Չիրացրած 11-մետրանոցից հետո Բրունու Ֆերնանդեշը հանդես է եկել հայտարարությամբ - VNews
Բաժիններ

Չիրացրած 11-մետրանոցից հետո Բրունու Ֆերնանդեշը հանդես է եկել հայտարարությամբ

fhfernandes250921 - Չիրացրած 11-մետրանոցից հետո Բրունու Ֆերնանդեշը հանդես է եկել հայտարարությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է Անգլիայի առաջնության 6-րդ տուրում կայացած «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (0-1) չիրացրած 11-մետրանոցի մասին։

«Ոչ ոք այնքան զայրացած ու հիասթափված չէ, որքան ես, երբ վրիպեցի 11-մետրանոցից, ինչը հանգեցրեց «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությանը։

Ես միշտ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել ու այս պահերին մշտապես իրացրել այն ճնշման տակ։ Այս անգամ ես ձախողվեցի, բայց միշտ քայլ առաջ եմ կատարել ու ընդունել այն նույնքան պատասխանատվությամբ, որքան այն դեպքերում, երբ գնդակը հայտնվում էր դարպասում։

Քննադատությունն ու հակընդդեմ կարծիքը ֆուտբոլի անբաժանելի մասն է։ Ես սովորել եմ ապրել դրա հետ՝ այն անգամ օգտագործելով որպես մոտիվացիա։

«Ասթոն Վիլայի» դեմ խաղում ես կրկին պատասխանատվությունն իմ վրա վերցրի, որն իմ վրա դրված է «Յունայթեդ» տեղափոխությունից ի վեր։

Եվ ես դա կրկին կանեմ առանց վախի։ Ինձ համար ամենակարևորը միասին հաղթելն է ու ես կանեմ ամեն բան, որ թիմակիցներիս ու ակումբին օգնեմ դառնալ լավագույնը։ Ես ֆուտբոլիստ եմ, որը ամեն բան թողնում է խաղադաշտում ու նույն կերպ կշարունակեմ։

Շնորհակալ եմ եզրափակիչ սուլիչից հետո աջակցելու համար։ Լսել, թե ինչպես են երկրպագուները վանկարկում իմ անունը՝ շատ էմոցիոնալ էր։

Ես ավելի ուժեղ կդառնամ, քանի որ դա իմ բնավորությունն է, բայց ես ամենից շատ ցանկանում եմ կատարելագործվել թիմակիցներիս ու մեր երկրպագուների համար, որոնք մեզ միշտ աջակցում են»,- գրել է Ֆերնանդեշն իր ինստագրամում։

Երկրորդ խաղակեսի վերջում հանդիպման մրցավար Մայք Դինը 11-մետրանոց էր նշանակել «Ասթոն Վիլայի» դարպասին։ Նշակետին էր մոտեցել «կարմիր սատանաների» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու շեղ հարվածել։ Այսպիսով, ՄՅՈՒ-ն զրկվել էր խաղում գոնե 1 միավոր վաստակելուց։

«Ասթոն Վիլայի» դարպասապահը Կրիշտիանուին փորձել է համոզել իրացնել 11մ հարվածը (տեսանյութ)

Սուլշերը դժգոհ է մնացել «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստների պահվածքից

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ քամբեք իրականացրեց և գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Ատալանտայի» դեմ խաղի համար

«Նյուքասլը» պատրաստ է բարձր աշխատավարձ վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Նյուքասլը» երկրպագուներին հորդորել է չհագնել արաբական ավանդական զգեստ

«Նյուքասլը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Ռոնալդուի խորհրդով «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ

Կասանո. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա»

Լակազետի գոլի շնորհիվ «Արսենալը» խաղավերջում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Կլոպ. «Պատկերացում չունեմ՝ ինչպես են հաղթում «Ոսկե գնդակը»

«Արսենալի» մեկնարկային կազմը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում

Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

«Ուոթֆորդի» դարպասապահը «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ Սալահին ընդգրկել է իր Fantasy թիմում

«Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդները

Մատիչը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»