Չիվիչյանը՝ Forbes-ին. «Ցանկանում եմ ցույց տալ մանուկներին, որ նրանք կարող են հասնել իրենց երազանքին» - VNews
Բաժիններ

Չիվիչյանը՝ Forbes-ին. «Ցանկանում եմ ցույց տալ մանուկներին, որ նրանք կարող են հասնել իրենց երազանքին»

960x0 - Չիվիչյանը՝ Forbes-ին. «Ցանկանում եմ ցույց տալ մանուկներին, որ նրանք կարող են հասնել իրենց երազանքին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:31

-

-

Հայազգի բասկետբոլիստ Գարի Չիվիչյանը, որը առաջին հայն է, որ իրավունք ունի մասնակցել NBA-ի Draft-ին, հարցազրույց է տվել հեղինակավոր Forbes ամսագրին, որում խոսել է իր դժվարությունների, ինչպես նաև՝ հաջողությունների հասնելու մասին:

«Ես սովորական հայ երեխա էի, որը չէր կարող հանդես գալ NBA-ում: «Փոքրամասնություն» լինելն ինձ ստիպեց քրտնաջան աշխատել: Նվիրվածության, ճիշտ մոտեցման ու մրցակցության շնորհիվ ես կարողացա իմ լավագույն որակները դրսևորել՝ հոգեպես ու ֆիզիկապես:

Ցանկանում եմ մանուկներին ցույց տալ, որ նրանք կարող են հասնել իրենց երազանքին, բայց միայն այն դեպքում, եթե հետևողականորեն աշխատեն իրենց վրա: Հավատացեք ինքներդ ձեզ, և հասկացեք՝ որոնք են ձեր նպատակների պատճառները: Ու միայն մոտիվացիան բավարար չէ, պետք է կարգապահություն ունենաք:

Մարդիկ գիտեն, որ ես հասել եմ մի կետի, որտեղ ոչ մի հայ չի հասել. ես փոքր երկրից եմ, որն ամբողջ աշխարհում 10 միլիոնից քիչ բնակչություն ունի: Մենք շատ դժվարությունների ու տառապքների միջով ենք անցել:

Ինձ համար հրաշալի օրինակ է դարձել հայրս. նա իր կարիերան ստեղծել է ոչնչից: Նա ԽՍՀՄ-ից է տեղափոխվել այստեղ ու մի քանի անգամ դարձել աշխարհի չեմպիոն՝ MMA-ի անպարտելի մարտիկ:

Կարծում եմ՝ չպետք է համեմատվել ինչ-որ մեկի հետ, այլ միայն՝ ինքդ քեզ հետ: Փորձեք հասկանալ ձեր հնարավորությունները, ձեր նախասիրությունները, թե ինչ կարող եք տալ, կենտրոնացեք փոքր հաղթանակների վրա, ու ձեզ մոտ ամեն ինչ կհաջողվի», – նշել է Չիվիչյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: