#ՉԼ_1/8. Նեյմար-Մբապե տանդեմը բախվում է դեղին պատին - VNews
Բաժիններ

#ՉԼ_1/8. Նեյմար-Մբապե տանդեմը բախվում է դեղին պատին

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

18 Փետրվար 2020 - 00:00

2

Բորուսիա Դորտմունդ

1

ՖԱ Պարի Սեն-Ժերմեն

1 - 0 Էրլինգ Բրյոուտ Հոլանդ - 69`

1 - 1 Նեյմար - 75`

2 - 1 Էրլինգ Բրյոուտ Հոլանդ - 77`

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության 1/8 եզրափակիչի ամենագրավիչ դիմակայություններից է «Բորուսիա» – ՊՍԺ-ն: Փորձենք խորությամբ ուսումնասիրել գերմանաֆրանսիական այս դիմակայության բոլոր կետերը, հասկանանք՝ ինչ նպատակներ են հետապնդում այս ակումբները ու թե ինչ պատկեր է լինելու խաղադաշտում՝ նախ «Սիգնալ Իդունայում», իսկ հետո արդեն՝ «Պարկ դե Պրենսում»: Գնացինք:

Շեյխերի նախագիծն ու Փարիզի երազանքը

Գաղտնիք չէ, որ ՊՍԺ-ի գլխավոր նպատակն այս մրցաշրջանում, ինչպես և վերջին տարիներին, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է: Փարիզցիները նախորդ տասնամյակին հաստատեցին իրենց իշխանությունը ներքին ասպարեզում ու շարունակում են հավերժական միայնության մեջ մնալ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի գլխավերևում, բայց արդեն ժամանակն է, որ ՊՍԺ-ն կատարի վճռորոշ թռիչքն ու լուրջ հաջողություն գրանցի նաև Եվրոպայում:

Ճիշտ է՝ փորձությունները քիչ են եղել ՊՍԺ-ի համար այս մրցաշրջանում, բայց թիմը բավական լավ տեսք ունի՝ թե՛ խաղային առումով, և թե՛ արդյունքներով, բայց դա փետրվար ամսվա համար նորություն չէ. մրցաշրջանի այս հատվածում փարիզցիները, հիմնականում, այսպիսի կարգավիճակ ունեն. ամեն ինչ բարդանում է հետո: «Շեյխերի հեղափոխությունից» հետո՝ 2012/13 մրցաշրջանից սկսած ՊՍԺ-ն ունեցել է հետևյալ ճանապարհը ՉԼ փլեյ-ֆֆերում.

  • 2012/13. հասել է մինչև 1/4 ու դուրս մնացել «Բարսելոնայից»
  • 2013/14. հասել է մինչև 1/4 ու դուրս մնացել «Չելսիից»
  • 2014/15. հասել է մինչև 1/4 ու դուրս մնացել «Բարսելոնայից»
  • 2015/16. հասել է մինչև 1/4 ու դուրս մնացել «Մանչեսթեր Սիթիից»
  • 2016/17. հասել է մինչև 1/8 ու դուրս մնացել «Բարսելոնայից»
  • 2017/18. հասել է մինչև 1/8 ու դուրս մնացել «Ռեալից»
  • 2018/19. հասել է մինչև 1/8 ու դուրս մնացել «Մանչեսթեր Յունայթեդից»

7 տարվա ընթացքում ծախսված 1 միլիարդ 309 միլիոն եվրո՝ առավելագույնը ՉԼ 1/4 հասնելու համար:

Մասնագետները նշում են, որ ՊՍԺ-ն մի քանի առանցքային ձեռքբերում կատարեց ամռանն ու կարևոր խնդիրներ լուծեց, ինչը կարող է վերջապես հաջողություն բերել նրանց ՉԼ-ում: Մասնավորապես՝ Կեյլոր Նավասի, Իդրիս Գեյեի ու Անդեր Հերերայի գալով Տուխելի թիմն իսկապես ավելի հավասարակշռված տեսք ունի, և միայն Մբապե-Նեյմար տանդեմը չէ, որի վրա կարելի է հույս դնել բոլոր խաղերում:

ՊՍԺ-ի պաշտպանության գծում ուժեղ է կենտրոնը, թույլ՝ եզրերը: Փորձառու Տիագո Սիլվան ու տաղանդավոր Պրեսնել Կիմպեմբեն կարողանում են հաջողությամբ փակել կենտրոնը, նրանց դիմացից էլ խաղում է Մարկինյոսը: Բայց ահա Տոմա Մենյեն ու Լեյվին Կուրզավան/Խուան Բերնատը երբեմն չեն հասցնում փակել արագ եզրայիններին, հարձակման գծում էլ միշտ չէ, որ սրություն են հաղորդում:

Խաղադաշտի կենտրոնը բավական լավ է հագեցած՝ Իդրիս Գեյեն փորձում է փակել մրցակիցների գրոհները, իսկ Վերատին փորձում է վերահսկել գնդակի տեղաշարժը: Դի Մարիան 32 տարեկանում անհատական տեսանկյունից անցկացնում է իր լավագույն մրցաշրջաններից մեկը. արգենտինացին ոչ միայն մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտի կենտրոնում, այլ հրաշալի կերպով կարողանում է խաղալ նաև հարձակման եզրում՝ ցույց տալով արդյունավետ խաղ:

Հարձակման գծում Մբապե-Իկարդի զույգը գերարդյունավետ է. երկու հարձակվողները միասին խփել են 43 գոլ: Նեյմարը, երբ վնասվածք չունի, նույնպես շատ լավ ֆուտբոլ է խաղում այս տարի. բրազիլացին կարծես շատ լուրջ է տրամադրվել այս մրցաշրջանում ու ցանկանում է խաղադաշտում ներողություն խնդրել ՊՍԺ-ի երկրպագուներից՝ ամռանը բացահայտ կերպով «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն հայտնելու համար: Կավանին էլ հունվարին մեծ աղմուկ հանելուց հետո, ի վերջո, մնաց ու դարձավ Տուխելի Ջոկերը:

ՊՍԺ-ի այս թիմը Չեմպիոնների լիգան հաղթելու իրական հավակնորդներից մեկն է, եթե չհաշվենք խաղադաշտից դուրս տեղի ունեցող այն բոլոր միջադեպերը, որ խանգարում են նրանց, ինչպես, օրինակ, վերջերս տեղի ունեցավ Տոմաս Տուխելի և Կիլիան Մբապեի միջև:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մրցաշրջանի լավագույն 15 տարնսֆերները

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

Իկարդին վերադարձել է Իտալիա՝ ենթարկվելով բուռն քննադատությունների

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Սանչոն ոչ պաշտոնապես ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու

Դորտմունդի «Բորուսիան» երկուշաբթի կվերսկսի մարզումները

Դի Մարիա․ «Պատռեցի «Ռեալի» նամակը, որ ստացել էի Մունդիալ 2014-ի եզրափակիչից առաջ»

Վացկեն չի բացառել, որ Սանչոն կարող է լքել ակումբը

Նավասը հայրենիք վերադառնալու թռիչքի համար 200 հազար դոլար է վճարել

Ռամոսը՝ «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչում խփած գոլի մասին․ «Դրանից հետո ես մտածեցի, որ կարող եմ հանգիստ մեռնել» (տեսանյութ)

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

«Գյոտցեի խաղի պատճառը փողերից հագեցվածությունը կարող է լինել․ դա նկատելի է նաև Օզիլի օրինակում»․ Միխայել Ռումենիգե

«Երբ Մբապեն կորոնավիրուսի թեստ էր հանձնում, ես ավելի շատ էի վախենում, քան նա». Հերերա