-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Զինեդին Զիդանի հայտարարությունից հետո, որ Գարեթ Բեյլը չի մտնում թիմի ծրագրերում, և «Արքայական ակումբը» քայլեր է ձեռնարկում ուելսցու տրանսֆերը վաճառելու ուղղությամբ, չինական երկու ակումբ սկսել են հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով՝ հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջին թիմը «Ցյանսու Սունինն» է, որը պատրաստ է Բեյլին տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Երկրորդ թիմը «Շանհայ Շենհուան» է, որի առաջարկը, ըստ աղբյուրի, ավելի գրավիչ է:
Մադրիդյան ակումբը, սակայն, չի ցանկանում դիտարկել այս առաջարկները, քանի որ չինական ակումբները չեն ցանկանում վճարել այն գումարը, որն ակնկալում է «Ռեալը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո