ՉԼ մրցավարին բերման են ենթարկել մի տնակից, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր ու զենքեր (ֆոտո) - VNews
Բաժիններ

ՉԼ մրցավարին բերման են ենթարկել մի տնակից, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր ու զենքեր (ֆոտո)

Բոսնիական Բիելին քաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում հատուկ ծառայության ուժերը ներխուժել են մի տնակ, որտեղ 35 մարդու մասնակցությամբ տեղի էր ունենում հավաքույթ։ Նրանց թվում է եղել ՖԻՖԱ-ի սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը՝ հաղորդում է Večer-ը։

Վինչիչը բավական հայտնի մրցավար է։ Նա սպասարկել է այնպիսի թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Սիթին» ու «Լիվերպուլը»։ 2022 թվականի Աշխարհի առաջնության մրցավարական անձնակազմում ընդգրկվող մրցավարների թեկնածուներից է։

Անցկացված գործողության ընթացքում ձերբակալվել է 16 մարդ՝ թմրանյութերի թրաֆիքինգի և անօրինական զենքեր կրելու, ինչպես նաև մարմնավաճառության կասկածանքով։ Վինչիչն այդ մարդկանց թվում չի եղել․ նրան բերման են ենթարկել ոստիկանություն, հարցաքննությունից հետո՝ ազատ արձակել։ Նա վերադարձել է Սլովենիա։

Տնակում հայտնաբերել են ալկոհոլ, 14 փաթեթ կոկաին, 10 ատրճանակ, 3 զրահաբաճկոն և ընդհանուր 10 հազար եվրո արժողությամբ տարբեր արտարժույթի թղթադրամներ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև մարմնավաճառներ։ Մասնավորապես ձերբակալվել է Տիյանա Մաքսիմովիչը, որն առավել հայտնի է Տիյանա Այֆոն մականունով։ Նրան կասկածում են կավատության, թրաֆիքինգի և չթույլատրված զենք կրելու համար։

«Ես պատահական եմ այնտեղ հայտնվել։ Իմ սեփական բիզնեսն ունեմ ու գործնական նպատակով էի Բոսնիայում։ Ես ընդունեցի ընթրիքին մասնակցելու հրավերը, իսկ դա եղավ իմ ամենամեծ սխալը։ Ցավում եմ կատարվածի համար։

Ընդհանուր սեղանի շուրջ էինք, երբ ոստիկանությունը ներխուժեց։ Ոչ ես որևէ կապ ունեմ այն խմբի հետ, որ ձերբակալվել է, ոչ էլ իմ գործընկերները։

Այո՛, մեզ իսկապես բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն հարցաքննությունից հասկանալով, որ մենք անգամ չենք ճանաչում այդ մարդկանց, մեզ ազատ են արձակել»,- ասել է մրցավարը։

Սլովենիայի մրցավարական ասոցիացիայի նախագահը պաշտպանել է մրցավար Սլավկո Վինչիչին․ «Համաձայն այն տեղեկությունների, որ մենք ստացել ենք ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական աղբյուրներից և անձամբ Սլավկոյից, նրան ոչ մի բանի համար չեն կասկածում, ու նրա դեմ ոչ մի գործ չի հարուցվել։

Նա սխալ ժամանակ հայտնվել է սխալ տեղում։ Նա այնտեղ գործուղման էր։ Նրան հրավիրել են ընթրիքի, որի մասնակիցների մեծ մասին չի ճանաչել։

Սկսվել է հատուկ գործողությունը, որի ընթացքում ձերբակալվել է 15 մարդ(աղբյուրը նշում է՝ 16 մարդ)։ Մնացած բոլոր մարդիկ բերման են ենթարկվել որպես վկա։

Նա արդեն Սլովենիայում է, ու ես այս պատմությունը կբնութագրեմ որպես վատ հանգամանքների համադրություն»։

  • 2

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ժամանակացույցը

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլա. «Դա լավագույն պատրաստությունը կլինի «Ռեալի» հետ կռվին»

Արտուրը «Բարսելոնայից» թույլտվություն է խնդրել ՉԼ-ի խաղերին չմասնակցելու համար

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

«74 օր օդակայանում». Գանացի ֆուտբոլիստի իրական կյանքը՝ «Տերմինալը» ֆիլմի սցենարով

Նեյմար․ «Պատրաստ եմ պատմություն կերտել»

Աղբյուր․ Կավանին ու Մենյեն այլևս ելույթ չեն ունենա ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայում

Պաշտոնական. Չեմպիոնների լիգայի վերադարձի օրը հայտնի է

Չեմպիոնների լիգայի «ութի եզրափակիչի» վիճակահանության օրը հայտնի է

Ֆոնսեկա. «Ռոման» դեռ կարող է պայքարել Չեմպիոնների լիգայի համար»

Վերները հրաժարվել է հանդես գալ «Լայպցիգի» համար Չեմպիոնների լիգայում

Աղբյուր․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչից սկսած մնացած խաղերը կանցկացվեն 12 օրում

«Ատլետիկոյին» պետք է հանձնեն Չեմպիոնների լիգայի գավաթը, եթե մրցաշարը կիսատ մնա». Էնրիկե Սերեսո

Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի օրը