«Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա - VNews
Բաժիններ

«Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

David Beckham Victoria Beckham - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:20

-

-

Ասում են՝ տղամարդիկ կանանց տիրակալներն են։ Բայց լեգենդ դարձած հումորային մանրապատումներից մեկը լավագույս հերքում է այդ միտքը։

Ինչերի ասես, որ չեն դիմել/դիմում ժամանակից ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները այս կամ տրանսֆերն իրականացնելու համար։ Թիմերի ղեկավարները լրտեսներ ու իրավաբաններ են վարձում, գործակալները ԶԼՄ-ների միջոցով բարձրացնում են չլսված աղմուկ ու բաց են թողնում ինսայդներ ֆանտաստիկայի ժանրից։ Մի խոսքով՝ սովորական երևույթներ։ Բայց ամեն անգամ, երբ գործը հասնում է բանակցային գործընթացին, որոշիչ է դառնում մարդկային գործոնը։ «Սևիլիայի» մարզական տնօրեն, լեգենդար Մոնչին, օրինակ, ուշադրություն է դարձնում այնպիսի մանրուքներին, ինչպիսիք են մեքենայի գույնը կամ խոհանոցի կահույքը։

Այս սխեմայում կարևորագույն դեր ունի նաև ֆուտբոլիստի կինը/հարսնացուն/ընկերուհին։ Ընդ որում՝ նա կարող է միևնույն ժամանակ և՛ բարեհաջող ազդել գործարքի կայացման վրա, և՛ տապալման։

«Իմ կարծիքով ավելի կարևոր է լեզու գտնել ոչ թե ֆուտբոլիստի, այլ նրա կնոջ հետ։ Հիմնականում հենց նրանք են վերջնական որոշում կայացնողը։ Ես ժամանակին կորցրել եմ Զիդանին ու մի քանի այլ թոփ խաղացողի միայն այն պատճառով, որ չեմ կարողացել լեզու գտնել նրանց հետ», – ասել է «Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Լուչանո Մոջին։

fc internazionale v uc sampdoria serie a 5c6d41e275e1c835d7000010 - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

Իհարկե, այս համատեքստում ամենակարկառուն դեմքը Մաուրո Իկարդին է ու նրա անվանի կինը՝ Վանդա Նառան, որը բացի մեծահասակների մասին ֆիլմերում ու հոլովակներում նկարահանվելուց, նաև Իկարդիի գործակալն է։ Եթե ասենք, որ հենց Նառան է նպաստել, որ Իկարդին կարիերան Միլանից տեղափոխի Փարիզ, կնշանակի ոչինչ չասել։ Այս սագայի ամբողջ մանրամասների մասին շատ է գրվել։ Մինչդեռ տրանսֆերային աշխարհում կան դեպքեր, որոնց մասին գիտեն քչերը։

Ռոման Աբրամովիչ – Անդրեյ Շևչենկո

Ռուս միլարդատերը «Չելսի» գալու առաջին օրից ցանկացել է իր թիմ հրավիրել 2000-ականների լավագույն հարձակվողներից մեկին, սակայն ամեն անգամ Շևչենկոն մերժել է։ Տարեցտարի լոնդոնյան հսկան ավելի ու ավելի է մոտեցել ուկրաինացու տրանսֆերին։ 2005-ին տարածվեցին տեղեկություններ, որ ֆուտբոլիստն ու Աբրամովիչը սկսել են բանակցությունները։ Մամուլի բարձրացրած աղմուկի ու «Միլանի» կոշտ արձագանքի պատճառով գործարքը չկայացավ։ Աբրամովիչն իր համար որոշեց. «այստեղ երրորդ ուժերը մեզ կօգնեն»։ Իր երկրորդ կնոջը՝ Իրինա Մալանդինային Աբրամովիչին, հստակ ցուցում տվեց. համոզել Շևչենկոյի կնոջը, որ Լոնդոնը Միլանից լավն է։

Քրիստեն Պազիկն ու Անդրեյ Շևչենկոն ծանոթացել են 2002-ին՝ Արմանիի երեկոներից մեկի ժամանակ. Քրիստենը մոդել է։ Իսկ ի՞նչ է պետք մոդելին երջանիկ լինելու համար. իհարկե պոդիում ու մթնոլորտ։ Իսկ Միլանից լավ որտե՞ղ կարելի է նման երևույթ գտնել։ «Իհարկե Լոնդոնում», –  Քրիստենի հետ ծանոթանալուց հետո պնդում էր Աբրամովիչի կինը։ Մոտ 1 ամիս նորաթուխ ընկերուհիները զբոսնել են Լոնդոնում, չափչփել են բոլոր բուտիկները։ Այսքանը բավական էր Շևչենկոյի «խելքն ուտելու» համար։ 2006-ին ուկրաինացին հայտնվեց Լոնդոնում ու տրանսֆերը պատճառաբանեց անձնական տեսանկյունից։

andriy shevchenko l0lcl3umikid1pf3z91wdk6yi 960x540 - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա«Ես անգլերեն չեմ խոսում, կինս՝ ուկրաիներեն։ Մենք խոսում էինք իտալերեն։ Բայց հասկանում էինք, որ մեզ ու մեր նորածնին պետք է անգլերեն իմանալ։ Դրա համար տեղափոխվեցինք այստեղ»։

Սիլվիո Բեռլուսկոնին, ինչպես հատուկ է իրեն, տրանսֆերից հետո կտրուկ հայտարարություն արեց՝ համարելով Շևչենկոյին թուլամորթ։

«Իսկական միլանիստն ու տղամարդն այդպես չէր գործի։ Ես, օրինակ, իմ տան տղամարդն եմ ու բոլոր կարևոր որոշումները ես եմ կայացնում։ Իսկ Շևչենկոյի համար կարևորը կնոջ պահանջներն անվերապահորեն կատարելն է։ Նա կնոջ հրամանները կատարում է խելոք շան նման»։

Բրիտանացի գիտնականները (լրիվ լուրջ) պնդում են. Բեքհեմին ԱՄՆ է տարել նրա կինը

beckham1 960x679 - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

Թե ինչու, ինչպես (մնացած բոլոր հարցական դերանունները կարող են լինել այստեղ) Բեքհեմը Մանչեսթերից տեղափոխվեց Մադրիդ, դրա մասին գիտեն բոլորը։ Բայց Բեքհեմ – «Լոս Անջելես Գելեքսի» սիրավեպի մանրամասները շատերը չգիտեն։ Այստեղ էլ պետք է հայացքը ուղղենք նրա կնոջը։ Վիկտորիա Քերոլայն Ադամսն ու Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմը ծանոթացել են 90-ականների վերջին։ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը Spice Girls կուլտային խմբի մեներգչուհու հետ մտերմանալուց հետո լրիվ «թաթախվեց գլամուրաջրի» մեջ. նոր սանրվածներ, ականջօղեր, մանիկյուր (երևի պեդիկյուր)։ Երևույթներ, որոնք զայրացնում էին Ֆերգիին։ Մադրիդում դրան նորմալ էին վերաբերում։ Ֆոկուս՝ և Բեքսը դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ։

Սակայն 32 տարեկանում անգլիացի ֆուտբոլիստը որոշեց կարիերան շարունակել ԱՄՆ-ում։ MLS-ն այդ տարիներին այնպես չէ, որ լավ վիճակում էր, բայց Բեքհեմի գալուց հետո մրցաշարի պոպուլիզացիան հասավ նոր պիկի։ Բրիտանացի սոցիոլոգ և մշակութաբան Էլիս Քեշմորը, որը մասնագիտացած է Բեքհեմների ընտանիքի ուսումնասիրմամբ, ասում է, որ Բեքսի՝ Մադրիդ տեղափոխվելուց ու Spice Girls-ից դուրս գալուց հետո Վիկտորիայի գործերը վատացել են։ Ու վատացել են կտրուկ։ 2002-ին նրան դեռ հիշում էին, 2003-ին նրան ընկալում էին որպես Բեքհեմի կին, իսկ 2004-ին, երբ Դևիդը հաստատվեց Մադրիդում, Վիկան հասկացավ՝ պետք է նոր մասնագիտություն սովորել։ Մոդելավորումը փորձ էր վերականգնելու հայտնիությունը, սակայն ոչինչ չհաջողվեց։

Քեշմորի կարծիքով, Բեքհեմը զոհեց իր կարիերան հանուն կնոջ և ընտանեկան ներդաշնակության։ Ի տարբերություն Շևչենկոյի իրավիճակի, որևէ մեկը (երևի) չի համոզել Բեքհեմին, որ ԱՄՆ-ում լավ է։ Գուցե ԱՄՆ-ում լավ է, բայց ոչ Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկի համար։ Դևիդը, սակայն գտավ լուծում ու դարձավ մրցաշարի դեմքը, դեսպանը։ Վիկտորիան 2011-ին վերսկսեց մոդելավորողի կարիերան։ Միայն 2011/2012 թվականների ընթացքում մոդելավորման բիզնեսից Վիկտորիան ստացել է 15 մլն դոլար մաքուր եկամուտ։

Երբ Զիդանը գործի էր, գործակալն ակտիվորեն կնոջը համոզում էր տեղափոխվել Մադրիդ

hi res 719b45f6c0a4d68fe5023c528d21b295 crop north 960x640 - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

Զիդանն ու Վերոնիկան վաղուց են միասին՝ ավելի քան 20 տարի։ Այս ընթացքում նա Զիդանին 4 զավակ է պարգևել, իսկ ֆուտբոլային աշխարհին նվիրել է պատմության կարևորագույն տրանսֆերներից մեկը, եթե ոչ ամենակարևորը։ Հենց Վերոնիկան է ժամանակին համոզել Զիդանին Թուրինը փոխել Մադրիդով։

Իտալիայի հյուսիսում Վերոնիկային պաշտում էին։ Երկրպագուների կարծիքով Զիդանն իր լավագույն խաղը խաղում էր կնոջ հանդեպ ունեցած ու ստացած փոխադարձ անսահման սիրո շնորհիվ։ Սակայն Վերոնիկա-Թուրինի սերը ժամանակի ընթացքում դարձավ միակողմանի։ Իսպանական մեղմ կլիմային սովոր գեղեցկուհուն սկսեց դուր չգալ Իտալիայի հյուսիսը, որտեղ գրեթե միշտ խոնավ է ու ցուրտ։ «Յուվենտուսում» ըմբռնումով մոտեցան վիճակին ու Զիդանի ընտանիքին քաղաքից դուրս շքեղ առանձնատուն նվիրեցին, որտեղ կլիման ավելի մեղմ էր: ԲԱյց դա արդյունք չտվեց։

Իսպանական կլիմայի հանդեպ հակումը ստիպեց գործի անցնել Պիրենեյան թերակղզու թոփերին։ «Բետիսն» ու «Ատլետիկոն» առաջինն էին։ 1999-ին «Բարսան» սկսեց հետաքրքրվել Զիդանով։ Վերոնիկան հասկացավ, որ դա շանս է։ «Յուվենտուսի» նախագահ Ջանի Անյելին Stampa պարբերականի հետ զրույցում ասում էր, որ Վերոնիկան շատ էր ազդում Զիդանի որոշումների վրա։

«Առավոտը սկսում էր «տեղափոխվենք Իսպանիա» ցանկությամբ, պառկում էին քնելու նորից «Գնանք Իսպանիա» խոսքերով։ Ես շատ կցանկանայի պահել Զիդանին, բայց դա շատ բարդ է. ամեն ինչ որոշել ու որոշելու է նրա կինը։ Նա Զիզուին 2 որդի է պարգևել ու նա է ասելու՝ որն է լինելու նրա հաջորդ քայլը»։

onJlXkIbiqI - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

«Բարսան» բավականաչափ համառ չգտվեց ու 2000-ին խաղին միացավ Ֆլորենտինո Պերեսը։ Մոնակոյում կայացած ընթրիքի ժամանակ Պերեսը նպատակ ուներ զրուցելու Զիդանի հետ ու նրան կանչել «Ռեալ»։ Բայց սեղանի շուրջ 40 հոգի կար։ Ստիպված եղավ դիմելու իմպրովիզի. «Կխաղա՞ս «Ռեալում», – թղթի վրա գրեց Պերեսը։ «Այո», – գլխով արեց Զիդանը։ Բայց «Յուվեի» ղեկավարությունը կտրականապես դեմ էր տրանսֆերին։ Ֆլոն գործի դրեց լեգենդար Ալեն Միլյաչոյին՝ Էրիկ Կանտանայի գործակալին։

Պերեսի հրահանգը կարճ էր ու դիպուկ. «Զիդանը մերն է. պետք է համոզել նրա կնոջը»։ Ամբողջ 2001 թվականը Ալենը զբոսնում էր Զիդանի հետ, զրուցում, իսկ երբ ֆրանսիացի ֆուտբոլիստը գնում էր մարզման, նա համոզում էր Վերոնիկային, որ Մադրիդում ավելի լավ կլինի. մադրիդյան կլիմա, խաղաղ թաղամաս, որը կենտրոնից 2 քայլի վրա է, երեխաների համար ֆրանսիական լիցեյ։ Զիզուն հանձնվեց։

Հունիսին ֆրանսիացի գիգանտը ԶԼՄ-ներին արեց ոչ միանշանակ հայտարարություն. «Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, ես արդեն վաղուց «Ռեալում» կլինեի»։ 2 շաբաթ չանցած՝ 75 մլն եվրո արժեցած տրանսֆերը դարձավ պատմություն։ Հետաքրքիր է, որ այս տրանսֆերից շահեցին բոլորը։ «Յուվեն» Զիդանի (հետագայում նաև Ինձագիի) տրանսֆերից հետո գնեց նոր աստղերի՝ Թյուրամ, Բուֆոն, Նեդվեդ ու մոռացության տվեց Զիզուին, Ֆրանսիացին վերջապես հաղթեց Չեմպիոնների լիգան (այստեղ ժպտում է Պերեսը), Վերոնիկան էլ վերադարձավ հայրենիք։

ԲՈՆՈՒՍ. Ֆիգուն, նրա կինն ու մերկ լուսանկարները

1479922513 808852 1479922625 noticia normal 960x539 - «Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

Լուիշ Ֆիգուն 2005-ին պատրաստվում էր հեռանալ «Ռեալից»։ Պորտուգալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում էր, և կողմերը չէին ցանկանում այն երկարաձգել։ Այն ինչ պետք էր Ֆիգուն ստացավ Պերեսից, Պերեսը՝ Ֆիգուից։ Ժամանակն էր ընտրել նոր ակումբ։ Ֆիգուն արդեն երիտասարդ չէր, բայց նրան ակտիվորեն ցանկանում էր գնել երկու ակումբ. «Ինտերը», որը միշտ փողերն աջ ու ձախ շռայլում էր, և այդ ժամանակ Չեմպիոնների լիգան նոր հաղթած «Լիվերպուլը»։ Ֆիգուն ցանկանում էր տեղափոխվել Մերսիսայդ, բայց պատկերացրեք նրա կնոջ՝ բարձրակարգ մոդել, գեղեցկուհի Էլեն Սվեդինի դեմքը, երբ իր ամուսինը որոշեց ընտրել ոչ թե գլամուրային Միլանը, այլ մառախլապատ Լիվերպուլը։

Իր ինքնակենսագրականում Ֆիգուն շատ լավ է նկարագրում դեպի «Ինտեր» կայացած տրանսֆերը։

«Մենք ընթրում էինք Ֆլորիդայի ռեստորաններից մեկում ու նորից վիճում էինք կարիերայիս շարունակության հարցում։ Ես սրտանց ցանկանում էի տեղափոխվել «Լիվերպուլ», չէի ցանկանում զիջումների գնալ, թեպետ կնոջս շատ էի սիրում։ Ի վերջո, գուցե հենց այնտեղ ես ևս մեկ անգամ Չեմպիոնների լիգան հաղթելու շանս կունենամ։ Ինչին ի պատասխան Էլենն ասաց. «Եթե մենք տեղափոխվենք Միլան, խոստանում եմ՝ Playboy ամսագրի համար այլևս մերկ չեմ լուսանկարվի։ Այլևս ոչ մի Playboy»:

Հետաքրքիր է, բայց աշխատեց։ Ֆիգուն ընտրեց «Ինտերը» (ավարտեց 2009-ին՝ Չեմպիոնների լիգան հաղթելուց անմիջապես առաջ), իսկ Էլենը կատարեց խոստումն ու մոռացավ Playboy-ի մասին։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալում» միայն 4 ֆուտբոլիստ է անձեռնմխելի

Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

«Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Վիլյառեալը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Ֆելիքս Կրոս. «Կարող ես զանգել Տոնիին աշխարհի առաջնության եզրափակիչից 5 րոպե առաջ ու զրուցել»

«Բախտիկյա՞ն, կազմ ընտրո՞ղ». Զիդանը նորից ցնցեց բոլորին

Բոլորը, բացի մեկից. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար

«Սենսացիոն քայլ»․ Անգլիական գրանդը հավատում է, որ կգնի Քեյնի տրանսֆերը

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

Երկու ակումբ հնարավոր է հրաժարվի Հալանդի տրանսֆերից․ պատճառը նրա բարձր աշխատավարձն է

«Ռեալի» պաշտպանը բանակցում է անգլիական գրանդի հետ

Մեսին՝ հանուն Կոպա Ամերիկայի. 50 000 պատվաստանյութ ֆուտբոլիստների համար

«Ֆուտբոլի պատմության ամենախելահեղ օրը». Խաբիբ Նուրմագամեդովի կարծիքը (նկար)

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Զիդան․ «Ամենից շատ ինձ դուր է գալիս տղաների բնավորությունը»

Միլներ. «Լիվերպուլն» ուժեղ էր «Ռեալից»