ՉԼ 2021/22. ինչ է պետք իմանալ վիճակահանության մասին - VNews
Բաժիններ

ՉԼ 2021/22. ինչ է պետք իմանալ վիճակահանության մասին

clauslosung ima 160312 - ՉԼ 2021/22. ինչ է պետք իմանալ վիճակահանության մասին

Այսօր Ստամբուլում, Երևանի ժամանակով 20:00-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: VNews-ը տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք պետք է իմանալ այսօրվա վիճակահանության մասին:

32 թիմ, 4 զամբյուղ, 8 խումբ

ՉԼ այս խաղարկությունում ընդգրկված են 32 թիմ: Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլից հետո հայտնի դարձան բոլոր 32 մասնակիցները, որոնք բաժանված են 4 զամբյուղի: Առաջին զամբյուղում են հայտնվել նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթողը, Եվրոպա լիգայի հաղթողը, և ՈւԵՖԱ-ի առաջատար 6 առաջնությունների չեմպիոնները: Մնացած զամբյուղներում թիմերը բաշխված են ըստ ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում իրենց հորիզոնականի և վարկանիշային միավորների:

Առաջին զամբյուղ – «Չելսի», «Վիլյառեալ», «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», «Ատլետիկո», «Ինտեր», «Սպորտինգ», «Լիլ»

Երկրորդ զամբյուղ – «Ռեալ», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բորուսիա», ՊՍԺ, «Լիվերպուլ», «Սևիլիա»

Երրորդ զամբյուղ – «Պորտու», «Այաքս», «Շախտյոր», «Լայպցիգ», «Բենֆիկա», «Զալցբուրգ», «Զենիթ», «Ատալանտա»

Չորրորդ զամբյուղ – «Միլան», «Բեշիքթաշ», «Վոլֆսբուրգ», «Մալմյո», «Բրյուգե», «Դինամո Կիև», «Յանգ Բոյս», «Շերիֆ»

Ո՞ր թիմերը չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում

Միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել միևնույն ֆեդերացիան ներկայացնող, այլ կերպ ասած՝ նույն երկրների թիմերը: Միմյանց հետ, բնականաբար, չեն կարող ընդգրկվել նաև նույն զամբյուղի թիմերը:

When is the Champions League draw? How to watch the UCL 2021 group stage reveal in the US – Digichat

Ո՞ր թիմերը չեն կարող ընդգրկվել վիճակահանության նույն ցանցում

A-ից D խմբի թիմերը պետք է խաղան մեկ օր, իսկ E-ից H խմբի թիմերը՝ մեկ այլ օր: ՈւԵՖԱ-ն այնպես է կազմակերպելու վիճակահանությունը, որ նույն երկրի թիմերի խաղային օրերը հավասար բաշխվեն: Օրինակ՝ եթե A-ից D ցանցում արդեն հայտնվել են «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», ուրեմն «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտնվեն E-ից H ցանցում: Բացի նույն երկիրը ներկայացնելու հանգամանքը, ՈւԵՖԱ-ն հաշվի է առնում նաև թիմերի լսարանն ու երկրպագուների նախընտրությունը: Օրինակ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» նույնպես չեն անցկացնի իրենց խաղերը միևնույն խաղային օրը, ինչը թույլ կտա իսպանական ֆուտբոլի սիրահարներին մեկ օր դիտել «Ռեալի», հաջորդ օրը՝ «Բարսելոնայի» խաղը:

Միևնույն ցանցում չեն կարող ընդգրկվել հետևյալ թիմերը՝

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»
«Ատլետիկո» – «Սևիլիա»
«Ռեալ» – «Բարսելոնա»
«Բավարիա» – «Բորուսիա»
«Լիլ» – ՊՍԺ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»
«Պորտու» – «Բենֆիկա»
«Շախտյոր» – «Դինամո Կիև»
«Լայպցիգ» – «Վոլֆսբուրգ»
«Ատալանտա» – «Միլան»

Ի՞նչ արարողություններ են լինելու ՉԼ վիճակահանությունից բացի

Վիճակահանության ընթացքում տեղի են ունենալու նաև մրցանակաբաշխություններ, հայտնի են դառնալու ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի անունները, ինչպես նաև տարվա դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի անունները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Կևին դե Բրույնեն, Նգոլո Կանտեն և Ժորժինյոն:

Kante, Jorginho, De Bruyne In Contention For UEFA Player Of The Season

Դե Բրույնեն հավակնում էր այս մրցանակին նաև մեկ տարի առաջ, բայց զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ առաջինը զիջելով Ռոբերտ Լևանդովսկուն: Բելգիացին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում անցկացրած 8 խաղում դարձավ 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, իր թիմին ուղղորդեց մինչև ՉԼ եզրափակիչ, որտեղ դեմքի վնասվածքի պատճառով փոխարինվեց, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Լավագույնի կոչման թեկնածուներից մյուսը՝ Ժորժինյոն, դարձավ 10-րդ ֆուտբոլիստը, որ նույն տարվա ընթացքում դարձել է ՉԼ հաղթող ու Եվրոպայի չեմպիոն: Չեմպիոնների լիգան հաղթելու ճանապարհին Ժորժինյոն «Չելսիի» կազմում բաց է թողել միայն մեկ հանդիպում, իսկ Իտալիայի հավաքականի՝ ԵՎՐՈ 2020-ի բոլոր խաղերին հայտնվել է մեկնարկային կազմում: Ժորժինյոն գնդակի վերահսկմամբ ու նրբանկատ փոխանցումներով մեծ դեր խաղաց իր թիմերի հաջողություններում:

Նգոլո Կանտեն նախորդ մրցաշրջանի եզրափակիչ հատվածում ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալի» դեմ երկու խաղերում ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանն այս երեքից բացի հավակնում էին նաև Լիոնել Մեսին, Ռոբերտ Լևանդովսկին, Ջանլուիջի Դոնարուման, Կիլիան Մբապեն, Կրիշտիանու Ռոնալդուն և Էրլինգ Հալանդը:

Տարվա լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են Պեպ Գվարդիոլան, Ռոբերտո Մանչինին և Տոմաս Տուխելը:

Men's Team Coach of the Year, Guardiola, Mancini or Tuchel? | Uefa champions league

Պեպ Գվարդիոլային հաջողվեց «Մանչեսթեր Սիթիին» ակումբի պատմության մեջ առաջին անգամ հասցնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Գվարդիոլայի համար էլ սա առաջին ՉԼ եզրափակիչն էր՝ 2012-ին «Բարսելոնայից» հեռանալուց հետո: Անգլիական ֆուտբոլում էլ Գվարդիոլան ապահովեց «Սիթիի» իշխանությունը, որը 12 միավորի առավելությամբ հաղթեց Պրեմիեր լիգան: Գվարդիոլան կարողացավ նախորդ մրցաշրջանում նոր գույն տալ «Սիթիի» խաղին. ավելի ուժեղ պաշտպանություն, թիմային ճնշում/տեղաշարժ, «կեղծ 9 համարով» արդյունավետ խաղ:

Ռոբերտո Մանչինին է կանգնած Իտալիայի հավաքականի՝ ԵՎՐՈ 2020-ում տպավորիչ հաղթանակի հետևում: Իտալացի մասնագետը 2018-ին գլխավորեց թիմ, որը չէր մասնակցել Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ժամանակ Մանչինիի գլխավորությամբ դարձավ ամենագրավիչ ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկը, վստահ հաղթանակներ տարավ խմբային փուլում՝ առանց գոլ բաց թողնելու և դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ պահպանելով 34 խաղի անպարտելիության ֆանտաստիկ շարքը:

Հունվարի 26-ին Տոմաս Տուխելը գլխավորեց «Չելսին»՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին ու փոխեց նախորդ մրցաշրջանում թիմի ճակատագիրը: Գերմանացի մասնագետի գալուց հետո լոնդոնյան ակումբը խաղաց բոլորովին այլ՝ ավելի ինտենսիվ ու արդյունավետ ֆուտբոլ: Տուխելը փոխեց թիմի մթնոլորտը հանդերձարանում, նշանակեց հատուկ մարզումային ծրագրեր, տակտիկապես հաղթեց հզոր մրցակիցների: Արդյունքում՝ «Չելսին» 9-րդ հորիզոնականից բարձրացավ լավագույն քառյակ, իր պատմության մեջ էլ երկրորդ անգամ Չեմպիոնների լիգայում հաղթեց՝ ճանապարհին պարտության մատնելով «Ատլետիկոյի», «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նման մրցակիցների:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Ինչ չափանիշների պետք է համապատասխանեն երկրները՝ ԵՎՐՈ 2028-ն ընդունելու համար

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Մեսի. «ՊՍԺ-ում բոլորն են երազում Չեմպիոնների լիգան հաղթելու մասին»

Հայտնի է՝ երբ կկայանա ԵՎՐՈ 2024-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը

Մրցավար Բյորն Կույպերսն ասել է՝ որն է իր կարիերայի ամենամեծ սխալը

Չակիրը չորակազրկվեց

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո 2024-ի լոգոն

Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Գվարդիոլային չի զարմացրել ՉԼ-ում «Ռեալի» ու «Բարսելոնայի» պարտությունը

Թուրք մրցավարն ու տեսաօգնականը վիճելի որոշումների համար կորակազրկվեն

Ռոնալդուն՝ «Վիլյառեալի» դեմ խաղի մասին. «Լավագույն հանդիպումս չանցկացրի»

«Շերիֆի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Մեսիի գոլը լավագույնն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)