fbpx

ՉԼ պատմության լավագույն գոլերից մեկը դարձավ 12, դրա հեղինակ Կական՝ 37 տարեկան (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռիկարդո Իզեկսոն դոս Սանտոս Լիետեն, նույն ինքը՝ Կական, այսօր նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը: Պատմության մեջ անգերազանցելի ֆուտբոլիստը կհիշվի որպես միակ ֆուտբոլիստ, ով կարողացել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը թիկունքում թողնել Լիոնել Մեսիին ու Կրիտիանու Ռոնալդուին (Լուկա Մոդրիչի ժամանակ Մեսին լավագույն եռյակում անգամ չկար):

2003 թվականի ամռանը Կական «Սան Պաոլոյից» միացավ «Միլանին» աշխարհի չեմպիոնի ու մոլորակի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկի կարգավիճակում: Պրոֆսիոնալ կարիերայի ընթացքում Կական հանդես է եկել 4 տարբեր առաջնություններում՝ կրելով «Միլանի» ու «Ռեալի» մարզաշապիկները: Սակայն մոտ 16 տարվա ակտիվ գործունեության ընթացքում Կական լավագույնս փայլել է «Միլանի» կազմում:

VNews-ը հարգանքի տուրք է մատուցում անվանի, հիասքանչ ֆուտբոլիստին ու ձեր ուշադրությանն է ներկայացնում Կակայի կարիերայի 5 լավագույն գոլերը, որոնցից ամենաշքեղը նա խփել է հենց այս օրը՝ 12 տարի առաջ:

1. Կակա VS «Բրյուգե»

Բրազիլացի ֆուտբոլիստն իր առաջին մրցաշրջանն էր անցկացնում «Միլանում»: 03/04 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «ռոսոներիները» պետք է մրցեին բելգիական «Բրյուգեի» հետ: Արտագնա խաղը բավական բարդ էր: Հանդիպման ելքը վճռեց հենց Կակայի շքեղ գնդակը: Կաֆուի կատարած փոխանցումից հետո Կական ընթացքից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ խփելով իր անդրանիկ գնդակը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Մեսին 1՝ շատ դիպուկ նախադասությամբ ամփոփել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

Անգլիական գրանդը կապ է հաստատել Գրիզմանի հետ

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է դե Խեային փոխարինող

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

#Ապրող_ֆոտոներ_21. Ինչ կապ ունեն Չեմպիոնների լիգայի գավաթն ու հյուրանոցի հավաքարարը

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»