fbpx

Չեմպիոնություն, բայց այսպե՞ս. Գվարդիոլայի «Սիթիի» ֆանտաստիկ ցուցանիշները

Երեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ:

Բացի այն բանից, որ «Սիթին» հաղթեց Պրեմիեր լիգայում, Անգլիայի լիգայի գավաթում ու սուպերգավաթում, և այժմ Անգլիայի գավաթի եզրափակիչում է, առանձնահատուկ են Պեպի թիմի գրանցած ցուցանիշները:

Գվարդիոլայի սաներն ամենաշատ տնային հանդիպումներն են հաղթել (18), ամենաշատ արտագնա խաղերը (14), և խփել են ամենաշատ գոլերը (95): Անգլիայի չեմպիոնը նաև լավագույնն է դեպի դարպասը կատարված հարվածների թվով (683), փոխանցումների թվով (26.576), և գնդակին տիրելու միջին տոկոսով (68.1%): «Սիթին» նաև ամենաքիչ հարվածն է ընդունել սեփական դարպասին (238):

Տպավորիչ է նաև «քաղաքայինների» վերջին ամիսների ցուցանիշը: ԱՊԼ-ի վերջին 14 տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 14 խաղում: Չեմպիոն դառնալու այլ տարբերակ պարզապես չկար: Իսկ ինչ վերաբերում է գոլերին, ապա այս «Մանչեսթեր Սիթին» ունի խփած և բաց թողած գոլերի ԱՊԼ-ի պատմության լավագույն ցուցանիշը (72+): Ընդհանուր այս մրցաշրջանում Գվարդիոլայի տղաները 163 գոլ են խփել: Անգլիական ոչ մի թիմ ֆուտբոլի պատմության մեջ այսպիսի թվեր երբեք չի գրանցել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Կոմպանին խաղացող-մարզիչ կլինի իր նախկին թիմում

Ավագը հաստատել է․ Կոմպանին լքում է «Մանչեսթեր Սիթին»

Ինչպես է Գվարդիոլան խրատում Ստերլինգին՝ Անգլիայի գավաթը նվաճելուց հետո (տեսանյութ)

Գվարդիոլա․ «Սա անելն ավելի բարդ է, քան Չեմպիոնների լիգայում հաղթելը»

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

«Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը Անգլիայի Սուպերգավաթում կլինի «Լիվերպուլը»

Պատմություն կերտողները. «Մանչեսթեր Սիթին» անհավանական նվաճման է հասել

Անգլիական թրեբլ․ «Մանչեսթեր Սիթին» դարձավ գավաթակիր՝ ջախջախելով «Ուոտֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթին» հաղթում է առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ուոթֆորդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Գվարդիոլան՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին. «Չգիտեմ, թե որքան պետք է կրկնեմ նույն բանը»

Գվարդիոլա․ «Բարսելոնան» թող չանհանգստանա․ Գրիզմանը մեզ չի հետաքրքրում»

«Յուվենտուսը» երազում է Գվարդիոլայի մասին

Հրապարակվել է ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների թոփ-10-ը

ՈւԵՖԱ-ն ևս մեկ քայլ է արել՝ «Մանչեսթեր Սիթիին» մեկ մրցաշրջանով Չեմպիոնների լիգայից դուրս թողնելու համար

Գվարդիոլան պատրաստվում է. 4 աստղային տրանսֆեր՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար