Չիչարիտոն քննադատել է «Յունայթեդի» ղեկավարությանը Ֆերգյուսոնին փոխարինող Մոյեսին նշանակելու համար - VNews
Բաժիններ

Չիչարիտոն քննադատել է «Յունայթեդի» ղեկավարությանը Ֆերգյուսոնին փոխարինող Մոյեսին նշանակելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Խավյեր Էրնանդեսը, որն առավել հայտնի է Չիչարիտո մականունով, քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնում Դևիդ Մոյեսին նշանակելու համար։

«Մեր միջև անձնական ոչ մի խնդիր ոչ կա, ոչ էլ եղել է, բայց ղեկավարությունը սխալվեց՝ նրան աշխատանքի վերցնելով։ Դա սխալ էր, որից սկսվեցին մյուս սխալները, որ իրենց մասին հիշեցնում են մինչև այսօր։ Խնդիրը Մոյեսը չէ․ նա վատ մարզիչ չէր, սակայն թիմում ցանկանում էին Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինող գտնել, իսկ դա հնարավոր չէր։

Նույնիսկ հիմա, նույնիսկ Գվարդիոլան, Մոուրինյոն ու Կլոպը նույն հարթության վրա չեն «շեֆի» հետ։ Նրանք այն ճանապարհին են, որ դառնան այնպիսի մարզիչ, ինչպիսին նա էր։

Մոյեսի նշանակումը փոխեց մարդկանց կարիերաների ընթացքը, մարդիկ, որ կարող էին ավելի լավ ֆուտբոլիստներ լինել։ Ռաֆայելը, ես, Ուելբեքը հեռացանք, որ խաղային պրակտիկա ունենանք։

Ես կարող էի համաձայնել, որ պահեստային ֆուտբոլիստ լինեմ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Սըր Ալեքսն ինձ ասում էր, որ շատ է ափսոսում նրա համար, որ ինձ ավելի հաճախ խաղալու հնարավորություն չի տալիս։ Նա ասաց, որ խոսելու է Մոյեսի հետ, որ նա ինձ ավելի շատ հնարավորություն տա։ Դևիդ Մոյեսն ու Էդ Վուդվորդը չարեցին դա։ Ես չէի խաղում, ու ինձ չէին թողնում, որ այլ թիմ տեղափոխվեի։

Ձմռանը հեռանալու ևս մեկ հնարավորություն ունեի, սակայն Մոյեսը թույլ չտվեց, քանի որ նա շատ համառ է։ Արդյունքում եղավ այնպես, որ նա ընդամենը յոթ ամիս պաշտոնավարեց։ Մոյեսը համեստ չէր, նա չէր հասունացել այնքան, որ «Յունայթեդի» մասնիկը լիներ»,- Manchester Evening News-ը փոխանցում է Չիչարիտոյի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարսիալի հրաշալի գոլը «Բորնմութի» դեմ խաղում (տեսանյութ)

Մագուայրն ապշած է․ «Բորնմութի» ֆուտբոլիստի հրաշալի անցումն ու գոլը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ (տեսանյութ)

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Ասթոն Վիլային» ու շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

«74 օր օդակայանում». Գանացի ֆուտբոլիստի իրական կյանքը՝ «Տերմինալը» ֆիլմի սցենարով

«Բորուսիան» որոշել է Սանչոյի տրանսֆերային արժեքը

Մարսիալի հեթ-տրիկը հաղթական էր «Յունայթեդի» համար, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ռեշֆորդի անհավատալի վրիպումը «Շեֆիլդի» դեմ խաղում (տեսանյութ)

3 գրանդ պայքարում. Կուլիբալին ընտրել է ապագա ակումբը

Ռոնալդոյի թիմի դռները բաց են Ալեքսիս Սանչեսի համար

Խենթություն. անգլիական գրանդը 400 միլիոն է առաջարկում Ֆատիի համար

Ռիշարլիսոնը նշել է այն 2 թոփ-ակումբներին, որոնցից ձմռանն առաջարկներ է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչոյի համար այլընտրանք է գտել

Դաժան Ռոյ Քինը. «Դե Խեային ու Մագուայրին թույլ չէի տա խաղից հետո ավտոբուս նստել»