են թիմերը մոտենում խաղին, կարող ենք ենթադրել, որ «Ռեալը» կխաղա հակագրոհային մարտավարությամբ: Զիդանը շեշտը կդնի այս պահին իր թիմի ուժեղ կողմի՝ պաշտպանության ու կենտրոնի վրա. վերջին խաղերում ֆրանսիացին հաջողությամբ օգտագործում է 3 կենտրոնական պաշտպանով սխեման, և դա հիմա՝ Ռամոսի բացակայությամբ ավելի քան ակտուալ է լինելու: Որակապես ոչ ոք չի կարող փոխարինել իսպանացուն, մնում է միայն քանակի միջոցով փակել նրա դիրքը: «Լիվերպուլի» համար դժվար կլինի ճեղքել 5 պաշտպանով պատնեշը:

FC Internazionale v Real Madrid Group B UEFA Cha b3c85e026e818d6321895ea60983b77c - Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ

Մրցակցի գրոհներն ու արագացումները զսպելու և բարձր պրեսինգին դիմակայելու հարցում մեծ է լինելու նաև կիսապաշտպանների դերը: Իսկ հակագրոհները կազմակերպելիս արդեն պետք է աշխատեն եզրայինները՝ Լուկաս Վասկեսն ու, հավանաբար, Մարսելոն, որոնք կարող են մի փոքր ավելի հանգիստ հարձակվել՝ հաշվի առնելով, որ թիկունքում ունեն իրենց ապահովագրողներին:

Հարձակման գծում մեծ հարցական է, թե ով է լինելու Բենզեմայի խաղընկերը: Չնայած ընդհանուր խմբի հետ մարզվելուն՝ հայտացուցակում չի ընդգրկվել Էդեն Ազարը: Վինիսիուսն ու Ասենսիոն լավ մարզավիճակ են ձեռք բերել ու հայտնի չէ՝ նրանցից որին կընտրի Զիդանը: Չի բացառվում նաև, որ Զիդանը որոշի ավելի հագեցնել դաշտի կենտրոնն ու օգտագործի Վալվերդեին կամ Իսկոյին:

Ինչո՞վ կպատասխանի Կլոպը

Կլոպի այլընտրանքները սխեմայի ու մեկնարկային կազմի ֆուտբոլիստների ընտրության հարցում շատ չեն: Թիմը կխաղա իր ավանդական 4-3-3 մարտավարությամբ:

Բայց թե ինչ տակտիկա կընտրի գերմանացին՝ այնքան էլ կանխատեսելի չէ: Ավելի հավանական է, որ «Լիվերպուլն» էլ իր ուժեղ կողմի վրա խաղադրույք կատարի, հավատարիմ մնա իր ձեռագրին ու խաղա հարձակումից. Հզոր ճնշում մրցակցի կիսադաշտում, հեռու փոխանցումներ եզրերից՝ հույսը դնելով Սալահի ու Մանեի արագացումների վրա, և եզրային ճեղքումներ Առնոլդի ու Ռոբերտսոնի կատարմամբ: Հենց սա էր «Լիվերպուլի» ֆուտբոլը, որի շնորհիվ նա հաղթեց ՉԼ-ն 2 տարի առաջ ու նախորդ տարի նվաճեց Պրեմիեր լիգան: Բայց այս ֆուտբոլն ընթացիկ մրցաշրջանում չի աշխատում: Մրցակիցները գտել են այս ամենի հակախաղը, ինչի արդյունքում «Լիվերպուլը» ընդամենը 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

P2021 03 15 Wolves Liverpool 44 960x640 - Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ

Կլոպի պլան Բ-ն կարող է լինել հակագրոհային ֆուտբոլը, որը, սակայն, այս «Ռեալի» դեմ դժվար է աշխատում: Մադրիդցիները վստահ են թիկունքում ու դժվար թե շատ տարածություններ տան հակագրոհելու համար: Կաբակ-Ֆիլիպս զույգն էլ կարող է չդիմակայել «Ռեալի» գրոհներին, եթե «Լիվերպուլը» ինքնակամ զիջի գնդակը մրցակցին: «Լայպցիգի» հետ դիմակայությունում հակագրոհն աշխատեց, «Ռեալի» դեմ, հնարավոր է, չստացվի:

Նախախաղյա մեկնաբանություններ

Զիդան. «180 րոպե կամ ավելի տևողությամբ եզրափակիչի ենք ականատես լինելու: Մեզ շատ են թերագնահատել, իսկ այս թիմը միշտ ճիշտ է պատասխանել քննադատություններին: Մենք երբեք չենք հանձնվում: Դժվար պահեր ունեցել ենք, բայց հիմա լավ վիճակում ենք:

Երբ մարզչական դասընթացներ էի անցնում, ուսումնասիրում է Կլոպի կարիերան: Նա մեծ նվաճումների է հասել»:

182853 960x540 - Չեմպիոնների լիգայի քայլող պատմությունը. «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղին ընդառաջ

Կլոպ. «Սա առաջին անգամն է, որ ես հանդիպում եմ «Ռեալին» և Կրիշտիանու Ռոնալդուն այնտեղ չէ: Նաև առաջին անգամն է, որ Բեյլը «Ռեալում» չէ: Բայց այս թիմում դեռ կան Ռամոսը, Վարանը, Կրոսը, Մոդրիչը, Բենզեման… «Ռեալի» դեմ խաղերը միշտ էլ բարդ են ստացվում»:

Հավանական մեկնարկային կազմեր

«Ռեալ». Կուրտուա, Նաչո, Վարան, Մենդի, Վասկես, Մարսելո, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Ասենսիո, Բենզեմա

«Լիվերպուլ». Ալիսոն, Կաբակ, Ֆիլիպս, Առնոլդ, Ռոբերտսոն, Ֆաբինյո, Տիագո, Վեյնալդում, Սալահ, Մանե, Ժոտա

Vivarobet.am-ը սահմանել է հետևյալ գործակիցները. «Ռեալի» հաղթանակ՝ 2.79, «Լիվերպուլի» հաղթանակ՝ 2.64, ոչ-ոքի՝ 3.58

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

4 վերադարձ, 2 նոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի ձևաչափը կարող է փոխվել 2024-ից ավելի շուտ

«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Պերեսը եսասեր է, եսասեր, եսասեր, նա մտածում է միայն «Ռեալի» մասին». «Վիլյառեալի» սեփականատեր

«Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից. մենք հիասթափեցրեցինք ձեզ». «Լիվերպուլի» սեփականատեր

«Սխալ ենք գործել և ներողություն ենք խնդրում». ԱՊԼ-ի 6 ակումբի հիմնավորումը Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն կլորիկ գումար է առաջարկել անգլիական ակումբներին Սուպերլիգայից դուրս գալու համար

«Լիվերպուլի» ավագը թիմի անունից հայտարարություն է տարածել

Sky Sport. Դավիդ Ալաբան՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

«Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

Զիդանը՝ Սուպերլիգայի մասին․ «Դա իմ գործը չէ, ես այստեղ եմ թիմը մարզելու համար»