fbpx
Բաժիններ

Չնայած իր երազանքի թիմ տեղափոխությունը ձախողվեց, Էրիկսենն այլ տարբերակ ունի

«Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ցանկանում է նոր մրցաշրջանում մեկնարկել այլ թիմի ֆուտբոլիստի կարգավիճակով՝ գրում է Sunday Mirror-ը:

Ավարտված մրցաշրջանից կարճ ժամանակ անց «Տոտենհեմի» հենքային խաղացողը հայտարարեց, որ նոր մրցաշրջանում ակնկալում է նոր մարտահրավեր, իսկ ավելի կոնկրետ՝ Էրիկսենն ակնարկեց Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկության մասին:

«Արքայական ակումբը», սակայն, ձեռք բերեց «Չելսիի» առաջատար Էդեն Ազարին, ում մադրիդյան թիմի երկրպագուներն ու ղեկավար անձնակազմը երկար էին սպասել:

Էրիկսենի համար այս պարագայում իրատեսական չէ հավատալը, որ «Ռեալը» նրա տրանսֆերի համար պայքար կմղի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում. մադրիդյան թիմի կիսապաշտպանությունում խցանում է առաջացել, և «Ռեալն» այս պահին ավելի շատ մտածում է վաճառելու, քան գնելու մասին:

Հասկանալով այս ամենը՝ Էրիկսենն իր համար նոր թիրախ է ընտրել: Դանիացին պատրաստ է մարզական կարիերան շարունակել կա՛մ «Մանչեսթեր Յունայթեդում», կա՛մ ավելի նախընտրելի «Յուվենտուսում»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՄՅՈւ-ում Ալեգրիի մարզչական շտաբում կարող է անակնկալ անուն լինել

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Պաշտոնական. «Տոտենհեմը» նոր դարպասապահ ունի

«Սիրելի 17-ամյա Ջանլուիջի». Բուֆոնը նամակ է գրել ինքն իրեն

Բուֆոնը բացահայտել է՝ ինչ է ասել Ռոնալդուին՝ պորտուգալացու շրջադարձ հարվածով գոլից հետո

Ինչո՞ւ է Կլոպը հրաժարվել գլխավորել «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»

Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական»

Բուֆոնը խոստովանել է, թե ինչու էր տեղափոխվել ՊՍԺ

Ռակիտիչն ուզում է հեռանալ. «Բարսան» արդեն բանակցում է անգլիական գրանդի հետ

Սվեն-Յորան Էրիկսոն. «Ֆերգյուսոնն առավոտյան 7-ին ինձ զանգեց ու ասաց՝ «ես քեզ կսպանեմ, վերջդ եկել է»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը «Միլանի» հարձակվողի համար 40 միլիոն եվրո հատկացնել

Հայտնի է՝ երբ Պոգբան շարք կվերադառնա

Պաշտոնական. Ռանյերին՝ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ

Հայտնի մարզիչը հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կարող է մերժել «Լիոնի» առաջարկը

ՄՅՈւ-ի առանցքային ֆուտբոլիստը կարող է չխաղալ «Լիվերպուլի» դեմ

Ռոնալդուին 2 գոլ է բաժանում պատմական նվաճումից