fbpx
Բաժիններ

Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց «Ալաշկերտը»

Երևանի «Ալաշկերտը» ձեռք է բերել Չիլիի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ակումիբ պաշտոնական կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի կազմը համալրել է Չիլիի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն:

Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ` բազմիցս տպավորիչ հարվածներով գրավելով Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների դարպասը:

«Ուրալում» մեր նորեկը խաղացել է ալաշկերտցիներ Էդգար Մանուչարյանի, Դենիս Թումասյանի, ինչպես նաև` Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ:

Ջերսոն Ասևեդոն հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիայում», ղազախական «Կայրաթում» և չիլիական «Դեպորտեսում»:

Նախորդ մրցաշրջանը չիլիացի խաղարկողն անցկացրել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվայում»`10 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկու: Նախորդ տարի «Սուդուվայի» կազմում հասել է մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ լիտվական ակումբը հանդիպել է «Ալաշկերտի» նախորդ տարվա մրցակիցներից շոտլանդական «Սելթիկին»,- գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Այսօր Ասևեդոն իր առաջին մարզումն է անցկացրել «Ալաշկերտի» կազմում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պատերազմ անգլիական գրանդների միջև՝ Հավերցին գնելու համար

«Ռեալը» որոշել է, թե երբ ձեռք կբերի Մբապեին

Իբրահիմովիչը կարող է հուսախաբ անել «Միլանին» ու վերադառնալ Անգլիա

Ֆելաինին խոսել է Մոուրինյոյի հետ վերամիավորվելու մասին

Սանեն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Լիվերպուլը համաձայնեցրել է «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերը

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու համար

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս

40 սկաուտներ տարբեր ակումբներից հետևել են Հալանդի խաղին՝ «Լիվերպուլի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր թիրախի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, բայց միայն 15 օրվա ընթացքում

«Մանչեսթեր Յունայթեդը» թոփ տրանսֆերներ է նախապատրաստում

ՊՍԺ-ն Նեյմարին վաճառքի կհանի

Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իտալիա, բայց ոչ՝ «Միլան»

ՊՍԺ-ում Նեյմարին կարող է փոխարինել «Լիվերպուլի» աստղը