#ՉԼ_1/8. Երկու սենսացիաների հետաքրքիր պայքարը - VNews
Բաժիններ

#ՉԼ_1/8. Երկու սենսացիաների հետաքրքիր պայքարը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

19 Փետրվար 2020 - 00:00

4

Ատալանտա

1

Վալենսիա

1 - 0 Հանս Հատեբուր - 16`

2 - 0 Յոսիպ Իլիչիչ - 42`

3 - 0 Ռեմո Ֆրոյլեր - 57`

4 - 0 Հանս Հատեբուր - 62`

4 - 1 Դենիս Չերիշև - 66`

Շատերի կարծիքով՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Վալենսիա» – «Ատալանտա» զույգը վատագույնն է: Եթե նայենք այս թիմերի անունների հնչեղության տեսանկյունից, գուցե՝ այդպես է. «Վալենսիան» վիճակահանության առաջին զամբյուղի ամենացանկալի թիմն էր, իսկ «Ատալանտան»՝ 2-րդ զամբյուղինը: Բայց «ամենացանկալիներն» իրար բաժին հասան, ու հաստատ իմացեք, որ այս դիմակայությունը հետաքրքիր է լինելու, քանի որ թեժ ու հավասար պայքար է ծավալվելու Իսպանիայի առաջնության 4-րդ ու Իտալիայի առաջնության 3-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերի միջև:

Անկանխատեսելի «չղջիկները»

«Վալենսիան» այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ 5 առաջնություններում ամենաանկանխատեսելի թիմն է: Ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել այս թիմից: «Չղջիկները» անկայուն արդյունքներ ու խաղ են ցույց տալիս, երբեմն անճանաչելի դառնում: Մրցաշրջանի սկզբում մարզչական փոփոխությունը, կարծես, դրական ազդեցություն ունեցավ. ֆուտբոլիստներից շատերը չէին ցանկանում Մարսելինոյի հեռացումը, բայց ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով, ի վերջո, 54-ամյա մասնագետը հեռացավ: Եկավ Ալբերտ Սելադեսը, որի աշխատանքային մեթոդներին թիմն աստիճանաբար ընտելացավ: Արդյունքում՝ «Վալենսիան» ՉԼ-ում դուրս եկավ բավական բարդ խմբից, իսկ Լա լիգայում ընդամենը 2 միավորով է զիջում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատլետիկոյից» ու լավ շանսեր պահպանում ՉԼ հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելու: Սելադեսի թիմը մեկ այլ առանձնահատկություն ևս ունի՝ կարողանում է հրաշալի տրամադրվել կոնկրետ խաղերի ու լավ հանդիպումներ անցկացնել ուժեղ թիմերի դեմ. «Վալենսիան» Լա լիգայում չպարտվեց «Ռեալին», հաղթեց «Բարսելոնային» ու օրեր առաջ շատ լավ հանդիպում անցկացրեց «Ատլետկոյի» հետ (2-2):

«Վալենսիան», հիմնականում, խաղում է 4-2-2-2 մարտավարությամբ. ակումբը ձմռանը վերադարձրեց Էլակիմ Մանգալային, որը զույգ է կազմում Գաբրիել Պաուլիստայի հետ, իսկ եզրերից բավական հաջող ու սուր միացումներ են ունենում Խոսե լուիս Գայան և Դանիել Վասը: Դաշտի կենտրոնում իրար լրացնում են Ջոֆրեյ Կոնդոգբիան ու Դանի Պարեխոն: Հարձակման եզրերից հանդես են գալիս Կառլոս Սոլերն ու Ֆերան Տորեսը. վերջինս հրաշալի մարզավիճակում է գտնվում ու Իսպանիայի հավաքական հրավիրվելու ռեալ թեկնածու է: Հարձակման գծում Մաքսի Գոմեսը զույգ է կազմում Ռոդրիգո Մորենոյի հետ, որը, սակայն, չի մասնակցի «Ատալանտայի» դեմ առաջին խաղին. նրան կփոխարինի վնասվածքից վերադարձած Գոնսալո Գեդեշը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն ժամկետը, որը լրանալուց հետո եվրագավաթները կչեղարկվեն

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն թույլ չի տա եվրագավաթներին մասնակցել այն ակումբներին, որոնք անավարտ կթողնեն մրցաշրջանը

Սերխի Ռոբերտոն ամբողջ գիշեր նայել է ՊՍԺ-ի դարպասը խփած գոլի կրկնապատկերը (տեսանյութ)

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

«Վալենսիայի»՝ կորոնավիրուսով վարակված 10 անդամներն ամբողջությամբ ապաքինվել են

Էզեկել Գառայը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու գործընթացի մասին

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթային մրցաշարերն անորոշ ժամանակով

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների ու ներքին առաջնությունների անցկացման ժամկետի վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

«Նրանք, ովքեր մտածում են, որ կորոնավիրուսը կատակ է, հիմար են». «Ատալանտայի» ֆուտբոլիստ

Մեհդի Բենատիա. «Կրիշտիանու Ռոնալդուն նորմալ մարդ չէ»

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

Ռամոսը՝ «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչում խփած գոլի մասին․ «Դրանից հետո ես մտածեցի, որ կարող եմ հանգիստ մեռնել» (տեսանյութ)

«Վալենսիայում» կորոնավիրուսի 25 դեպք կա

«Կոռուպցիոն առաջին մեծ սկանդալը ֆուտբոլային աշխարհում». Ինչո՞ւ և ինչպե՞ս պատժվեց «Մարսելը»