«Չհավատացի աչքերիս, երբ տեսա «Բարսելոնայի» ուղարկած նամակը»․ Ֆերնանդեսը՝ պայմանագրի խզման մասին - VNews
Բաժիններ

«Չհավատացի աչքերիս, երբ տեսա «Բարսելոնայի» ուղարկած նամակը»․ Ֆերնանդեսը՝ պայմանագրի խզման մասին

mercado da bola matheus fernandes - «Չհավատացի աչքերիս, երբ տեսա «Բարսելոնայի» ուղարկած նամակը»․ Ֆերնանդեսը՝ պայմանագրի խզման մասին

Բրազիլացի կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել «Բարսելոնայի»՝ իր հետ պայմանագրի խզման գործընթացը:

«Չգիտեի, որ այդպիսի բան տեղի կունենա, և երբ ծանուցում ստացա էլեկտրոնային փոստի միջոցով, չհավատացի աչքերիս: Ակումբի աշխատակիցներից մեկը դրանից ոչ շատ ժամանակ առաջ ճշտել էր ինձնից՝ արդյոք չէր փոխվել էլեկտրոնային փոստիս հասցեն, իսկ հետո նամակ ստացա:

Չհասկացա՝ դա ինչ է, այն վերահասցեավորեցի գործակալիս և փաստաբանիս: Նրանք ասացին, որ դա պայմանագրի խզման վերաբերյալ ծանուցում է:

Այդ ամենը որոշ ժամանակ անց հայտնվեց մամուլում: Ակումբից ոչ ոք ինձ հետ չի խոսել, ոչինչ չի եղել: Ինձ նույնիսկ հեռախոսային խոսակցության միջոցով հրաժեշտ չեն տվել:

Չգիտեմ՝ ինչ է կատարվում «Բարսելոնայում», գործերը շատ տարօրինակ շրջադարձ ընդունեցին: Տղաներից մեկին թիմից հեռացրին հեռախոսային խոսակցությամբ, հիմա էլ ինձնից բաժանվեցին՝ էլեկտրոնային փոստով: Զանգելը և խոսելը, փաստորեն, ոչ մի արժեք չունեն: Կարելի էր պարզապես ասել, որ հույսեր չեն կապում ինձ հետ: Դա հնարավոր է ցանկացած մասնագիտության մեջ, բայց, միևնույնն է, պետք է քննարկել:

Կարծում եմ՝ դա չափից դուրս ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է Globo Esporte-ն:

23-ամյա Ֆերնանդեսը «Բարսելոնայից» հեռանալուց հետո 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել բրազիլական «Պալմեյրասի» հետ, որի կազմում խաղացել է նաև 2019/20թթ․ մրցաշրջանում:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը շտապում է հեռանալ թիմից. ակումբը նրա հետ հույսեր չի կապում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղին

ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Սուպերլիգայի գործով վճիռ կայացրած դատավորի դեմ

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ պահանջներից

Գուլիտը քննադատել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Վան Բաստենը քննադատել է Դեպայի ցուցադրած խաղը «Բարսելոնայում»

«Բարսելոնան» չի բողոքարկել. Կումանը բաց կթողնի նաև «Ատլետիկոյի» դեմ խաղը

Ֆատին՝ 10 ամիսների ընթացքում «Բարսելոնայում» իր առաջին գոլի մասին

Կումանի օգնականը մեկնաբանել է «Լևանտեի» դեմ խաղը

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» նոր պայմանագրի 2 տարբերակ է նախապատրաստել Դեմբելեի համար

Երկար սպասված վերադարձ. «Բարսելոնայի» հատյացուցակը՝ «Լևանտեի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» կարող է անակնկալ թեկնածու գլխավորել

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

Պիկեն դժգոհել է «Բարսելոնայի» խաղային օրացույցից

«Բարսելոնան» կապ է հաստատել Ռոբերտո Մարտինեսի հետ