#ՉԼ_1/8. Մոուրինյոյի փորձն ընդդեմ երիտասարդ համարձակությանը - VNews
Բաժիններ

#ՉԼ_1/8. Մոուրինյոյի փորձն ընդդեմ երիտասարդ համարձակությանը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

19 Փետրվար 2020 - 00:00

0

Տոտենհեմ Հոտսպուր

1

Լեյպցիգ

0 - 1 Թիմո Վերներ - 58`

«Տոտնեհեմ» – «Լայպցիգ» դիմակայությունը գուցե լավագույնը չէ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, բայց չափազանց հետաքրքիր է հավասար շանսերի, թեժ պայքարի ու մարզչական հակամարտության տեսանկյունից: Մի կողմում  «Տոտենհեմն» է, որը վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում հանդես գալու բավական մեծ փորձ ունի, մյուս կողմում «Լայպցիգն» է՝ երիտասարդ ու անփորձ մի թիմ, բայց հենց այդ փաստն էլ նրանց ավելի է մոտիվացնում:

Մոուրինյոյի վերադարձը Չեմպիոնների լիգա

Ժոզե Մոուրինյոն կրկին վերադառնում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, այս անգամ՝ «Տոտենհեմի» ղեկին: Պորտուգալացի մասնագետի համար սա բոլորովին նոր մարտահրավեր է. «Տոտենհեմը» ՉԼ գործող փոխչեմպիոնն է, ու 1/8 եզրափակիչ հասնելով արդեն ոչ իր երկրպագուներին, ոչ էլ մյուսներին չի զարմացնում: Լոնդոնցիներից ավելին են պահանջում, բայց Մոուրինյոն հենց այն մասնագետն է, որն ունի մեծ ու պատասխանատու երեկոների հարուստ փորձ:

«Տոտենհեմի» համար մրցաշրջանի մեկնարկը հեշտ չէր. անսպասելի անհաջող արդյունքներից հետո հեռացվեց Մաուրիսիո Պոչետինոն, եկավ Մոուրինյոն ու դեռ թիմը հստակ խաղաոճ չունի՝ չնայած, որ պորտուգալացու գլխավորությամբ մի քանի անկայուն խաղերից հետո իրավիճակը շտկվեց. նրանք վերջին 7 խաղում չեն պարտվել ու Պրեմիեր լիգայում շատ են մոտեցել 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին», որին զիջում են ընդամենը 1 միավորով:

Մոուրինյոն կորուստներով է մոտենում այս դիմակայությանը՝ թե՛ քանակի, թե՛ որակի առումով: Չկա հարձակման գծի ներուժը՝ խմբային փուլում 11 գոլ խփած Հարի Քեյն-Հյոն մին Սոն զույգը, որոնք ծանր վնասվածքներ ունեն ու դժվար թե այլևս խաղան մրցաշրջանի մնացած հատվածում: Թիմից հունվարին հեռացավ նաև Քրիստիան Էրիկսենը: Պորտուգալացին հիմնականում ընտրում է 4-3-3 մարտավարությունը, սակայն այս կորուստներից հետո թիմը, հավանաբար, կխաղա 4-3-1-2 սխեմայով: Վնասվածքից վերադարձել է Հուգո Լյորիսը, պաշտպանությունում եզրերից կգործեն Սերժ Օրյեն ու Բեն Դեյվիսը, կենտրոնում՝ Տոբի Ալդերվեյրելդն ու Դեյվինսոն Սանչեսը: Դաշտի կենտրոնը կփորձեն հագեցնել Ջովանի Լո Չելսոն, Էրիկ Դայերն ու Հարի Վինկսը, նրանց առջևից կփորձի հարձակման գծի ֆուտբոլիստներին գնդակ մատակարարել Դելե Ալին, իսկ եզրերից կփորձեն Քեյնի ու Սոնի բացը լրացնել թիմի հունվարին ՊՍՎ «Էինդհովենից» Լոնդոն տեղափոխված Սթիվեն Բերգվեյնն ու Լուկաս Մոուրան:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Աղբյուր. «Մանչեսթեր Սիթին» չի որակազրկվի Չեմպիոնների լիգայում

Գվարդիոլա․ «Այդ դեպքում «Ռեալը»՝ այս մրցաշարի արքան, կհաղթի մեզ»

«Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել ու ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա

«Ռեալի» տնօրեն. «Պետք է փորձենք հաղթել «Սիթիին» ու դուրս գալ հաջորդ փուլ»

«Ատալանտայի» նախագահը՝ ՊՍԺ-ի հետ խաղի մասին. «Մեզ համար դա նման կլինի դպրոց գնալուն»

Սուպերկլասիկո՝ ՉԼ կիսաեզրափակիչո՞ւմ. ինչպիսին է պատկերը վիճակահանությունից հետո

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Եվրագավաթները վերադառնում են. այն ամենն, ինչ պետք է իմանալ ՉԼ ու ԵԼ վիճակահանության մասին

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ի որոշումը եվրագավաթների 1/8 եզրափակիչ հանդիպումների վերաբերյալ

Դայերը որակազրկվել է 4 խաղով՝ տրիբունայում երկրպագուի հետ վիճելու համար

Մոուրինյոն՝ Լյորիսի ու Սոնի վեճի մասին. «Դա հիանալի էր, ես շատ գոհ էի»

«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Հայտնի է՝ որտեղ են անցկացվելու ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը

Մոուրինյո․ «Կխախտեմ սոցիալական հեռավորության պահպանման կանոնը՝ նրան գրկելու համար»

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում