Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին օրը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին օրը՝ 10 փաստով

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին խաղային օրը ստացվեց անչափ գոլառատ ու հետաքրքիր խաղերով լի:  Գրանցված գրեթե բոլոր խաղերում գրանցվեցին իրադարձություններ ու փաստեր, որոնք աննախադեպ են եղել թիմերի կամ էլ մրցաշարի պատմության մեջ: Մենք առանձնացրել ենք դրանից 10-ը:

  • Միլանի «Ինտերը», զիջելով «Բորուսիային» 2-3 հավով՝ առաջին անգամ պարտություն կրեց չեմպիոնների լիգայում՝ հաղթելով մրցակցին 2 գնդակի տարբերությամբ: Մինչև այս՝ նախորդ 28 դեպքերում «ներաձուրիները» չեն զիջել իրենց առավելությունը:

  •  Նույն խաղին մասնակցած Լուկաս Պիշչեկը դեղին-սև մարզաշապիկով տարավ իր 23-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Դրանով լեհ պաշտպանը կրկնեց ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Շտեֆան Ռոյտերի ցուցանիշը:

  • Ֆրանսիական «Լիլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4 տուրից հետո իր անվան դիմաց ունի գրանցած ընդամենը 1 միավոր: Մրցաշարի կանոնակարգի փոփոխություններից հետո (2003/2004 մրցաշրջանից), 37 թիմ չի կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը՝ ունենալով իր ակտիվում 1 միավոր 4 տուրից հետո:

  • Հոլանդիայի չեմպիոն «Այաքսը» մարտական ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ՝ 4-4: Ամստերդամյան ակումբը համալրեց հոլանդական թիմերի շարքը, որոնք Եվրոպական ակումբային մրցաշարերում գրանցել են նման արդյունավետ հանդիպում: Ավելի վաղ առնվազն 4-ական գոլով փոխանակվել են «Վիտեսն» ու Պլովդիվի «Լոկոմոտիվը» (4-4, 2012) և ՊՍՎ-ն ու Լևերկուզենի «Բայերը» (4-5, 1994թ.): 

  • «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսը գոլի հեղինակ դարձավ ֆրանսիական «Լիլի» հետ գոլառատ ու հաղթական խաղում՝ 4-1: Տորեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը ծնված լինելով 2000 թվականին, գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում իսպանական թիմերի կազմում: Ի դեպ, Տորեսը Երևանում կայացած ԵՎՐՈ Մ-19-ի առաջնությունում Իսպանիայի կազմում դարձել է չեմպիոն:

  • Լոնդոնի «Չելսին» դարձավ Չեմպիոնների լիգայում հանդես եկած երրորդ անգլիական թիմը, որին հաջողվել է փրկվել պարտությունից 1-4 հաշվի պարագայում: Իսկ վերջին անգամ նման ֆենոմենալ արդյունք գրանցել էր «Լիվերպուլը» 2005-ի մայիսին («Լիվերպուլ» – «Միլան» 3-3)

  • «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքլեյդ-Չեմբերլենը Չեմպիոնների լիգայի վերջին 4 խաղում խփել է 4 գնդակ: Նույնքան գնդակ նա խփել էր մրցաշարի նախորդ 45 խաղերում:

  • Դորտմունդի «Բորուսիան» վերջին 18 տարվա ընթացքում առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում՝ հանդիպման առաջին կեսը պարտությամբ ավարտելուց հետո: Նախորդ 24 դեպքերից 7-ում անընդմեջ «Բորուսիան» պարտվել է:

  • «Այաքսը», Չեմպիոնների լիգայում հանդես գալուց ի վեր առաջին անգամ, կարողացել է արտագնա մրցավեճի առաջին կեսում խփել 3 գնդակ: Առավելագույնը եղել է երկու գնդակը (4 անգամ):

  • Հոլանդացի Մեմֆիս Դեպայը շարունակում է գերազանց ելույթների շարքը ֆրանսիական «Լիոնի» կազմում: Երիտասարդ ֆուտբոլիստը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի 4 խաղում անընդմեջ: Վերջին անգամ նման արդյունք «Լիոնում» գրանցել էր բրազիլացի հարձակվող Սոնի Անդերսոնը: 

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ որտեղ են անցկացվելու ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Չելսին» հաղթում է ու վերադառնում քառյակ (տեսանյութ)

Հալանդը նոր խաղային համար կունենա «Բորուսիայում»

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ժամանակացույցը

«Չելսին» ու «Բորուսիան» ներկայացրել են իրենց տնային մարզաշապիկները 2020/21 մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Աշրաֆ Հաքիմին ժամանել է Միլան (տեսանյութ)

«Վալենսիան» 6-րդ անգամ նշանակել է նույն մարզչին Սելադեսին հեռացնելուց հետո

Վերները պատմել է՝ ինչպես Լեմպարդը նրան համոզեց տեղափոխվել «Չելսի»

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլա. «Դա լավագույն պատրաստությունը կլինի «Ռեալի» հետ կռվին»

Վալվերդեն իսպանական ակումբը գլխավորելու առաջարկ է ստացել

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը