ՉԼ-ն վերադառնում է. «Բարսելոնա» - ՊՍԺ՝ տարիների դ̶ի̶մ̶ա̶կ̶ա̶յ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ թշնամանք - VNews
Բաժիններ

ՉԼ-ն վերադառնում է. «Բարսելոնա» – ՊՍԺ՝ տարիների դ̶ի̶մ̶ա̶կ̶ա̶յ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ թշնամանք

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

16 Փետրվար 2021 - 00:00

1

Բարսելոնա

4

Պարի Սեն-Ժերմեն

1 - 0 Լիոնել Մեսսի - 27`

1 - 1 Կիլիան Մբապպե - 32`

1 - 2 Կիլիան Մբապպե - 65`

1 - 3 Մոյզե Կին - 70`

1 - 4 Կիլիան Մբապպե - 85`

Հայտնի հումոր կա՝ փետրվարը նորմալ մարդկանց համար նշանավորվում է Սուրբ Վալենտինի տոնով, իսկ ֆուտբոլասերների համար՝ Չեմպիոնների լիգայի վերսկսմամբ: Դե ինչ, բարեկամներ, մեր սիրելի տոնը վերադառնում է՝ արդեն ավելի վճռական փուլերով: Տարօրինակ այս մրցաշրջանում ՉԼ 1/8 եզրափակիչը, ընդհանուր առմամբ, անցնելու է բոլորիս հայտնի ձևաչափով՝ բացառությամբ «Լայպցիգ» – «Լիվերպուլ» և «Ատլետիկո» – «Չելսի» զույգերի առաջին խաղերի, որոնք կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների պատճառով կանցկացվեն չեզոք մարզադաշտերում. «Լայպցիգը» «Լիվերպուլին» «կընդունի» Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, իսկ «Ատլետիկոն» «Չելսիին»՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

1/8 եզրափակիչի կենտրոնական դիմակայություններից մեկը, եթե ոչ հենց կենտրոնականը, «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև է: Այս թիմերի մասնակցությամբ դիմակայությունները դասական են դարձել Չեմպիոնների լիգայում, և այդ պայքարը չի սահմանափակվում միայն խաղադաշտում. տրանսֆերային առճակատումներ, «լեզվակռիվ» ասուլիսներում, ռևանշի տրամադրվածություն…

«Բարսելոնայի» «սեթևեթանքը»՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ

«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի ղեկավարության միջև հարաբերությունները սկսեցին լարվել դեռ 2013 թվականից: «Բարսելոնայի» պաշտպանության հենասյունը՝ Կառլես Պույոլն ավարտեց կարիերան, և պետք էր նոր թոփ պաշտպան գնել: Կատալոնական ակումբը, նախ, փորձեց ձեռք բերել Տիագու Սիլվային: Անհաջող փորձից 2 տարի անց այդ ժամանակ ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան անցավ ՊՍԺ-ի մյուս պաշտպանին՝ Դավիդ Լուիսին, բայց կրկին ձախողվեց: «Բարսելոնան» ՊՍԺ-ում «նոր Պույոլ» որսալու 3-րդ փորձն արեց. թիրախը Մարկինյոսն էր, որն արդեն սկսեց դուր չգալ փարիզյան ակումբին, քանի որ «Բարսան» Մարկինյոսի հետ գաղտնի էր կապի դուրս եկել:

ՊՍԺ-ի ղեկավարության համբերության բաժակը լցվեց 2017 թվականին, երբ «Բարսելոնայի» նախագահը իտալական Ֆորմենտերա քաղաքում հանդիպում ունեցավ Մարկո Վերատիի գործակալ Դոնատո դի Կամպլիի հետ՝ առանց ՊՍԺ-ի համաձայնության: Փարիզեցիները ստիպեցին Վերատիին խզել համագործակցությունը գործակալի հետ և ներողություն խնդրել երկրպագուներից, ինչից հետո ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ:

Սկանդալային 6-1-ն ու ռևանշի երազանքը

Նույն թվականին՝ 2017-ին, կրկին ՉԼ 1/8 եզրափակիչում այս թիմերի ճանապարհները բախվեցին: Առաջին խաղում ՊՍԺ-ն խոշոր հաշվով (4-0) ու համոզիչ հաղթանակ տարավ և արդեն ոչ-ոք չէր հավատում «Բարսելոնայի»՝ հաջորդ փուլ դուրս գալուն:

Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսում. ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարեց, որ սա իր վերջին մրցաշրջանն է կատալոնական ակումբում, և ինքն ամեն ինչ անելու է, որ թիմն այսպես անփառունակ չլքի ՉԼ խաղարկությունը և «ռեմոնտադան» հնարավոր է: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իսկապես խաղադաշտ մտան հաղթանակի մեծ ծարավով ու առաջին րոպեներից նետվեցին գրոհների: Երկրորդ խաղակեսի սկզբում կատալոնացիներն արդեն հաղթում էին 3-0 հաշվով, սակայն Կավանին իր խփած գոլով, կարծես, կոտրեց «Կամպ Նոու» մարզադաշտում հավաքված երկրպագուների հույսերը: 88-րդ րոպեին Նեյմարը հաշիվը դարձրեց 4-1. «Բարսելոնային» դեռ 2 գոլ էլ պետք էր հաջորդ փուլ դուրս գալու համար: Առանց այդ էլ վախեցած խաղադաշտ դուրս եկած Էմերիի թիմն ավելի կաշկանդվեց. Նեյմարի այդ գոլից հետո ՊՍԺ-ի ֆուտբոլիստները նույնիսկ 2 ճիշտ փոխանցում անընդմեջ չէին կարողանում կատարել: Էմերիի այդ վախկոտ խաղին գումարվեցին նաև մրցավարի կայացրած սկանդալային որոշումները (ՊՍԺ-ի դարպասին նշանակված վիճելի 11-մետրանոցն ու «Բարսելոնայի» դարպասին չնշանակված ակնհայտ 11-մետրանոցը) և «ռեմոնտադան» կայացավ: Ինչպես «Բարսելոնայի» համար «Լիվերպուլից» կրած 0-4 հաշվով պարտությունը, այնպես էլ՝ ՊՍԺ-ի համար 1-6-ը անջնջելի հետք է թողել, իսկ ռևանշը դեռ մնում է երազանք, ինչն առաջիկա դիմակայությունն ավելի սկզբունքային է դարձնում:

Նեյմարի տրանսֆերը

ՊՍԺ-ն իր փոքրիկ ռևանշը լուծեց ամռանը՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ: 2017-ի հուլիսին Նեյմարի հայրը հանդիպում ունեցավ ՊՍԺ-ի ղեկավարության հետ Իբիցայում, ինչից հետո բրազիլացի ֆուտբոլիստը որոշում կայացրեց շատ կարևոր քայլ անել ու դուրս գալ Մեսիի ստվերից՝ տեղափոխվելով Փարիզ: Նույնիսկ Պիկեի՝ Նեյմարի հետ արված լուսանկարը Se queda (մնում է) վերնագրով չփոխեց ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայից» հեռանալու որոշումը: Նեյմարը վճարեց իր հրաժարագինը՝ 222 միլիոն եվրոն: Նեյմարի այդ քայլը «Բարսելոնայում» համարեցին հարված թիկունքից: Այնուամենայնիվ, կատալոնական ակումբը որոշեց այդ 222 միլիոն եվրոյով Նեյմարի բացը լրացնել Դեմբելեի ու Կոուտինյոյի տրանսֆերներով, բայց նրանցից ոչ ոք դեռ չի կարողանում նոր Նեյմար դառնալ թիմի համար:

2019-ին Նեյմարը հայտարարեց Կատալոնիա վերադառնալու ցանկության մասին, «Բարսելոնան» էլ մոռացավ բրազիլացու դավաճանությունը, բայց այս անգամ էլ ՊՍԺ-ն իր մեծ պահանջները ներկայացրեց. մոտ 180 միլիոն եվրո + Ումտիտի, Սեմեդու, Դեմբելե, Գրիզման… «անառակ որդու վերադարձն» այդպես էլ չկայացավ:

«Բարսելոնան» «հաղթեց» ՊՍԺ-ին 2019-ի հունվարին

«Բարսելոնա» – ՊՍԺ տրանսֆերային դիմակայությունում կատալոնական ակումբն իր հաղթանակը տարավ 2019-ի հունվարին: Երկու ակումբներն էլ պայքարում էին «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին գնելու համար. ՊՍԺ-ն նույնիսկ համաձայնության էր հասել «Այաքսի» հետ, սակայն դե Յոնգն ընտրեց «Բարսելոնան»՝ իր երազանքների ակումբը:

Մեսին՝ նոր պատերազմի պատճառ

Ակումբների միջև դիմակայությունը նոր փուլ թևակոխեց 2021-ին: ՊՍԺ-ն փորձում է օգտվել այն հանգամանքից, որ Լիոնել Մեսին չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ. արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին: Ավելին՝ ՊՍԺ-ի ճամբարից կարևոր նշանակություն ունեցող տարբեր դեմքեր արդեն հրապարակավ են հրավիրում Մեսիին Փարիզ:

«Վստահ եմ՝ հաջորդ տարի ես ու Մեսին թիմակիցներ ենք լինելու», – առաջին այսպիսի հայտարարությունն արեց Նեյմարը: Հաջորդը ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն էր. «Մեսին մեր տրանսֆերային ցանկում է»: ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն էլ չհրաժարվեց Մեսիի մասին խոսելուց. «Հիասքանչ կլիներ Մեսիին մարզելը»: Եվ չորրորդ «հարվածը» հասցրեց արդեն Անխել դի Մարիան. «Կա շատ մեծ հավանականություն, որ Մեսին հաջորդ մրցաշրջանում կխաղա ՊՍԺ-ում»:

Այս հայտարարությունը, բնականաբար, շատ բացասական արձագանքներ ստացավ Բարսելոնայում, որի մասին արտահայտվեցին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը և ակումբի նախագահի թեկնածու Ժոան Լապորտան. «ՊՍԺ-ն անարգում է «Բարսելոնային». Մեսին «Բարսայի» ֆուտբոլիստ է»:

Ինչ վիրավորական խոսքեր են «Բարսելոնայի» երկրպագուներն ասել ՊՍԺ-ի նախագահին (տեսանյութ)

Նոր դիմակայությունը՝ խաղադաշտում

Ու հիմա «Բարսելոնան» հանդիպում է ՊՍԺ-ին այսքան լարված մթնոլորտում: Թիմերը խաղին մոտենում են անկայուն մարզավիճակով:

ՊՍԺ-ն նախորդ՝ բավական հաջող մրցաշրջանից հետո, երբ իր պատմության մեջ առաջին անգամ հասավ մինչև եզրափակիչ, հեշտ ժամանակներ չի ապրում: Փոխվեց թիմի մարզիչը, հեռացավ Տուխելը, Պոչետինոն նոր է թիմ եկել ու չի հասցրել իր ազդեցությունն ունենալ թիմի խաղի ու արդյունքների վրա, Լիգա 1-ում ՊՍԺ-ն սովորականի նման արդեն 10 միավորի առավելությամբ առաջին հորիզոնականում չէ և նույնիսկ զիջում է «Լիլին» մեկ միավորով, իսկ որ ամենավատն է փարիզեցիների համար՝ 2 առանցքային կորուստներն են:

«Բարսելոնայի» դեմ խաղին չեն մասնակցի դի Մարիան ու Նեյմարը, որոնք վնասվածքներ ունեն: Դի Մարիան դեռ կարող է հասցնել ապաքինվել մինչև պատասխան հանդիպումը, բայց Նեյմարը բաց է թողնելու նաև պատասխան դիմակայությունը: ՊՍԺ-ն խաղալու է առանց իր հարձակման ներուժի 50 տոկոսի: Փարիզեցիների գլխավոր հույսը Կիլիան Մբապեն է, որն, ի դեպ, իր կարիերայում առաջին անգամ է խաղալու «Բարսելոնայի» դեմ:

«Բարսելոնայում» հակառակ իրավիճակն է: Կատալոնական ակումբը գուցե անցկացնում է մրցաշրջանի իր լավագույն հատվածը: Ճիշտ է՝ արդյունքներն այս մրցաշրջանում էլ գոհացուցիչ չեն, Լա լիգայում թիմն 8 միավորով զիջում է առաջատար «Ատլետիկոյին», պարտվել է Իսպանիայի Սուպերգավաթում, Իսպանիայի գավաթում էլ շատ ծանր դրությունում է հայտնվել: Այս մրցաշրջանում «Բարսելոնան» չի կարողանում հաղթել բարդ մրցակիցներին («Ռեալին», «Ատլետիկոյին», «Յուվենտուսին», «Սևիլիային») բայց վերջին 1 ամսում խաղային առաջընթաց նկատվում է Կումանի թիմի խաղում:

«Բարսելոնան» հաղթել է Լա լիգայում իր վերջին 7 խաղում: Կումանի թիմը բնավորություն է ցույց տալիս, Մեսին էլ վերջին խաղում իր լավագույն խաղը ցուցադրեց. առհասարակ, արգենտինացին 2021-ին բավական արդյունավետ է գործում և արդեն մոռացել է 2020-ի ամռանն ակումբի հետ «բախման» մասին: Հարկ է ընդգծել նաև, որ մի շարք այլ ֆուտբոլիստներ նույնպես բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում ամանորից հետո, ինչպես, օրինակ, դե Յոնգն ու Գրիզմանը: «Բարսելոնայի» երկրպագուներին լավատեսություն է հաղորդում նաև Ժերար Պիկեի ապաքինումն այս կարևոր պահին: Վիճակահանության ժամանակ այս դիմակայության ֆավորիտը ՊՍԺ-ն էր, բայց հիմա ամեն ինչ այնքան էլ կանխատեսելի չէ:

Հավանական մեկնարկային կազմերը

«Բարսելոնայի» հավանական մեկնարկային կազմը. տեր Շտեգեն, Դեստ, Լենգլե, Մինգեսա, Ալբա, Բուսկետս, դե Յոնգ, Պեդրի, Դեմբելե, Մեսի, Գրիզման

ՊՍԺ-ի հավանական մեկնարկային կազմը. Նավաս, Ֆլորենցի, Մարկինյոս, Կիմպեմբե, Կուրզավա, Գեյե, Պարեդես, Վերատի, Մբապե, Քին, Իկարդի

Vivarobet.am-ը այս դիմակայության առաջին խաղում ֆավորիտ է համարում «Բարսելոնային»՝ կատալոնացիների հաղթանակը գնահատելով 2.03 գործակցով: ՊՍԺ-ի հաղթանակի գործակիցը կազմում է 3.47, իսկ ոչ-ոքին՝ 4:

Այսպիսով՝ «Բարսելոնա» – ՊՍԺ դիմակայությունը տեղափոխվում է «Կամպ Նոու»: Թիմերը վերջին անգամ հանդիպել են հենց այստեղ՝ 2017-ի մարտի 8-ին: Հիշարժան հանդիպումից 4 տարի անց կրկին լարված պայքար է լինելու, և միայն ափսոսալ կարելի է, որ այս գերլարված խաղում հանդիսականներ չեն լինելու:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին քվեարկել է «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում (տեսանյութ)

«Սիմեոնեին կծելու վերջին շանսը». «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» խաղին ընդառաջ

«Չեմ կարող ասել՝ դա անհնարին է»․ Կումանը՝ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում հնարավոր «քամբեքի» մասին

«Բարդ հարց է»․ Անչելոտին ընտրություն է կատարել Մեսիի և Ռոնալդուի միջև

«Բարսելոնան» յուրահատուկ նվաճման է հասել

Մբապեի դուբլը ՊՍԺ-ին դուրս բերեց Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Բարսելոնան» արտագնա խաղում վստահ հաղթանակի հասավ «Օսասունայի» նկատմամբ (տեսանյութ)

Մբապեի տպավորիչ գոլը «Բրեստի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Օսասունայի» դեմ խաղում

Նոր պաշտպանի հետքերով. «Բարսելոնայի» թիրախը Բունդեսլիգայից է

Միակը տարածաշրջանում. Սենիկ Կարա-Պողոսյանը մասնակցում է «Բարսելոնայի» նախագահի ընտրություններին

Նեյմարը ջանք չի խնայում՝ «Բարսելոնայի» դեմ խաղին մասնակցելու համար

«Սուարեսի՝ «Բարսելոնայից» հեռանալը հավասարազոր է Ռոնալդուի՝ «Ռեալը» լքելու հետ»․ Ֆոռլան

Հայտնի է Լա Լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Այդ հարցն արդեն ձանձրացրել է ինձ»․ Կումանը՝ Չավիի՝ «Բարսան» գլխավորելու հեռանկարի մասին

Մեկ վերադարձ և մեկ կորուստ. «Բարսելոնայի» հայտացուցակը