#ՉԼ_1/8. Ռոնալդուի «Յուվենտուսը» մտնում է պայքարի մեջ - VNews
Բաժիններ

#ՉԼ_1/8. Ռոնալդուի «Յուվենտուսը» մտնում է պայքարի մեջ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

26 Փետրվար 2020 - 00:00

1

Օլիմպիկ Լիոն

0

Յուվենտուս

1 - 0 Լյուկա Տուզար - 31`

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ամենաանհավասար զույգը, թերևս, «Յուվենտուս» – «Լիոնն» է: «Ծեր սինյորան այս դիմակայությունում մոտենում է ակնհայտ ֆավորիտի կարգավիճակով, բայց սա Չեմպիոնների լիգան է. «Յուվեն» չի կարող իրեն արդեն համարել 1/4 եզրափակիչում, չէ՞ որ նախորդ մրցաշրջանում «Այաքսի» դեմ թուրինցիները նույնպես ֆավորիտ էին, բայց թե ինչ եղավ այդ դիմակայության արդյունքում՝ լավ եք հիշում:

«Յուվենտուսի» ստամբուլյան երազանքը

Մրցաշրջաններն անցնում են, բայց «Յուվենտուսի» երազանքը նույնն է մնում՝ բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը: Թուրինցիներն արդեն «հոգնել» են Սկուդետոն նվաճելուց ու ներքին առաջնությունում գերիշխանություն ունենալուց: «Յուվենտուսը» վերջին տասնամյակում՝ հայտնի որակազրկումից ու Բ սերիայից վերադառնալուց հետո, կայուն աճ է գրանցում որպես թիմ, որպես ակումբ, և դրանք երևում են տիտղոսների տեսքով, բայց Չեմպիոնների լիգայի «մեծականջ» գավաթը մնում է երազանք «բիանկոներիների» համար:

«Յուվեն», նույնիսկ, իր համար անսովոր խոշոր տրանսֆերներ է իրականացնում. նախորդ տարի թուրինցիները գնեցին Ռոնալդուին 100 միլիոն եվրոյով, այս մրցաշրջանից առաջ էլ գնեցին Մատեյս դե Լիխտին 85 միլիոն եվրոյով, և նպատակը միայն մեկն է՝ իշխել նաև Եվրոպայում: Այս «Յուվենտուսը», ի տարբերություն նախորդ տարիների, մեծ առավելություն չունի Ա սերիայում ու ընդամենը 1 միավորով է գերազանցում 2-րդ հորիզոնականում ընթացող «Նապոլիին», Մաուրիցիո Սարիի մեթոդներն ու թիմի խաղը նրա գլխավորությամբ երկրպագուներից շատերին չի գոհացնում, բայց կան հանգամանքներ, որ «Յուվեին» այս տարի պահում են ՉԼ գլխավոր ֆավորիտների ցանկում:

«Յուվենտուսն» ունի շատ հավասարակշռված կազմ՝բոլոր խաղային գոտիներում ունենալով աստղային ֆուտբոլիստներ: «Յուվենտուսի» այս կազմը Յուրգեն Կլոպի համար, օրինակ, լավագույնն է, որ երբևէ տեսել է: Պաշտպանության գծում գործում է փորձառու Բոնուչին ու արագ դե Լիխտը, կիսապաշտպանությունում թուրինցիների ընտրությունը շատ մեծ է՝ Մատուիդի, Պյանիչ, Ռեմսի, Ռաբիո, Խեդիրա, Բենտանկուր… դե իսկ հարձակման գծում էլ Սարիի գլխավորությամբ իրեն վերգտել է Պաուլո Դիբալան, Ռոնալդուի մասին էլ մեկնաբանություններն ավելորդ են:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ժամանակացույցը

«Յուվենտուսը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա սերիայում (տեսանյութ)

«Շնորհակալություն «Յուվենտուսին». Արտուրը խոսել է իր տրանսֆերի մասին

«Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

Պյանիչ․ «Շատ ուրախ եմ ու ամեն ինչ կտամ ակումբի համար» (տեսանյութ)

Marca-ի արագ արձագանքը․ Պյանիչն ասում էր․ «Ո՞վ չի երազում «Ռեալում» խաղալու մասին»

Սետյենը՝ Արտուրի հեռանալու մասին․ «Հուսով ենք՝ մինչև վերջին օրը նա կխաղա ամբողջական նվիրումով»

Պաշտոնական․ Միրալեմ Պյանիչը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Արտուրը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Բուֆոնն ու Կյելինին ևս մեկ տարի կմնան «Յուվենտուսում»

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլա. «Դա լավագույն պատրաստությունը կլինի «Ռեալի» հետ կռվին»

Արտուրը «Բարսելոնայից» թույլտվություն է խնդրել ՉԼ-ի խաղերին չմասնակցելու համար

Եվս մեկ ֆուտբոլիստ այսօր բուժզննում կանցնի «Յուվենտուսում»