Չինացի դարպասապահը սեփական կիսադաշտից գոլ է խփել խաղի 1-ին րոպեին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Չինացի դարպասապահը սեփական կիսադաշտից գոլ է խփել խաղի 1-ին րոպեին (տեսանյութ)

Չինացի դարպասապահը սեփական կիսադաշտից գոլ է խփել խաղի 1 ին րոպեին տեսանյութ - Չինացի դարպասապահը սեփական կիսադաշտից գոլ է խփել խաղի 1-ին րոպեին (տեսանյութ)

Չինաստանի չորրորդ դիվիզիոնի շրջանակում կայացած «Հուբեյ Զայմինգ» – «Գուանչժի Լանյանգ» հանդիպման հենց առաջին րոպեին տանտերերի դարպասապահը սեփական տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով բացել է խաղի հաշիվը:

Այս գոլում մեծ դերակատարում է ունեցել նաև մրցակցի դարպասապահը, որը դարպասն անհաջող լքելու պատճառով չի կարողացել հասնել գնդակին:

Նշենք, որ սա պատմության մեջ դարպասապահների խփած ամենաարագ գոլը չէ: Ռեկորդը պատկանում է Ասմիր Բեգովիչին, որը 2013 թվականին գոլի հեղինակ դարձավ «Սթոք Սիթի» – «Սաութհեմփթոն» խաղի 13-րդ վայրկյանին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: