Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել - VNews
Բաժիններ

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

media vov vn haller - Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության առաջին տուրը լի էր անակնկալներով, գոլերով, էմոցիաներով ու վառ տպավորություններով: ՉԼ նորեկ «Շերիֆը» շարունակում է իր հեքիաթի պատմությունը գրել. մոլդովական ակումբը հաղթեց «Շախտյորին»: «Մանչեսթեր Յունայթեդը», որը Վարանի, Սանչոյի ու Ռոնալդուի գալուց հետո համարվում է մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը, պարտվեց իր խմբի ամենաթույլ թիմ համարվող «Յանգ Բոյսին»: «Մանչեսթեր Սիթի» – «Լայպցիգ» խաղում արձանագրվեց 9 գոլ:

Հետաքրքիր ստացվեց նաև Լիսաբոնի «Սպորտինգի» ու «Այաքսի» միջև կայացած հանդիպումը, որն ավարտվեց ամստերդամցիների՝ 5-1 հաշվով հաղթանակով: Հետաքրքիր էր այն առումով, որ ոչ ոք նման ջախջախում չէին սպասում Պորտուգալիայի գործող չեմպիոնից, բայց նաև շատերի ուշադրությունը գրավեց «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերի պոկերը: Սա իվուարցու նորամուտի խաղն էր Չեմպիոնների լիգայում, որն ավելի հաջողված չէր կարող լինել:

Բայց ո՞վ է այս հարձակվողը: Ալերն իր 27-րդ տարեդարձը նշել է հունիսին ու նրա անունը ֆուտբոլային լայն շրջանակներին հայտնի չէր, մինչև իր լիսաբոնյան ներկայացումը: Իրականում այս ֆուտբոլիստն արդեն մի քանի տարի անցկացնում է Եվրոպայում ու խաղացել է «Այնտրախտի» և «Վեսթ Հեմի» նման ակումբներում: Ծնվել է Ֆրանսիայում, բայց, ինչպես շատ այլ ֆուտբոլիստներ, ունի այլ երկրի ծագում, մասնավորապես՝ Կոտ դ՛Իվուարի, որի հավաքականում էլ խաղում է: 1.90 մ. հասակ ունեցող հսկան կարիերան սկսել է Լիգա 1-ը ներկայացող «Օսերում», հետո այն շարունակել հոլանդական «Ուտրեխտում»:

Ռեկորդ, որ սահմանել էր միայն Մարկո վան Բաստենը

Այն, ինչ արեց Ալերը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում, իսկապես արտասովոր է: Խփել 4 գոլ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում նորամուտի խաղում հաջողվել էր միայն մեկ ֆուտբոլիստի՝ այն էլ ի՜նչ ֆուտբոլիստի: Նման «բարբարոսություն» իրեն թույլ էր տվել լեգենդար Մարկո վան Բաստենը 1992-ին, երբ «Միլանում» իր առաջին մրցաշրջանում ՉԼ առաջին տուրում պոկերի հեղինակ էր դարձել շվեդական «Գյոտեբորգի» դեմ խաղում: Այժմ վան Բաստենի «ակումբին» միացավ Ալերը, և դժվար թե մոտ ապագայում որևէ մեկը կրկնի այս սխրանքը:

Van Basten makes stunning accusations about Napoli's 1990 Scudetto; discusses 'obsessed' Sacchi

Նախորդ տարի «Այաքսը» մոռացել էր գրանցել նրան Եվրոպա լիգայում

2021-ի հունվարին Ալերը «Վեսթե Հեմից» տեղափոխվեց «Այաքս» 22.5 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Նրա խաղի երկրպագուն ամստերդամյան թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն էր, որն Ալերի հետ աշխատել էր դեռ «Ուտրեխտը» գլխավորելու տարիներին:

Բայց տրանսֆերից մեկ ամիս անց զավեշտալի դեպք արձանագրվեց: Անհավանական է թվում, բայց «Այաքսը» մոռացավ գրանցել ֆուտբոլիստին Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի համար, ընդ որում՝ Ալերը մրցաշրջանի առաջին հատվածում ոչ մի եվրագավաթային խաղի չէր մասնակցել ու նրա գրանցման համար ոչ մի օրինական խոչընդոտ չկար. «Նա չկա մեր հայտացուցակում ու մենք հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչն է սխալ գնացել այդ հարցում, որտեղ ենք սխալվել», – հայտարարեց «Այաքսի» քարտուղարներից մեկը՝ Միել Բրինխիուսը հոլանդական AD-ին տված հարցազրույցում: Այդ սխալմունքն աններելի էր՝ հաշվի առնելով, որ «Այաքսը» հիշել էր հայտացուցակում ընդգրկել հունվարյան իր մյուս նորեկին՝ Իդրիսիին:

Sebastien Haller ACCIDENTALLY left out of Ajax's Europa League squad despite joining in club-record deal from West Ham

Ալերի տրանսֆերային շրջանառությունը 86 մլն եվրո է

27-ամյա «անհայտ» թվացող ֆուտբոլիստի պահանջարկն ու արժեքն ամենևին ցածր չի եղել այս տարիների ընթացքում:

Ալերը ոչ միայն «Այաքսի», այլ նաև «Վեսթ Հեմի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է, որի համար լոնդոնյան ակումբը վճարել է շատ ավելի խոշոր գումար: 2019-ին իվուարցի հարձակվողն «Այնտրախտից» տեղափոխվեց Պրեմիեր լիգա 50 մլն եվրոյի դիմաց: Ֆրանկֆուրտյան ակումբի համար դա ֆանտաստիկ գործարք էր: Ալերը 12 մլն եվրոյի դիմաց էր տեղափոխվել «Այնտրախտ», այնտեղ անցկացրել էր մեկուկես տարի, որի ընթացքում մասնակցել էր  77 խաղի՝ դառնալով 33 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ, և հեռացել՝ ակումբի բյուջեին ավելացնելով 50 մլն եվրո:

Արդեն հետո՝ «Վեսթ Հեմում» անցկացրած ևս մեկուկես տարվա ընթացքում էլ Ալերը 14 գոլ հեղինակեց, բայց արդեն համեմատաբար ավելի ցածր գնով՝ 22.5 մլն եվրոյով տեղափոխվեց «Այաքս»: Առհարասակ, Ալերի տրանսֆերների համար, ընդհանուր առմամբ, վճարվել է բավական մեծ գումար՝ 85 մլն եվրո: Նա 12 մլն եվրոյով «Ուտրեխտից» տեղափոխվել է «Այնտրախտ» (Էրեդեվիզիեում նա 98 խաղում խփել է 51 գոլ), «Այնտրախտից» «Վեսթ Հեմ»՝ 50 մլն եվրոյի դիմաց և «Վեսթ Հեմից» «Այաքս»՝ 22.5 մլն եվրոյի դիմաց:

Մեր ընտրանին

Ֆանտաստիկ զույգ՝ Յովիչի հետ միասին

Ալերի կարիերայի լավագույն ժամանակաշրջանը եղել է «Այնտրախտում», երբ նա հարձակման գծում զույգ է կազմել Լուկա Յովիչի հետ:

2018/19 մրցաշրջանում այս զույգը գերմանական ակումբին հասցրեց մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ թիմը պարտվեց մրցաշարի ապագա հաղթող «Չելսիին», այն էլ՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքով: «Այնտրախտին» մեկ քայլ էր բաժանում անհավանական նվաճման հասնելուց: Այդ մրցաշրջանում նրանք մոտ էին նաև կրկին Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելուն, բայց զբաղեցրին 7-րդ հորիզոնականն ու դուրս մնացին եվրագավաթներից:

Թե՛ Ալերի, թե՛ Յովիչի արդյունավետությունը բավական բարձր էր այդ մրցաշրջանում: Սերբ հաձրակվողը դարձավ 27 գոլի (17-ը խփելով Բունդեսլիգայում, 10-ը՝ Եվրոպա լիգայում) և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ալերը խփեց 20 գոլ (15-ը՝ Բունդեսլիգայում, 5-ը՝ Եվրոպա լիգայում) և կատարեց 12 գոլային փոխանցում: Յովիչը խաղում էր հարձակման կրակագծում, իսկ Ալերն ավելի շատ կատարում էր ենթահարձակվողի պարտականություններ:

Sebastien Haller: Why Eintracht Frankfurt won't miss Luka Jovic | Bundesliga

2019-ի ամռանը երկու ֆուտբոլիստներն էլ հեռացան «Այնտրախտից»՝ կարիերայում նոր առաջընթաց գրանցելու համար: Յովիչը տեղափոխվեց «Ռեալ» 60 մլն եվրոյի դիմաց, Ալերը «Վեսթ Հեմ»՝ 50 մլն եվրոյի: Միայն նրանց վաճառքից «Այնտրախտը» 110 մլն եվրո ստացավ՝ մինչդեռ այս 2-ի համար վճարել էր ընդամենը 19 մլն (7՝ Յովիչի, 12՝ Ալերի):

Ֆուտբոլիստներ, որոնք ֆանտաստիկ նորամուտ են ունեցել ՉԼ-ում

Ալերից զատ եղել են նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնք շռնդալից մեկնարկ են ունեցել Չեմպիոնների լիգայում:

Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի ամենահիշարժան նորամուտներից մեկը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ոեւյն Ռունին: ՉԼ 2004/05 խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ընդունել էր թուրքական «Ֆեներբահչեին»: Մանկունիացիների նորեկներից մեկն Անգլիայի հավաքականի կազմում ԵՎՐՈ 2004-ին բավական լավ տպավորություն թողած 19-ամյա Ռունին էր, որը հայտնվել էր թիմի մեկնարկային կազմում: Ռուդ վան Նիստելռոյի, Ռայան Գիգսի, Փոլ Սքոուլզի ու մյուս աստղերի կողքին երիտասարդ անգլիացին փայլեց՝ 3 անգամ գրավելով թուրքական ակումբի դարպասը: Ռունիի խփած գոլերը բավական գեղեցիկ էին՝ մեկը՝ ձախ ոտքով, մյուսը՝ տուգանային հրապարակի սահմաններից դուրս, մյուսն էլ՝ տուգանային հարվածով: Այդ օրը «Օլդ Թրաֆորդում» ծնվեց մի նոր աստղ, որը հետագայում դառնալու էր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Մեր հիշողությունների ամենաթարմ ֆանտաստիկ նորամուտը ՉԼ-ում, իհարկե, Էրլինգ Հալանդինն է: Ուղիղ 2 տարի առաջ այս օրերին Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության առաջին տուրն էր: Տուրի ամենագոլառատ խաղը գրանցվեց Ավստրիայում, որտեղ «Զալցբուրգն» ընդունել էր «Գենկին»: Ավստրիական ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 6-2 հաշվով, բայց բոլորի ուշադրության կենտրոնում ոչ թե հաշիվն էր, այլ այն երիտասարդը, որ ՉԼ-ում իր նորամուտի խաղի առաջին կեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Էրլինգ Հալանդն արդեն ցնցել էր բոլորին՝ 2019-ի հունիսին Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ մեկ խաղում 9 գոլ խփելով Հոնդուրասի ընտրանու դարպասը, հիմա էլ աչքի ընկավ արդեն շատ ավելի բարձր մակարդակում՝ Չեմպիոնների լիգայում: «Գենկի» դեմ խաղը Հալանդը երբեք չի մոռանա: Այդ օրվանից հետո նրա կարիերան երկրաչափական պրոգրեսիայով է աճում: Չեմպիոնների լիգայում Հալանդն անցկացրած 17 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ:

0rnlodvl8O3DWWGNqcprzd8QI2rmKNfS 1568761264878 - Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

Չեմպիոնների լիգայու ևս 6 ֆուտբոլիստ իր նորամուտի խաղում կարողացել է դառնալ հեթ-տրիկի հեղինակ:

  • Ֆաուստինո Ասպրիլյա («Նյուքասլ»)- 1997, «Բարսելոնայի» դեմ
  • Յակուբու Այեգբենի («Մաքաբի Հաիֆա») – 2002, «Օլիմպիակոսի» դեմ
  • Վինչենցո Յակվինտա («Ուդինեզե») – 2005, «Պանատինայկոսի» դեմ
  • Գրաֆիտե («Վոլֆսբուրգ») – 2009, ԲԿՄԱ-ի դեմ
  • Յասին Բրահիմի («Պորտու») – 2014, ԲԱՏԵ-ի դեմ
  • Միսլավ Օրսիչ («Դինամո Զագրեբ») – 2019, «Ատալանտայի» դեմ
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անգլիական գրանդները կպայքարեն «Այաքսի» կիսապաշտպանի համար

Դիբալայի առանձնատունը թալանել են «Զենիթ» – «Յուվենտուս» խաղի ժամանակ

Մրցավարը հանդերձարան տանող թունելում «վախեցրել» է Մբապեին ու Վերատիին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի տուրի խորհրդանշական հավաքականը

Գրիզմանի հայրը՝ ՉԼ-ի մրցավարների մասին. «Ծաղրածուների հավաքածու»

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

«Չելսին» ջախջախեց «Մալմյոյին», «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բավարիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենֆիկայի» դարպասը՝ տոնելով հերթական հաղթանակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ քամբեք իրականացրեց և գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Ալբան ամփոփել է «Դինամոյի» հետ կայացած խաղը

«Բարսելոնան» հաղթեց Կիևի «Դինամոյին», «Զալցբուրգը»՝ «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Ատալանտայի» դեմ խաղի համար

«Բավարիայի» մեկնարկային կազմը «Բենֆիկայի» դեմ խաղի համար

Առաջին կեսից հետո «Բարսելոնան» հաղթում է Կիևի «Դինամոյին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղի համար