#ՉԼ_1/8. «Չոլոյի» զինվորներն ընդդեմ անպարտելի «Լիվերպուլի» - VNews
Բաժիններ

#ՉԼ_1/8. «Չոլոյի» զինվորներն ընդդեմ անպարտելի «Լիվերպուլի»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

18 Փետրվար 2020 - 00:00

1

Ատլետիկո Մադրիդ

0

ՖԱ Լիվերպուլ

1 - 0 Սաուլ Նիգես - 4`

Չեմպիոնների լիգան վերադառնում է երկար դադարից հետո: Ֆուտբոլասերները մի ամբողջ հավերժություն թվացող դադարից հետո այս մրցաշարին սպասում էին ավելի անհամբեր, քան «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներն էին սպասում նոր եթերաշրջանին: Ավելի քան 2 ամիս անց նորից այդ փշաքաղեցնող երաժշտությունն ու այդ աստղազարդ գնդակը, որոնք իրենց կախարդական ուժով նոր գույն են տալիս ֆուտբոլին:

VNews.am-ը ներկայացնում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչների բոլոր դիմակայությունները՝ ավելի խորությամբ ուսումնասիրելով առաջիկա խաղերը, մրցակցությունն ու մասնակից թիմերին՝ հասկանալու, թե ինչպես են դասավորված ուժերն ու թե ինչ է մեզ սպասում առաջիկա խաղերին: Այստեղ ամեն դիմակայություն մի առանձին աշխարհ է ու Չեմպիոնների լիգայի հարուստ պատմության մեջ գրվող նոր էջ: Սկսենք «Լիվերպուլ» – «Ատլետիկոյից»:

Անպարտելի ու սարսափելի «Լիվերպուլը»

Յուրգեն Կլոպը բացառիկ հզոր թիմ է կառուցել: Արդյունքներով, թվերով ու վիճակագրությամբ աշխարհի ամենաուժեղ ակումբն այս պահին: Չեմպիոնների լիգան նախորդ մրցաշրջանում նվաճելուց հետո տրամաբանական ոգևորվածությունն ու ֆուտբոլիստների անհատական աճը «Լիվերպուլին» հանեցին մի այնպիսի մակարդակի, որ դժվար է պատկերացնել՝ ինչի հաշվին կարելի է հաղթել այս թիմին: Բոլոր թիմերն, ըստ էության, գիտեն՝ ինչպես է խաղում «Լիվերպուլը», բայց ոչ ոք, համենայնդեպս Անգլիայում, չի կարողանում կանգնեցնել կարմիր մեքենային:

«Լիվերպուլը» շարունակում է կայուն աճ գրանցել. թիմի կազմն այնքան հզոր է, որ դժվար է հասկանալ՝ որ գոտին է այս թիմի ուժեղ կողմը: Ալիսոնը խաղից խաղ ավելի ու ավելի է վստահություն ձեռք բերում, պաշտպանությունում վան Դեյկը նույն անանցանելի պատն է, նրա կողքին բավական մեծ խաղային զարգացում է գրանցում երիտասարդ Ջո Գոմեսը, դե իսկ եզրայիններ Ռոբերտսոնն ու Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը խաղադաշտի եզրերը սեփականաշնորհում են՝ թե՛ թիկունքում, թե՛ առջևում: Դաշտի կենտրոնը բավական հագեցած է՝ Հենդերսոն-Ֆաբինյո-Վեյնալդում կենտրոնն անդադար շարժման մեջ է. նրանցից յուրաքանչյուրը կարողանում է ինչպես հրաշալի կերպով զսպել մրցակցի գրոհները, այդպես էլ միանալ հարձակմանը, փոխօգնության հասնել բոլոր գոտիների խաղացողներին: Իսկ առջևում ծանր հրետանին է՝ Մանեն ու Սալահը ճեղքում են եզրերը, իսկ Ֆիրմինոն, որը ժամանակակից ֆուտբոլի լավագույն կենտրոնական հարձակվողի օրինակներից է, կարողանում է եզրափակել գրոհներն ու օգնել եզրայիններին խորքից ու կատարել կեղծ 9 համարի պարտականությունները: Կլոպն իր համար ստեղծել է նաև բավական լավ պահեստայինների նստարան. Միլները, Կեյտան, Շաքիրին ու Օրիգին հարկ եղած դեպքում կարող են հաջողությամբ փոխարինել մեկնարկային կազմի խաղացողներին:

Այս ամենը վառ արտահայտվում է խաղադաշտում: Մերսիսայդցիների թվերը վախեցնող են:

  • Վերջին 42 խաղում «Լիվերպուլը» պարտվել է ընդամենը 2 անգամ:
  • Դեռ փետրվարն է, բայց «կարմիրներն» արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում: Ամենաաարագը ՉԼ պատմության մեջ:
  • «Էնֆիլդ» մարզադաշտում «Լիվերպուլը» 40 խաղ անպարտելի է:
  • …Եվ, առհասարակ, 43 խաղ անպարտելի է, ու միայն 6 խաղ է պակասում լեգենդար ու չեմպիոնական «Արսենալի» 49-խաղյա անպարտելիության ռեկորդը կրկնելու համար:

Շատերն ասում էին, որ «Լիվերպուլն» այնքան էլ մեծ ցանկությամբ ու մոտիվացիայով չի խաղա այս Չեմպիոնների լիգայում, քանի որ նրանց գլխավոր խնդիրը Պրեմիեր լիգան է, ու նրանք չեն պայքարի երկու ճակատով՝ ներքին առաջնությունում հաղթանակը երաշխավորելու համար: Բայց, նախ, դժվար է պատկերացնել, որ Կլոպը ՉԼ-ին երբևէ մոտենա առանց մոտիվացիայի, և հետո, «Լիվերպուլն» այնպիսի ահռելի առավելություն ունի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (25 միավոր), որ պարզապես սպանել է ինտրիգը ԱՊԼ-ում ու հիմա հանգիստ կարող է կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանելու վրա:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթային մրցաշարերն անորոշ ժամանակով

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների ու ներքին առաջնությունների անցկացման ժամկետի վերաբերյալ

Ալիսոնը գնդակը նետել է տուն ու նշել Ռոնալդուի ոճով (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Ո՞ր թիմերին են երկրպագում հայտնի մարդիկ. VNews-ի Quiz-ը

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վճարել Սաուլի հրաժարագինը

Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

Ռամոսը՝ «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչում խփած գոլի մասին․ «Դրանից հետո ես մտածեցի, որ կարող եմ հանգիստ մեռնել» (տեսանյութ)

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

AS․ Լա Լիգա 2019/20-ի ամենամեծ հիասթափությունները

Մահացել է Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան

Կլոպ. «Կորոնավիրուսը խանգարեց մեզ լավ պատրաստվել «Ատլետիկոյի» դեմ խաղին»